Ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող կտավը Վիեննայում կայացած աճուրդի ժամանակ վաճառվել է 30 միլիոն եվրոյով, գրում է Guardian-ը։
Անավարտ կտավը, որը վերնագրված է «Ֆրաուլեյն Լիզերի դիմանկարը», նկարիչը նկարել է 1917 թվականի գարնանը՝ մահից մեկ տարի առաջ։
Մինչ Վիեննայի im Kinsky աճուրդի տան՝ հունվարին արված հայտարությունը, նկարը հայտնի էր միայն սեւ ու սպիտակ լուսանկարից:
Արվեստի ստեղծագործության հանկարծակի հայտնվելը՝ զուգորդված ինտրիգային նախապատմության հետ, մեծ ոգեւորություն է առաջացրել նկարի շուրջ:
Աճուրդից առաջ, մոտավորապես, 15 000 այցելու, օգտվելով հնարավորությունից, դիտել են im Kinsky-ում ցուցադրված աշխատանքները:
Ենթադրվում է, որ դա Ադոլֆի կամ Յուստուս Լիզերի դուստրերից մեկի պատվիրված դիմանկարն է։ Արվեստի որոշ պատմաբաններ նույնականացրել են այն Ադոլֆ Լիզերի դստեր՝ Մարգարեթ Կոնստանս Լիզերի հետ:
Բնորդուհու ինքնությունը որոշիչ նշանակություն ունի. Կլիմտի մահից հետո՝ 1918 թվականին, նկարը հայտնվել է Լիզերների ընտանիքի ձեռքում, թեեւ դժվար է հաստատել, թե դինաստիայի որ ճյուղն իրավամբ կարող էր հավակնել նկարի սեփականության իրավունքին: Արվեստագետները դժվարացել են վերարտադրել նկարի ճանապարհորդությունը 1925-ից 1961 թվականներին: Աճուրդի տունը հայտարարել է, որ նկարի ճանապարհորդությունը նացիստական ժամանակաշրջանում «անհասկանալի է»:
Ավստրիացի վերջին սեփականատերերի ինքնությունը չի բացահայտվում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը