Քիմ Քարդաշյանին մեղադրել են Instagram-ի նոր հրապարակման համար, որում, ըստ շատերի, նա ավելի լավ տեսք ունի, քան քույրերը՝ Քլոեն եւ Քորթնին։
SKIMS-ի 43-ամյա հիմնադիրը կիսվել է իր, Քորթնիի եւ Քլոեի համատեղ լուսանկարով, որում նրանք սեւ բիկինիներով են՝ Թերքս եւ Քայքոս կղզու ափերին, որտեղ վերջերս էին հանգստանում: Քիմն այսպես է շնորհավորել Քորթնիին՝ ծննդյան օրվա առթիվ: Երեկ նա դարձել է 45 տարեկան։
«Ծնունդդ շնորհավոր, թագուհի: Այս մոլորակի վրա դու այն մեկն ես, ում հետ ես ավելի շատ ժամանակ եմ անցկացրել եւ ում հետ կիսում եմ մանկությանս հուշերը:
Մեր ընդհանուր սենյակը, ընկերները, մեքենաները եւ չորս տասնամյակ ունեցած մեր համատեղ կյանքը ամենակախարդական ճամփորդությունն են, որի ընթացքում դու իմ կողքիս ես: Ես սիրում եմ քեզ եւ անհամբեր ուզում եմ եւս 45 տարի միասին ապրենք»- լուսանկարին կից գրել է Քիմը։
Սակայն երկրպագուները որոշել են, որ Քիմը դա արել է միտումնավոր, քանի որ համեմատած Քորթնիի, ով 5 ամիս առաջ է ծննդաբերել, նա ավելի լավ ու նիհար տեսք ունի։ Ինքը՝ Քորթնին, հերքել է այդ պնդումները:
«Ես հավանում եմ այս նկարը: Ես եւ քույրերս հիանալի ժամանակ ենք անցկացնում մեր երեխաների հետ ճամփորդելիս... իսկ հիշողությունները հավերժ կմնան: Եվ ես ՍԻՐՈՒՄ ԵՄ այս մարմինը, որն ինձ պրգեւել է իմ 4 երեխաներին»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին