Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը

16:21, 2 մայիսի

Airbnb-ը հայտարարել է նոր՝ «Icons» կատեգորիայի մասին՝ «արտասովոր փորձառությունների հավաքածու, որը մշակվել է երաժշտության, կինոյի, հեռուստատեսության, արվեստի, սպորտի եւ այլ ոլորտների խոշորագույն անունների կողմից»:

«Icons-ը ձեզ կտեղափոխի աշխարհներ, որոնք նախկինում գոյություն են ունեցել միայն ձեր երեւակայության մեջ»,-ասել է Airbnb-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Բրայան Չեսկին,-«Քանի որ կյանքը դառնում է ավելի թվային, մենք ձգտում ենք ավելի շատ կախարդանք բերել իրական աշխարհ: Icons-ի միջոցով մենք ստեղծել ենք Երկրի վրա ամենաարտասովոր փորձառությունները»:

Ահա՝ Icons-ի՝ մինչ այժմ հայտարարված ժամանցավայրերից մի քանիսը.

Սավառնեք ամպերի մեջ գտնվող տնակում

аб1.jpg (56 KB)

«Գիշերեք Disney-ի եւ Pixar-ի ամենահայտնի տներից մեկում, եւ, այո, այն թռչում է: Դուք կուսումնասիրեք Կարլի աշխարհը հենց նրա տնից, որը հագեցած է ավելի քան 8000 փուչիկներով, եւ տեղակայված է Նյու Մեքսիկոյի Աբիկյուի գեղատեսիլ կարմիր ժայռերի մեջ»:

Դարձեք VIP անձնավորություն՝ Քեւին Հարթի հետ

«Քեւին Հարթը հրավիրում է ձեզ իր Coramino Live Lounge սրահ՝  բարձրակարգ երեկոյի: Այս գաղտնի վայրում դուք կմիանաք Քեւինին եւ նրա ընկերներին․ այստեղ կլինեն տեկիլայի համտեսներ եւ կանցկացվեն լավագույն հումորիստների ստենդափ շոուները:

Միացեք Doja Cat-ին

«Doja Cat-ը հրավիրում է ձեզ շատ ավելի ինտիմ փորձառության: Դուք անմոռանալի կատարումներ կվայելեք «Գրեմմիի» դափնեկրի հյուրասենյակում, ներառյալ նրա սիրելի երգերն ու վերջին ալբոմի թրեքերը»:

Հյուրընկալվեք Փրինսի Purple Rain տանը

аб2.jpg (44 KB)

«Փրինսը գնել էր Մինեապոլիսում գտնվող տունը,  որը ցուցադրվել է «Մանուշակագույն անձրեւ» լեգենդար ֆիլմում, բայց մինչ այժմ այն ​​հասանելի չի եղել հանրությանը: Բացահայտեք տունը եւ վայելեք Փրինսի աշխարհից հազվագյուտ եւ հատուկ երգերը՝ բացառիկ ստուդիական սեսիայում»:

Հայտնվեք «X մարդիկ 97»-ի աշխարհում

аб3.jpg (55 KB)

«Ապրե՛ք X մարդկանց պես՝ հանգրվանելով Marvel Animation Studios-ի 2D անիմացիոն հանգստավայրում, որը գտնվում է Նյու Յորքի Վեսթչեսթեր շրջանում: Դուք կբացահայտեք ձեր մուտանտային ունակությունները եւ, նույնիսկ, կմարզվեք «Վտանգավոր սենյակում»»:

Icons-ը ներառում է նաեւ գիշերակաց՝ Փարիզի Օրսե թանգարանում, կամ այցելություն Բոլիվուդի աստղ Ջանհվի Կապուրի տուն:

Փորձառությունները ներկայացված են Airbnb հարթակի առանձին կատեգորիայում : Բոլորը մեկ անձի համար արժեն մոտ 100 դոլար, սակայն յուրաքանչյուր փորձի համար, վիճակահանության սկզբունքով, կընտրվեն միայն սահմանափակ թվով հարցումներ:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել