Yerevan Cocktail Week-ը լավ հարթակ է տաղանդավոր բարմենների համար, ասում է Yerevan Cocktail Week-ի հիմնադիր եւ կազմակերպիչ, աշխարհահռչակ բարմեն եւ միքսոլոգ Գեղամ Ղազարյանը։
Գեղամը բարմենի կարիերան սկսել է Երեւանում՝ դեռ 90-ականներին, իսկ 2001 թվականից բնակվում է Իսպանիայում։
Գեղամը նշում է, որ փառատոնը լավ մեկնարկային կետ է տաղանդավոր բարմենների համար, ինչպես նաեւ՝ ամենազիլ մասնագետներից առաջին ձեռքից տեղեկություն ստանալու հնարավորություն։ Ալկոհոլի գիտակների համար սա նաեւ եզակի հնարավորություն է փորձելու համային նոր համակցություններ եւ ուսումնասիրելու միքսոլոգիայի միջազգային փորձը:
Yerevan Cocktail Week-ին կմասնակցեն բարմեններ եւ մասնագետներ Իրանից, Իսպանիայից, ԱՄԷ-ից, Իտալիայից, Լիբանանից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Իռլանդիայից եւ, նույնիսկ, Ճապոնիայից:
Հյուրերից մեկը՝ իտալացի Լուկա Պիկկին, Նեգրոնիի մասնագետ է, ով երկու գիրք է նվիրել հայտնի կոկտեյլին։ Սեմինարի ծրագրում կլինի նաեւ Հիրոյասու Կայաման, ով իր սեփական ֆերմայում աճեցնում է իր կոկտեյլների բաղադրիչները, եւ տարբեր խոտաբույսերի գիտակ է:
Գեղամը խոստովանում է, որ սիրահարված է հայկական գաստրոնոմիային եւ մշակույթին, եւ փառատոնը Գեղամի համար հնարավորություն է՝ աշխարհին ներկայացնելու հայկական համադրությունները գաստրոնոմիայի, գինու եւ կոկտեյլների միջոցով: Խոսելով հայկական խոհանոցի յուրահատկության ու գաստրոնոմիական ավանդույթների մասին՝ Գեղամը նշեց, որ ուզում է գիրք գրել, որտեղ տեղեկություններ կհավաքի հայկական բոլոր խոտաբույսերի, համեմունքների եւ համադրությունների մասին, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում սնկաբանների շրջանում։
Այս գրքի միջոցով Գեղամը ոչ միայն աշխարհին կծանոթացնի հայկական մշակույթին, այլեւ կխոսի նոր համային համադրությունների մասին, որոնք հնարավոր է հայտնաբերել միայն Հայաստանում: Երիտասարդը հույս ունի, որ ապագայում կկարողանա իրականացնել այս գաղափարը։
Yerevan Cocktail Week-ը կանցկացվի մայիսի 5-ից 12-ը։ Այս տարվա միջոցառման գլխավոր թեման կլինի հայկական արվեստը։ Գեղամը խոստանում է՝ հյուրերին սպասվում են զանազան անակնկալներ եւ հագեցած ծրագիր:
Ռեգինա Մելիքյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 21 մայիսի
ՄԱՅԻՍԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:26, 20 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը խոստովանել է, որ ատում է նիհար լինելը22:05, 20 մայիսի
Մեքսիկական փոքրիկ ճաշարանը Միշլենի աստղի է արժանացել՝ «բացառիկ տակոյի» համար21:30, 20 մայիսի
Ավստրալացի կինը 65 տարեկանում այնքան ցնցող տեսք ունի, որ նրան եւ իր թոռնուհուն հաճախ քույրերի տեղ են դնում20:05, 20 մայիսի
«Ինձ համար ամենակարեւորը բարձր մակարդակով Հայաստանը ներկայացնելն է». Անահիտ Հակոբյանը պատրաստվում է «Նոր Ալիք 2024»-ին19:19, 20 մայիսի
Ադելը եւս մեկ երեխա է ուզում16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել