Դոմենիկո Դոլչեն եւ Ստեֆանո Գաբանան վիթխարի ընդունելություն են կազմակերպել Միլանում, որպեսզի տոնեն «Սրտից ձեռքեր» ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որտեղ ներկայացվել են Alta Moda-ի, Alta Sartoria-ի եւ Alta Gioielleria-ի հավաքածուները Միլանի Պալացո Ռեալեի հարուստ զարդարված սրահներում։
View this post on Instagram
Դիզայներներին շնորհավորելու էին եկել հանրահատ աստղեր՝ Շերը, Դեմի Մուրը, Լուպիտա Նիոնգոն, Թեո Ջեյմսը, Հելեն Միրենը, Իզաբել Ռոսելինին, Լիլի Ջեյմսը, Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին, Նաոմի Քեմփբելը եւ շատ ուրիշներ։
Միլանի քաղաքապետ Բեպե Սալան Նաոմի Քեմփբելի եւ դիզայներների ուղեկցությամբ կտրեց ժապավենը բուռն ծափահարությունների ներքո, գրել է Vogue-ը։
Ցուցահանդեսը, որը ղեկավարում է մոդայի ֆրանսիացի պատմաբան Ֆլորանս Մյուլլերը, առաջին անգամ միավորում է Alta Moda, Alta Sartoria եւ Alta Gioielleria հավաքածուների նմուշները, որոնք ներկայացված են ինը թեմատիկ սրահներում՝ նվիրված յուրաքանչյուր հավաքածուի կոնկրետ ոգեշնչմանը։
Լա Սկալա թատրոնի կարմիր թավշյա օթյակների պատճենները շրջանակ են ծառայում աշխատանքների համար, որոնք հարգանքի տուրք են մատուցում իտալական օպերային. Պալերմոյի Գանջի վիլլայի ոսկեզօծ սրահը, որտեղ նկարահանվել է Լուկինո Վիսկոնտիի «Հովազը» ֆիլմի հանրահայտ տեսարանը 1963թ., նույնպես վերարտադրված է Alta Moda-ի շքեղ տարբերակով՝ իտալացի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեի պարահանդեսային զգեստի շքեղ տարբերակով; ցնցող Հայելիների սրահը՝ զարդարված հայելիներով, որոնք պատրաստել են վենետիկցի վարպետները, արտացոլում է հագուստների ինստալյացիան, որոնք զարդարված են շքեղ ապակե զարդանախշերով։
Յուրաքանչյուր սենյակ ապշեցնում է իր վարպետությամբ։ Ցուցահանդեսի կենտրոնում ներկայացված է դիզայներական ատելիեն, որտեղ աշխատում են դերձակներն ու ձեւարարները, ինչը fatto a mano (ձեռքի աշխատանք) կատարելությանը նրանց նվիրվածության եւ իտալացի վարպետների հանդեպ նրանց հարգանքի վկայությունն է։
Զվարճալի, տեսարժան, պարզ կուրատորական շեշտադրմամբ ցուցահանդեսը ընկալվում է որպես Դոմենիկո Դոլչեի եւ Ստեֆանո Գաբանայի արտիստիզմի, ինչպես նաեւ իրենց երկրի նկատմամբ նրանց համարձակ սիրո հանդեպ հարգանքի տուրք։ «Անհնար է արտահայտել այն, ինչ զգում եմ. այսօր երեկոյան ես այնքան երջանիկ ու երախտապարտ են»,- ասել է տպավորվող ու հուզական Դոմենիկո Դոլչեն ընթրիքից առաջ ունեցած ելույթում։
«Երբ ես Սիցիլիայից եկա Միլան՝ լինելով նորաձեւության ֆակուլտետի ուսանող, սիրահարվեցի այս քաղաքին եւ աղոթում էի Մադոննային (Մադոննայի ոսկե արձանիկին Դուոմո քաղաքում), որպեսզի նա պահի ինձ այստեղ եւ հետ չուղարկի Սիցիլիա։ Նա լսեց իմ աղոթքը, եւ ահա ես այստեղ եմ, այս հիանալի պալացոյում՝ շրջապատված կանանցով, որոնք ոգեշնչել են իմ հավաքածուն, եւ բազմաթիվ ընկերներով այս քաղաքում, որը ես շատ եմ սիրում այն բոլոր հնարավորությունների համար, որ նա տվել է ինձ»։
Ստեֆանո Գաբանան նշել է, որ «խոսքն այն մասին է, որ ժառանգություն մնա երիտասարդ սերունդներին, նրանք ոգեւորվեն՝ գնալու իրենց երազանքին ընդառաջ, ինչպես դա արեցինք մենք, երբ հիմնում էինք մեր ընկերությունը»,- ասել է նա։ «Մեզ համար սա իրականացած երազանք է եւ ապացույց, որ եթե հավատում ես նրան, ինչ անում ես, կարող ես անել դա»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ