«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները

15:06, 20 ապրիլի

Նայեք ձեր գուլպաների դարակում եւ հաշվեք, թե քանի՞ զույգն է պակասում: Երբ դրանք լցրել էիք լվացքի մեքենայի մեջ, երկուսն էին, բայց հիմա հանում եք միայն մեկը: Դուք, նույնիսկ, պահում եք զույգի մեկ հատը՝ հույս ունենալով, որ մի օր մյուսը կախարդական կերպով կհայտնվի: Եվ դուք միայնակ չեք: Samsung-ի կողմից անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ ամեն տարի մարդը միջինում կորցնում է մոտ 15 գուլպա, ընդհանուր առմամբ՝ 1264 գուլպաներ՝ կյանքի ընթացքում, գրում է El Pais-ը։

Բայց որտե՞ղ են հայտնվում այդ կորած գուլպաները: Արդյո՞ք լվացքի մեքենան կախարդական պորտալ է փոքր իրերի համար, որը ստիպում է դրանց, պարզապես, անհետանալ: Միգուցե դրանք ոչնչացվո՞ւմ են պտտվող ցիկլի ժամանակ: Սրանք այն հարցերից մի քանիսն են, որոնց գիտական ​​տեսանկյունից ցանկանում էր պատասխանել հարավկորեական ընկերությունը։ Հոգեբան Սայմոն Մուրը եւ վիճակագրական փորձագետ Ջեֆ Էլլիսը բազմաթիվ հարցումներից հետո եկել են այն եզրակացության, որ որոշ գուլպաներ կորում են, նույնիսկ, լվացքի մեքենայի մեջ մտնելուց առաջ. դրանք ընկնում են ռադիատորի հետեւում կամ կահույքի տակ, եւ ոչ ոք չի նկատում:

Այդ պահին գործում են տարբեր հոգեբանական գործոններ: Մեկը տեսողական իրազեկումն է կամ էվրիստիկան՝ «մտավոր պիտակներ, որոնք մենք օգտագործում ենք խնդիրները լուծելու համար՝ խնայելով ժամանակը եւ ջանքերը»: Սա նշանակում է, որ երբ մենք կորցնում ենք ինչ-որ բան, մենք փնտրում ենք այն ամենահավանական տեղում, եւ եթե չենք գտնում, այն համարում ենք կորած եւ այլեւս ժամանակ չենք ծախսում դրա վրա:

Դեր է խաղում նաեւ այն ուշադրությունը, որը մենք տալիս ենք ամենաձանձրալի տնային գործերին։ Գիտնականները մաթեմատիկական բանաձեւ են գտել, ըստ որի՝ նրանք կարողացել են պարզել, թե քանի գուլպա կարող ենք կորցնել՝ կախված որոշ գործոններից, ինչպիսիք են լվացքի մեքենայի լվացման ցիկլերի քանակը, նույն տանիքի տակ միասին ապրող մարդկանց թիվը եւ լվացման բարդությունը, այսինքն՝ երբ առանձնացնում ենք սպիտակ գույնի սպիտակեղենը եւ այլն։

Մեկ այլ  հետազոտություն, որն անցկացվել է Whirlpool Research Institute-ի կողմից, հաստատել է այն, ինչի մասին միշտ կասկածներ են եղել. լվացքի մեքենաները «կուլ են տալիս» գուլպաները: Ըստ սարքերի արտադրողի, գուլպաները մնում են կամ վերեւից բեռնվող լվացքի մեքենաների արտաքին եւ ներքին թմբուկների միջեւ ընկած տարածության մեջ, կամ առջեւից բեռնվող մեքենաների դեպքում՝ ռետինի տակ։ Քեթի Հինդը, որն ամուսնու հետ ղեկավարում է ԱՄՆ-ում բնակարանների վարձակալության բիզնեսը, Bored Panda պորտալում կիսվել է իր հայտնագործությամբ: Երբ նրանք առանձնացրել են իրենց հաստատությունների որոշ մեքենաներ՝ դրանք վերանորոգելու համար, դրանցում գտել են տասնյակ խրված գուլպաներ, որոնք ինչ-որ պահից համարվել էին կորած:

Պարզելու համար, թե արդյոք մենք կարող ենք մեկընդմիշտ վերջ տալ բացակայող գուլպաների անեծքին, մենք դիմեցինք Bego, la Ordenatriz-ին՝ ինստագրամյան ինֆլուենսերին, որը պատասխանատու է իրերը կոկիկ պահելու համար: Փորձագետն ունի մեկ պարզ լուծում՝ առանցքային է «կարգապահ առօրյան»: Նա ունի յոթ երեխա, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է իր կեղտոտ հագուստի համար եւ դրանք, մեկ առ մեկ, հավաքում է լվացքի զամբյուղի մեջ: Նրանք ունեն լվացքի փոքրիկ ցանց, որի մեջ դնում են գուլպաներն ու ներքնազգեստը: Այս կերպ զույգերը պահվում են միասին եւ պաշտպանված ամբողջ լվացման ցիկլի ընթացքում՝ ապահովելով, որ այդ ընթացքում որեւէ իր չկորչի:

Ավելին, փորձագետը բոլոր գուլպաները պիտակավորում է իրենց տիրոջ անունով:

Ուստի, որպեսզի երբեք գուլպան չմնա առանց իր զույգի, ավելի շատ ուշադրություն դարձրեք հագուստին եւ  միշտ լվացեք դրանք հատուկ ցանցում: Կամ կարող եք շարունակել հպարտությամբ տոնել «Կորցրած գուլպաների իրազեկման օրը», որը նշվում է ամեն տարի մայիսի 9-ին։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել