Պոռնոդերասանները The Sun պարբերականին պատմել են իրենց «ծանր աշխատանքի» մասին։
Բրիտանացի լավագույն պոռնոդերասանուհիներից մեկը՝ Ավա Քոքսը, նշել է, որ երբեմն ստիպված է լինում օրական մինչեւ 12 ժամ ծախսել նկարահանման հրապարակում։ «Մարդիկ կարծում են, որ դա հեշտ է, բայց իրականում դժվար է: Եթե տղան չի գրգռվում կամ ինչ-որ այլ բան սխալ է գնում, նկարահանումը կարող է շատ երկար տեւել: Բացի այդ, պրոդյուսերներներն էլ են ասում, թե ինչ դիրքով պետք է լինել: Չեմ կարծում, որ մարդկանց մեծամասնությունը կարող է դիմանալ դրան, ամեն բան շատ դժվար է իրականում: Ես չեմ կարող պատկերացնել, որ OnlyFans-ի օգտատերը կարողանա նկարահանման հրապարակում 12 ժամ անցկացնել: Դա ուրիշ աշխարհ է»:
Նույնիսկ տղամարդ դերասանները, ովքեր կարծում են, որ պոռնոաստղ դառնալը վերջնական երազանք է, խոստովանում են, որ ամեն ինչ միշտ չէ, որ այնքան գլամուրային է, որքան կարող է թվալ:
Հոլանդացի դերասան Դարել Դիփսը կատակում է. «Բոլորն ուզում են այս աշխատանքով զբաղվել: Դա երազանք է: Նկարահանումների սեքսուալ հատվածը սովորաբար տեւում է առավելագույնը 40-45 րոպե, քանի որ մենք նույնպես մարդ ենք։ Բայց դա կարող է դժվար լինել: Նկարահանումների ընթացքում շատ հեշտ է շեղվել այլ բաներով: Բացի այդ, երբեմն լինում են գործընկերներ, ովքեր ինձ չեն հավանում, կամ հակառակը»։
Դրանից բացի, հարաբերություն ունենալը մեկի հետ, ով չի աշխատում պոռնոարդյունաբերության մեջ, մարտահրավեր է դառնում:
«Դուք չեք կարողանում շփվել սովորական տղամարդու հետ, երբ կատարում եք այս աշխատանքը»,-ասում է Ավան:
«Հաճախ այն դերասանուհիները, ովքեր ունեն զուգընկերներ, այս կամ այն կերպ նրանց բերում են այս արդյունաբերություն: Իրոք, այլ կերպ դժվար է աշխատել»:
Երկրպագուները, սովորաբար, փորձում են գրավել Ավայի ուշադրությունը, երբ տեսնում են նրան փողոցում: Սակայն նա արագ դադարեցնում է այդ փորձերը։
Դարելը նույնպես համաձայն է, որ սեքս-ֆիլմեր նկարահանելիս ռոմանտիկ հարաբերություններ ունենալը դժվար է։ «Ես կարող էի հանդիպել այլ աղջիկների հետ, բայց իրականում սեքսով զբաղվում եմ միայն պոռնոդերասանների հետ, քանի որ դա ավելի անվտանգ է», -ասում է նա,-«ՍՃՓՀ-ներով վարակվելու ավելի քիչ հնարավորություններ կլինեն, քանի որ մենք բոլորս թեստավորվում ենք…»:
Որոշ տղամարդ դերասաններ բախվում են ֆիզիոլոգիական խնդիրների: Նախկինում վիագրան լավագույն լուծումն էր, բայց հիմա ոմանք դիմում են ավելի ծայրահեղ միջոցների՝ օգտագործելով միայն դեղատոմսով տրվող դեղամիջոց, որը նախատեսված է անդամալույծ մարդկանց համար:
Պոռնոդերասաններից մեկը, ով ցանկացել է անհայտ մնալ, The Sun-ին ասել է, որ «ներարկումները սկզբում ցավոտ էին, բայց դու սովոր ես դրան»: Նրա խոսքով, միջինում հինգ դերասաններից միայն երկուսն են բնական էրեկցիա ունենում, մյուս երեքը սրսկումներ են անում։
Կողմնակի ազդեցությունները կարող են ներառել երկարատեւ էրեկցիա, եւ ծանր դեպքերում առաջացնել լյարդի բորբոքում: Չնայած ռիսկերին, արտադրողներն ասում են, որ դեղամիջոցն այժմ լայնորեն օգտագործվում է ամբողջ պոռնո աշխարհում:
«Տղամարդ դերասանների մոտ 95 տոկոսն այժմ օգտագործում է այս ներարկումները, բայց նրանցից շատերը չեն ցանկանում դա խոստովանել», - ասում է ռեժիսոր Դեն Լիլը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:25, 21 մայիսի
Մադոննան հարգանքի տուրք է մատուցել իր «հավերժական մուսա» Ֆրիդա Կալոյին15:23, 21 մայիսի
Jimmy Choo-ն ներկայացրել է Մոխրոտի «բյուրեղյա կոշիկները», որոնց արժեքը 4200 եվրո է14:37, 21 մայիսի
Սքարլեթ Յոհանսոնը ցնցված է արհեստական ինտելեկտի chatbot-ից, որն իր ձայնի նմանակումն է13:50, 21 մայիսի
«Ակվամեն»-ի աստղ Ջեյսոն Մոմոան նոր սեր է գտել13:16, 21 մայիսի
Նիհարած Քրիստինա Ագիլերային կասկածում են Օզեմպիկ օգտագործելու մեջ12:10, 21 մայիսի
Yerevan Gastronomic Days. Հայաստանը՝ համաշխարհային մակարդակի գաստրոնոմիական հարթակ11:40, 21 մայիսի
Բելլա Հադիդը Կաննի կարմիր գորգի վրա «մեծ աղմուկ է բարձրացրել» իր Saint Laurent զգեստով11:18, 21 մայիսի
Ամերիկացի երգչուհի Կամիլա Կաբելոն որոշել է աշխարհին պատմել, թե որ տարիքում է կորցրել կուսությունը10:46, 21 մայիսի
Բեն Աֆլեքը «ուշքի է եկել» ու հասկացել, որ «Ջեյ Լոյի հետ ամուսնությունը չի աշխատում»10:20, 21 մայիսի
«Սուպերաստղային հիվանդություն»․ Բրյունետը հայտնել է իր նոր երգի մասին09:00, 21 մայիսի
ՄԱՅԻՍԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:26, 20 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը խոստովանել է, որ ատում է նիհար լինելը