Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ

12:34, 29 ապրիլի

Հարուստներն իրենց քնահաճույքներն ունեն։ Միլիարդատեր, Bilt Rewards-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Անկուր Ջայնը ցանկանում էր, որպեսզի իր հարսանիքը Էրիկա Համոնդի հետ լինի շքեղ եւ արտառոց իրադարձություն։

Սկզբում նա հարսնացուին առաջարկել էր ամուսնանալ տիեզերքում։ Բայց վերջինը հիացած չէր այդ գաղափարով. «Ես մտածեցի. «Չեմ ուզում մահանալ հարսանիքիս օրը»։

Արդյունքում՝ զույգը եկել է փոխզիջման եւ ամուսնացել Եգիպտոսի Մեծ բուրգերի ստորոտում, Սֆինքսի առջեւ։ Արարողությունը գլխավորել է նշանավոր եգիպտագետ, Ջայնի ընտանիքի բարեկամ, պրոֆեսոր Զահի Հավասը, գրել է People-ը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Ankur Jain (@ankurjain)

«Մենք Նյու Յորքի բնակիչներ ենք, եւ կա մի ինչ-որ առանձնահատուկ բան միանգամայն այլ աշխարհ-միջավայրում գտնվելու մեջ։ Ուստի մենք որոշեցինք, որ մեր հարսանիքը այն պահն է, երբ մենք միասին տոնելու ենք նոր սկիզբը, եւ կազմակերպեցինք իսկապես առանձնահատուկ երեկույթ մեր ընկերների հետ ինչ-որ տեղ, այլ աշխարհում»,- նշել է Ջայնը։

«Ես հրապուրված եմ հնագույն պատմությամբ եւ հասարակությամբ»,- ասում է Ջայնը։ «Բուրգերը պարզապես խելահեղ են։ Դու պարզապես կորցնում ես խոսելու ունակությունը։ Չեմ կարող հավատալ, որ սա առհասարակ մեր քաղաքակրթության մասն է կազմում»,- ավելացնում է Համոնդը։

Զույգը եկել է այն եզրահանգման, որ իրենց ավելի շատ հետաքրքրում է հենց փորձը, քան դասական հարսանիքի ավանդույթը։ Չեն եղել հարսնացուի եւ ոչ մի ընկերուհի, «ազապբաշի», հարսանեկան տորթ կամ կենացներ։ Իսկ դեկորացիան նրանք թողել են նախագծողների հայեցողությանը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Erika Hammond (@erikaannhammond)

«Ինչո՞ւ պետք է 20 000 դոլար ծախսենք ծաղիկների վրա։ Դա անիմաստ է։ Եվ այդ ամենը նշանակություն չունի, երբ հնարավորություն ունես նստել ու ընթրել բուրգերի ստորոտում»։ (PEOPLE-ը հրավիրված էր հարսանիքին եւ, ի գիտություն, ծաղիկները տպավորիչ էին, ներառյալ բազմաթիվ եգիպտական տեղական ծաղիկներն ու բույսերը)։

Զույգը կենտրոնացել է իրենց 130 հյուրերի համար քառօրյա անհավանական երթուղու կազմման վրա։

Ջայնն ու Համոնդը ապրիլի 24-ի ուշ գիշերով մեկնել են իրենց հարսանիքը նշելու՝ Կահիրեի Մուհամեդ Ալիի պալատում ընդունելություն կազմակերպելով «Ժամանակակից Կահիրեն» թեմայով, այն ուղեկցվել է պորտապարերով, կրակով պարողների ելույթներով եւ արեւելյան «բազարով», իսկ դիջեյն ապահովել է արաբական հաուս-երաժշտություն։ «Մենք քեֆ արեցինք մինչեւ առավոտյան ժամը 5-ը, եւ դա լավագույն գիշերն էր»։

Երկրորդ օրը նվիրվել է Եգիպտոսի հնագույն պատմությանը։ Զույգը կազմակերպել է մասնավոր էքսկուրսիա դեպի բուրգեր եւ Սֆինքս, ներառյալ այն վայրերը, որոնք սովորաբար բաց չեն հանրության համար, դրան հաջորդել է «Հին  Եգիպտոսը Met Gala-ում» թեմատիկ ընթրիքը դեռեւս չբացված Մեծ եգիպտական թանգարանում։ «Մենք ցանկանում էինք, որպեսզի մթնոլորտը նման լիներ Met Gala-ի եգիպտական բաժնին, բայց իսկական եգիպտական գոտում, որտեղ սրահի կենտրոնում գտնվում է Ռամզես II փարավոնի ամենամեծ արձաններից մեկը»,- ասում է Ջայնը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Ankur Jain (@ankurjain)

Երրորդ օրը հյուրերը հավաքվել են հատուկ կառուցված հրապարակում, Սֆինքսի առջեւ, Գիզայի Մեծ բուրգերի ստորոտին, արշալույսից մի փոքր առաջ:

Ջայնի ծնողները՝ Նավին եւ Անու Ջայնները, նրա ուղեկցել են արարողության ժամանակ։ Հետո հարսնացուն իր ծնողների հետ միասին հանդիսավոր կերպով հայտնվել է բեմում, երբ հանրահայտ ջութակահարուհի Լինդսի Սթերլինգը կատարել է Էդ Շիրանի «Perfect»-ը։

Հարսնացուն հնդիկ դիզայներ Ռահուլ Միշրայի շքեղ զգեստով էր։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել