Հարսանեկան նվերները կարող են լինել տարօրինակ, ավելորդ, զվարճալի։ Բայց դրանց հազվադեպ կարելի է անվանել զզվելի կամ նոխկալի: Սակայն հենց այդպիսի նվեր են ստացել ամերիկացի նորապսակները, ովքեր ցնցված են փեսայի լավագույն ընկերներից մեկի «անակնկալից»։
Նորապսակ կինը իր մտահոգությունների մասին կիսվել է Facebook-ում՝ հարսանյաց պլանավորման հայտնի խմբում: Պատմությունը գրավել է New-York Post-ի ուշադրությունը:
«Կցանկանայի, որ դա կատակ լիներ: Սա ամենատհաճ հարսանեկան «նվերն» է, որը ես երբեւէ կարող էի պատկերացնել, եւ այն իմ խոհանոցի սեղանին է»,-ասել է հարսնացուն՝ պարզաբանելով, որ փեսացուի ընկերներից մեկն իրենց թղթերի համար նախատեսված կշռաքար է նվիրել՝ պատրաստված… ոտքի կտրած եղունգներից:
«Նա ինձ մոտ միշտ տհաճ տպավորություն էր թղնում»,-գրել է կինը,- «Ես հենց նոր բացեցի նրա նվերը եւ, բառիս բուն իմաստով, տեղս չեմ գտնում»:
Նվիրողը փաթեթում գրություն է թողել՝ բացատրելով, թե որքան «քրտնաջան» է աշխատել այն ստեղծելու համար:
«Իմ սիրելի զույգին… Քո ամուսինը քոլեջում այնքան անշնորհք տղա էր: Նա միշտ կտրված եղունգներ էր թողնում հանրակացարանում: Գուշակիր, թե ով է հավաքել դրանք ութ տարի՝ գրեթե այն պահից, երբ դուք հանդիպում եք: Ես ավելացրել եմ նաեւ իմ եղունգներից մի քանիսը եւ ձեւավորել դրանք: Կոշտությունը պայմանավորված է նրանով, որ ես հատուկ սոսինձ եմ ավելացրել։
Հիմա քո ամուսինը չի կարողանա մոռանալ իր քոլեջի օրերը, եւ դու միակ հարսնացուն կլինես ԱՄՆ-ում, ով եղունգներից պատրաստված թղթի կշռաքար ունի»,- գրել է նա։
Կտրված եղունգներն անհանգստացրել են հարսնացուին, եւ նա հարսանեկան խմբի անդամներին խնդրել է «մխիթարել» իրեն։
Այդ ընթացքում Facebook-ի խմբից ինչ-որ մեկը լուրը տարածել է Reddit-ում։ Շատերը նշել են, որ կցանկանային ստիպված չլինել կարդալ այդ «զզվելի պատմությունը»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին