Ասիայի ամենահարուստ մարդու՝ Մուկեշ Ամբանիի ունեցվածքը գնահատվում է 116 միլիարդ դոլար, և նա և իր ընտանիքը շքեղ կյանք են վարում, հայտնում է GQ India-ն։ Միևնույն ժամանակ, Ամբանին առանձնանում է իր առատաձեռնությամբ, երբ խոսքը վերաբերում է սիրելիներին նվերներ անելուն։ Ահա թանկարժեք նվերների ցանկը, որոնք Մուկեշը տվել է ընտանիքի անդամներին և ընկերներին։
Airbus շքեղ ռեակտիվ ինքնաթիռ (A319)
Իր կնոջ՝ Նիտայի 55-ամյակի կապակցությամբ միլիարդատերը նրան նվիրել է ավելի քան 28 միլիոն դոլար արժողությամբ անձնական ինքնաթիռ։ Օդանավում, ի թիվս այլ բաների, կա անհատական պատվերով գրասենյակ, գեղեցկության սրահ, երաժշտական համակարգեր և արբանյակային հեռուստատեսություն:
Rolls-Royce Cullinan Black Badge
Անցյալ տարի Դիվալիում Մուկեշն իր կնոջը՝ Նետային նվիրեց գերշքեղ Rolls-Royce Cullinan Black Badge՝ ներկված նարնջագույնով: Այս թանկարժեք գնումը միլիարդատիրոջն արժեցել է մոտ 1 միլիոն 200 հազար դոլար։
Պատվերով պահարաններ
Որպես չորս երեխաների պապ՝ Մուկեշը իր թոռներին՝ Իշա Ամբանիի երկվորյակ երեխաներին նվիրել է հատուկ ձևավորված զգեստապահարան՝ հագեցած շքեղ ապրանքանիշերի հագուստով, ներառյալ Dior-ը և Chanel-ը:
Bentley Continental GTC Speed
Երբ 2022 թվականին Մուկեշի որդին՝ Անանտը նշանվեց Ռադիկա Մերչանտի հետ, նա նրանց նվիրեց շքեղ Bentley Continental GTC Speed՝ ավելի քան կես միլիոն դոլար արժողությամբ:
22 հարկանի շենք
2023 թվականի ապրիլին Մուկեշն իր վաղեմի ընկեր և գործընկեր Մանոջ Մոդիին առատաձեռն նվեր տվեց 15 միլիարդ դոլար արժողությամբ 22 հարկանի շենք։
Ծովափնյա վիլլա Palm Jumeirah-ում
Մուկեշը 2022 թվականին իր որդու՝ Անանտի համար 2022թ.-ին Պալմ Ջումեյրայում գնել է շքեղ առանձնատուն՝ 3000 քառ. մ տարածքով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ