Ժնեւում կայացած Watches & Wonders 2024 ցուցահանդեսի ժամանակ Rolex-ը հայտարարել է իր վերջին առաջարկների մասին: Ընդհանուր առմամբ, կցուցադրվի վեց մոդել, այդ թվում՝ GMT-Master II, Day-Date, Perpetual 1908, Deepsea, Daytona եւ Sky-Dweller՝ տարբեր դիզայնով եւ չափսերով:
GMT-Master II
Այս մոդելն առաջինն է, որն արված է սեւ կերամիկայով եւ շրջանակի վրա Cerachrom մոխրագույն ներդիրով: Այս զուսպ շրջանակը լրացնում է սեւ գույնի թվատախտակը: Chromalight-ով պատված սպիտակ ոսկու ինդեքսները ներդաշնակ են նայվում 40 մմ Oystersteel նրբագեղ պատյանի հետ:
Ինչ վերաբերում է տեխնիկական հատկանիշներին՝ էտալոնային այս մոդելը համալրված է Caliber 3275-ով՝ 70 ժամ հզորության պաշարով։ Նոր GMT-Master II-ը վաճառվում է 11300 դոլարով եւ կարող է նաեւ ներառել Oyster կամ Jubilee մետաղական ապարանջան:
Day-Date
Նրանց համար, ովքեր հետեւել են այս տարվա «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը, օմբրե ոճի թվատախտակով Everose Day-Date 40 այս ոսկե ժամացույցը ծանոթ տեսք կունենա: Այո, սա հենց այն մոդելն է, որը բրենդը ցուցադրել է «Օսկար»-ի իր հատուկ տեսահոլովակի վերջում: Բացի այս մոդելից, Rolex-ը ներկայացրել է եւս երեք տարբերակ՝ 40 մմ տրամաչափով եւ մարգարտյա թվատախտակով սպիտակ ոսկուց ժամացույց, 36 մմ տրամաչափով՝ դեղին ոսկուց, ինչպես նաեւ՝ 36 մմ տրամաչափով Everose տարբերակը՝ ադամանդներով եւ կապտականաչ թվատախտակով։
Perpetual 1908
Անցյալ տարի Rolex-ը թողարկեց Perpetual 1908-ը՝ 18 կարատանոց դեղին կամ սպիտակ ոսկուց ժամացույցները՝ սեւ կամ սպիտակ թվատախտակներով: Այս անգամ տունը վերաիմաստավորել է մոդելը՝ օգտագործելով թարմ գունապնակ՝ միաժամանակ պահպանելով ուրվագծի պատմական մոտեցումը եւ ժամանակակից նրբագեղությունը:
Նոր Perpetual 1908-ը, որի գինը 32,768 դոլար է, ունի շագանակագույն կամ սեւ գույնի թեւկապ՝ ալիգատորի կաշվից, որը լրացված է հորթի կաշվից կանաչ ներդիրով ու ամրացված է կրկնակի պլատինե ճարմանդով:
Deepsea
Մոդելը ներկայացված է 18 կարատանոց դեղին ոսկուց պատրաստված պատյանով եւ կապույտ թվատախտակով: Թվատախտակի մեջ ներառված է կերամիկական սեղմման օղակը, որը ստեղծում է տպավորիչ Ringlock համակարգ՝ ապահովելով ժամացույցի դիմացկունությունը ծայրահեղ ճնշմանը՝ ծովի մակարդակից մինչեւ 3900 մ խորության վրա:
Deepsea-ը, դեղին ոսկուց Oyster ապարանջանով համալրվելու դեպքում, վաճառվում է, մոտավորապես, 55241 դոլարով:
Cosmograph Daytona
Ներկայացվել են Cosmograph Daytona-ի չորս նոր տարբերակներ: Դրանցից երկուսը պատրաստված են 18 կարատանոց սպիտակ ոսկուց՝ մոնոխրոմ մարգարտյա թվատախտակներով, իսկ մնացածները՝ 18 կարատանոց Everose ոսկուց եւ 18 կարատանոց դեղին ոսկուց։ Բոլոր քրոնոմետրերը լրացված են ադամանդապատ շրջանակով:
Sky-Dweller
Rolex-ը պատրաստել է Sky-Dweller-ի երկու նոր մոդել, որոնք ունեն էլեգանտ եւ բարդ կառուցվածք: Ժամացույցը, որը զարդարված է բրենդի ֆիրմային շրջանակով, ունի լուսավոր եւ մանրակրկիտ գրավչություն։ Այն պատրաստված է Everose կամ 18 կարատանոց դեղին ոսկուց՝ լրացված հարուստ սպիտակ թվատախտակով:
Ֆունկցիոնալ առումով Sky-Dweller-ը կարող է ապահովել միաժամանակ երկու ժամային գոտիներ, ինչպես նաեւ ներառում է Սարոսի տարեկան օրացույցը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը