Քլոե Քարդաշյանի անունը անմիջապես շրջանառվեց X-ում Օ Ջեյ Սիմփսոնի մահից հետո։ Այն բանից հետո, երբ լուրեր տարածվեցին, որ նախկին մարզիկը, որը մեղադրվում էր իր նախկին կնոջ եւ նրա ընկերոջ սպանության մեջ, մահացել է շագանակագեղձի քաղցկեղից, սոցցանցերի օգտատերերը սկսեցին «ցավակցել» 39-ամյա ռեալիթի հեռուստաաստղին՝ պնդելով, որ Սիմփսոնը նրա կենսաբանական հայրն է:
Չնայած ինքը՝ Սիմփսոնը, բազմիցս հերքել էր այս անհիմն լուրերը, Քլոեն թրոլինգի է ենթարկվել Instagram-ում եւ X-ում, որտեղ նրան «ցավակցել են» կորստի համար:
Քլոեն հրապարակավ չի մեկնաբանել խոսակցությունները։ Նա տեսանյութ է հրապարակել, որում մարզասրահում է՝ ցուցադրելով իր սլացիկ կազմվածքը. Քարդաշյանը կադրում սեւ շապիկով է եւ Fabletics-ի լեգինսներով:
Քլոեն Քրիս Ջեների եւ հանգուցյալ փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի կրտսեր դուստրն է: Վերջինը պաշտպանում էր Սիմփսոնին՝ 1995 թվականին նրա դատավարության ժամանակ:
Քլոեն ընդամենը ինը տարեկան էր, երբ Սիմփսոնը ձերբակալվեց իր նախկին կնոջ՝ Նիկոլ Բրաուն Սիմփսոնի եւ նրա ընկերոջ՝ Ռոնալդ Գոլդմանի սպանության կասկածանքով։
2009 թվականին Քլոեն ասել էր, որ Սիմփսոնին կոչում էր «Քեռի Օ Ջեյ», իսկ Բրաունին՝ «մորաքույր Նիկոլ»:
2019-ին Սիմփսոնը կտրականապես հերքեց, որ ինքը Քլոեի հայրն է:
«Ուզում եմ ընդգծել, որ Քրիսն ինձ ոչ մի կերպ չի հետաքրքրել ռոմանտիկ կամ սեքսուալ առումով, եւ ես նրա կողմից, նույնպես, երբեք հետաքրքրության որեւէ նշան չեմ տեսել»,-X-ում հրապարակված տեսանյութում ասել էր Սիմփսոնը:
Այդ ժամանակ Քրիսը, ով հերքում էր Սիմփսոնի հետ սեռական հարաբերություն ունենալը, ամուսնացած էր իր առաջին ամուսնու՝ Ռոբերտի հետ, իսկ Սիմփսոնը ամուսնացած էր Նիկոլի հետ, երբ իբր տեղի է ունեցել նրանց ենթադրյալ հանդիպումը:
Չնայած Քրիսը նախկինում խոստովանել էր, որ Ռոբերտին դավաճանել է ֆուտբոլիստի հետ, նա պնդել է, որ երբեք չի քնել Սիմփսոնի հետ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:26, 20 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը խոստովանել է, որ ատում է նիհար լինելը22:05, 20 մայիսի
Մեքսիկական փոքրիկ ճաշարանը Միշլենի աստղի է արժանացել՝ «բացառիկ տակոյի» համար21:30, 20 մայիսի
Ավստրալացի կինը 65 տարեկանում այնքան ցնցող տեսք ունի, որ նրան եւ իր թոռնուհուն հաճախ քույրերի տեղ են դնում20:05, 20 մայիսի
«Ինձ համար ամենակարեւորը բարձր մակարդակով Հայաստանը ներկայացնելն է». Անահիտ Հակոբյանը պատրաստվում է «Նոր Ալիք 2024»-ին19:19, 20 մայիսի
Ադելը եւս մեկ երեխա է ուզում16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն