ԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելին ձեզ մի առաջարկ կանի, որից կցանկանաք հրաժարվել։ Այնուամենայնիվ, գայթակղությունն այնքան մեծ կլինի, որ չեք ցանկանա մերժել նրան։
ՑԼԵՐ
Այսօր ցլերին խորհուրդ չի տրվում շատ թեթեւ հագուստով դուրս գալ: Այլապես, կմրսեք, կհիվանդանաք եւ ձեր սիրելիի մտահոգություններին եւս մեկը կավելանա։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Ձեր երջանկությունը սարերի հետեւում չէ։ Ճիշտ է՝ այն այսօր ձեզ չի այցելի, բայց արդեն նկատելի կլինի ձեզ համար։ Այնպես որ՝ գեղեցիկ շրջանակ պատրաստեք, որտեղ կկարողանաք տեղադրել ձեր երջանիկ լուսանկարը։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր սիրելին չի ցանկանա նեղություն ձեզ պատճառել։ Նրա այդ քայլը կամ դաստիարակության, կամ էլ ձեզ ինչ-որ բան հասկացնելու հարց է։ Փորձեք ընկալել, թե ինչ է նա ցանկանում ձեզ հայտնել։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ընտանիքում այսօր փոքրիկ տարաձայնություններ կլինեն։ Միգուցե, երեխան կոտրի սիրելի օծանելիքի տուփը, միգուցե, ձեր երկրորդ կեսը վատ տրամադրությամբ վերադառնա տուն։ Ձեզ խորհուրդ է տրվում զսպել էմոցիաները եւ պահպանել հանգստություն։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր կցանկանաք ինչ-որ մեկի հետ կիսվել սիրելիի մասին։ Սակայն մինչ դա անելը, մտածեք՝ արդյոք նա կցանկանա՞ր, որ իր անձնականն ակտիվորեն քննարկեիք կողմնակի մարդկանց մոտ։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր դուք կվախենաք անել որեւէ պատասխանատու քայլ, բայց՝ շատ իզուր... Այդ քայլը դեպի լավը կփոխի ձեր կյանքը։
ԿԱՐԻՃՆԵՐ
Եթե ձեր սիրելին չի ցանկանում ձեզ որեւէ բան պատմել, ավելի լավ է՝ չպնդեք: Հակառակ դեպքում՝ նա շատ կբարկանա ձեզ վրա, իսկ դուք նման բան հաստատ չեք ցանկանում:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Հիշեք ձեր եւ սիրելիի առաջին հանդիպումը եւ փորձեք կրկնել այն: Գնացեք նույն սրճարանը, նստեք, զրուցեք, պաղպաղակ համտեսեք: Այդ ամենը ձեզ ավելի կմտերմացնի:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Ի՞նչ երաժշտություն է լսում ձեր սիրելին: Վերցրեք նրա ականջակալներից մեկն ու վայելեք այդ նույւն երաժշտությունը: Այդ ռիթմը կօգնի, որ ավելի մտերմանաք:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր սիրելին չի նեղանա այն փաստից, որ դուք նրան շատ քիչ ժամանակ եք տրամադրում, որովհետեւ նա այլ զբաղմունք կգտնի: Մի՞թե ձեզ համար վիրավորական չէ նրա այդ վերաբերմունքը:
ՁԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելին չի հավատա ձեր զգացմունքներին: Աշխատեք այնպես անել, որ նա առաջվա պես հավատա եւ վստահի ձեզ:
Աղբյուրը՝ Junona.org
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է