Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։
Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում, տեղեկացնում է CNN-ը։
Մի քանի հյուրանոցներ եւ ամառանոցներ ակցիաներ են սկսել եւ ծառայությունների փաթեթներ են առաջարկում այդ սեռապես մոտիվացված ճանապարհորդների համար։ Միջազգային մակարդակով անկախ զբոսաշրջային ընկերությունները եւս հանգստի հատուկ ծրագրեր են սկսել, որոնք կոչված են օգնելու ճանապարհորդներին իրենց սեռական կյանքը վերականգնելու հարցում։
Conde Nast Traveler-ը սեռական բարեկեցությունը ներառել է 2024-ի զբոսաշրջային գլխավոր միտումների շարքում։
Սեքսուալ քոուչ Սյուզաննա Վայսն ասում է, որ ճանապարհորդներն ավելի հաճախ են գերադասում նման ուղեւորությունները՝ լարվածությունը եւ իրենց սեռական կյանքի անբավարարությունը թոթափելու համար։ «Շատ զույգեր սեռական կյանքի դժվարություններ ունեն, որովհետեւ նրանց նյարդային համակարգը պայքարի մեջ է աշխատանքի եւ երեխաների դաստիարակության պահանջների պատճառով»,- ասել է Վայսը։ «Արձակուրդը սեռական շփումները վերականգնելու հիանալի միջոց է»։
Նման ամենաարդյունավետ ծրագրերից մեկն այսօր իրականացվում է Miraval Arizona-ում, որը բացառիկ ամառանոց է եւ սպա-կենտրոն Տուսոնի սահմաններից դուրս։
Այստեղ Լինդի Ռիվերսը երեք տարբեր ծրագրեր է դասավանդում սեռական բարեկեցության մասին, երկուսը տղամարդկանց եւ կանանց եւ մեկը՝ միայն կանանց համար։ «Օպտիմալացրեք ձեր սեռական կյանքը» անունը կրող նորագույն դասընթացը նպատակ ունի օգնել մասնակիցներին, որպեսզի նրանք պարզեն իրենց զուգընկերների մոտիվացիան սեքսում։
Սեռական առողջությունը նոր SHA Mexico-ի մենյուի տարբերակներից մեկն է, դա շքեղ ամառանոց եւ կլինիկա է, որտեղ ներառված է «ամեն ինչ», 35 նստավայրերով եւ 100 համարներով, որը բացվել է հունվարի վերջին Կոստա Մուխերեսում։
Հյուրերը, ժամանելուն պես, ստանում են ֆիզիկական, հուզական եւ հոգեկան առողջության մասին համալիր գնահատական։ Այնուհետեւ նրանք ընտրում են առողջապահական չորս անհատական ծրագրերից մեկը գնահատման արդյունքների հիման վրա։
Նրանք, ովքեր ցանկանում են բարելավել սեռական առողջությունը, կարող են պատվիրել լրացուցիչ (եւ ըստ մենյուի) բժշկական միջամտություններ տարբեր տարբերակներով, ինչպիսին է հարվածային-ալիքային թերապիան տղամարդկանց էրեկտալ դիսֆունկցիայի ժամանակ, եւ ֆիզիոթերապիայի սեանսները, որոնք օգնում են ամրացնել կոնքի մկանները կանանց համար։
Կախված զույգի ցանկություններից՝ գոյություն ունեն բազմաթիվ այլ սեռական առողջարար միջամտություններ եւ զվարճանքներ։
IntimacyMoons-ը կազմակերպություն է, որն ստեղծվել է սեքս-թերապեւտ Մարիսա Նելսոնի կողմից, այն առաջարկում է մասնավոր ռետրիտներ բիզնեսի ղեկավարների եւ նրանց գործընկերների համար։ Ռետրիտը Կոնրադ հյուրանոցում (Վաշինգտոն, Կոլումբիայի օկրուգ) ներառում է խորհրդատվությունների մեկ ժամ ռետրիտից առաջ, վեց ժամ աշխատաժողով եւ երկու շրջան ռետրիտից հետո։
Միջազգային մակարդակով գոյություն ունեն նաեւ սեռական առողջության այլ մասնագիտացված տարբերակներ։
Back to the Body անկախ զբոսաշրջային ընկերության ռետրիտներում հատուկ ուշադրություն է հատկացվում մարմնի հետ աշխատանքի սեանսներին ինտիմ հարաբերությունների մարզիչների հետ, որպեսզի բացահայտվի ցանկությունը եւ հաղթահարվի ամոթը։
Sex Club-ը եւս մեկ օպերատոր է, որն առաջարկում է աշխատաժողովներ Լոնդոնում եւ Բեռլինում, որոնք կրում են ավելի նուրբ բնույթ, կոնկրետ վարժություններով, որոնք ուսումնասիրում են նոր մոտեցումները հպումներին, բավարարմանն ու շատ այլ հարցեր։
Մի քանի հյուրանոցներ ուսումնասիրում են լավ ինքնազգացողության այլ ասպեկտներ, որոնք կարող են ազդել սեռական կապերի վրա։ Օրինակներից մեկը Longfellow հյուրանոցն է Պորտլենդում (Մենի նահանգ)։ Նախատեսվում է 48 համարանոց հյուրանոցը բացել մայիսին, եւ այն կազմում է ծրագիր՝ հիմնված ծառայությունների եւ սպա-արտադրանքի փաթեթների վրա կանանց համար, որոնք ուղղված են բացառապես կանանց առողջական խնդիրների լուծմանը, ինչպիսին են դաշտանադադարը եւ նախադաշտանային համախտանիշը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել