Մել Գիբսոնը Esquire ամսագրին տված հարցազրույցում գովաբանել է իր վաղեմի ընկերոջը եւ Air America-ի աստղ Ռոբերտ Դաունի կրտսերին։
Գիբսոնը Դաունիին անվանել է «խիզախ, առատաձեռն եւ բարի», քանի որ վերջինը Հոլիվուդին կոչ էր արել ներել Գիբսոնին՝ 2006 թվականին նրա տխրահռչակ ձերբակալությունից հետո, որի ժամանակ «Խիզախ սիրտը» ֆիլմի աստղը վիրավորական արտահայտություններ էր արել հրեաների հասցեին: Գիբսոնի հակասեմական արտահայտությունները խաթարեցին նրա հոլիվուդյան կարիերան:
«Մի անգամ ես վատ իրավիճակի մեջ հայտնվեցի, որը վերջ դրեց իմ կարիերայի»,-Esquire-ին ասել է Գիբսոնը,-«Ոստիկանական մեքենայի հետեւի նստարանին հարբած էի եւ հիմարություն ասացի, որից հետո հանկարծ հայտնվեցի սեւ ցուցակում: Մի քանի տարի անց Ռոբերտն ինձ հրավիրեց ինչ-որ մրցանակաբաշխության... Մեզ մոտ միշտ եղել է այս ճոճանակը՝ երբ նա բարձունքում էր, ես ընկնում էի, իսկ երբ ես էի բարձունքում, նա էր ընկնում։ Ես այդ ժամանակ Հոլիվուդում գործնականում գոյություն չունեի, եւ նա պաշտպանեց ինձ: Դա խիզախ, առատաձեռն ու բարի ժեստ էր։ Ես սիրում եմ նրան դրա համար»:
Գիբսոնը նկատի ունի 2011 թվականի American Cinematheque մրցանակաբաշխությունը։ Դաունին ամենամյա մրցանակի դափնեկիրն էր, որտեղ իր ելույթն օգտագործեց Գիբսոնին աջակցելու համար: Հրեա Դաունին խնդրեց Հոլիվուդին միանալ իրեն՝ ներելով իր ընկերոջ արարքը, առաջարկելով այն նույն մաքուր թերթիկը, որն իրեն էին տվել, որպեսզի առանց ամաչելու շարունակի իր «մեծ եւ մնայուն ներդրումը մեր հավաքական արվեստի մեջ»:
Դաունին նշել է՝ «Եթե դուք մեղք չեք գործել, ապա սխալ ոլորտ եք ընտրել, եւ պետք է մտածեք Գիբսոնին երկրորդ հնարավորություն տալու մասի»:
«Երկաթե մարդը» ֆիլմի աստղը գիտեր Հոլիվուդում երկրորդ շանսերի մասին որոշ բաներ՝ հաշվի առնելով, որ ինքն էլ արդյունաբերության մեջ մերժված էր՝ 1990-ականների վերջին մի շարք իրավական խնդիրների պատճառով: Նա ձերբակալվել է 1996 թվականին՝ հերոին, կոկաին եւ չլիցքավորված ատրճանակ պահելու համար եւ ստացել երեք տարվա պայմանական ազատազրկում։ Մեկ տարի անց նա մոտ չորս ամսով բանտարկվեց այն բանից հետո, երբ ձախողեց դատարանի կողմից նշանակված թմրամիջոցների թեստը: 1999 թվականին նա հերթական անգամ դատապարտվեց երեք տարվա ազատազրկման։ Դաունին 15 ամսվա պատիժ կրեց, այնուհետեւ կրկին ձերբակալվեց ազատ արձակվելուց չորս ամիս անց՝ թմրանյութ պահելու համար:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով