Առնոլդ Շվարցենեգերը բացահայտել է իր մրցակից-ընկերոջ՝ Սիլվեստր Ստալոնեի յուրօրինակ ոճի որոշ նրբություններ: «TMZ Presents Arnold & Sly: Rivals, Friends, Icons» շոուում ցուցադրվում է, թե ինչով են նախկին մրցակիցները նման, բայց նաեւ բոլորովին տարբեր:
Շվարցենեգերը կատակել է, որ իրենց միջեւ միակ ակնհայտ տարբերությունը հագնվելու ձեւն է։ «Ես երաշխավորում եմ, որ այս բաճկոնն արժե 10,000 դոլար, դա David August-ից, կամ նման մի բրենդից է»,- ասել է Շվարցենեգերը՝ հիանալով Ստալոնեի վառ կապույտ բաճկոնով՝ այն համեմատելով իր հին կաշվե բաճկոնի հետ:
Ստալոնեն հայտնի է իր հատուկ ընտրված կոստյումներով։
Շվարցենգերը նաեւ նշել է, որ մինչ Ստալոնեն կրում է ալիգատորի կաշվից լոֆերներ, ինքը կրում է իր «հին կովբոյական կոշիկները»։
Սակայն նորաձեւության մասին խոսակցությունն այսքանով չի ավարտվել։ Հարցազրույցի մի մասն ավարտելուց հետո Շվարցենեգերը եւ Ստալոնեն ստուդիայից դուրս հանդիպել են իրենց թիմերին, եւ Կալիֆորնիայի նախկին նահանգապետը հարցրել է՝ արդյոք ինքը ճի՞շտ է գուշակել դիզայներին:
«Թույլ տվեք տեսնեմ՝ արդյոք սա, իսկապե՞ս, David August-ից է»,-ասել է Շվարցենեգերը: Ինչպես պարզվել է, Շվարցենեգերը ճիշտ էր դիզայների հարցում, ինչը ծիծաղի պատճառ է դարձել։
«Սլայի հագուստն ավելի լավն է, քան իմը»,-ասել է Ստալոնեի կինը՝ Ջենիֆերը։ «Նրա հագուստը մեզանից շատերի հագածից ավելի լավն է»,-հավելել է Շվարցենեգերը, այնուհետեւ պատմել, թե ինչպես է Ստալոնեն հագնում իր վերնաշապիկները:
Նա պատմել է Ստալոնեի մոտ նկարահանման հրապարակ գնալու մասին, որտեղ «Ռոքիի» աստղն իր դժգոհությունն է արտահայտել Շվարցենեգերի ճմռթված հագուստի վերաբերյալ։ «Ասաց՝ Առնոլդ, ես չեմ սիրում, երբ քո շապիկները լայն են»։ Շվարցենեգերը հարցրել է, թե ինչպես կարող է ուղղել նորաձեւության հանդեպ իր անփութությունը: «Նա (Ստալոնեն) մտավ հանդերձարան եւ ցած իջեցրեց տաբատը»,- հիշում է Շվարցենեգերը,-«Նրա վերնաշապիկը մի բան ուներ, որը մտնում էր ոտքերի արանքով [հետեւի մասից], որպեսզի վերնաշապիկը դուրս չգար տաբատի տակից: Կարծես տակդիր լիներ։ Այս կերպ վերնաշապիկը կպչում է մարմնին։ Որովհետեւ, Աստված մի արասցե, որ դուք ֆիլմում նկարահանվեք, ու հանկարծ ձեր վերնաշապիկը ճմռթվի»,-շարունակել է Շվարցենեգերը։
Ստալոնեն ծիծաղել է՝ դիմելով իր նախկին մրցակցին. «Կախարդանքը մանրուքների մեջ է, ընկեր»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:36, 25 մայիսի
Վաչե Թովմասյանի ու Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն արժանացավ Կաննի կինոփառատոնի մրցանակին20:27, 25 մայիսի
Stand Up Level Up–ը նոր ձեւաչափ է հայկական հումորի դաշտում․ Stand Up–ի պրեմիերան, հայտնի հյուրերն ու լուսանկարները19:42, 25 մայիսի
Wine Story. Գինու և կինոյի երեկո. ֆիլմի ժանրին համապատասխան խմիչքի ընտրություն14:45, 25 մայիսի
Սիրուշոն Մոսկվայում է․ երգչուհին Ռուսաստանում հանդես կգա համերգներով14:05, 25 մայիսի
Վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանը համերգով կվերադառնա Երեւան13:17, 25 մայիսի
Բրյունետի համարձակ ու ոճային կերպարները՝ Superstar Illness նոր տեսահոլովակում12:14, 25 մայիսի
Լեդի Գագան հայտնվել է մեքենայի դետալով պատրաստված հանդերձանքով11:31, 25 մայիսի
«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)10:52, 25 մայիսի
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջո Մանգանիելոն Հայաստանում է10:30, 25 մայիսի
Էլիզաբեթ Հերլին Christian Dior-ի ներքնազգեստով ցուցադրել է իր՝ տարիքին հակասող կազմվածքը09:00, 25 մայիսի
ՄԱՅԻՍԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 24 մայիսի
Քելլի Ռոուլենդը հիացրել է ոսկյա կրծկալով նոր լուսանկարներով