Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում

19:21, 2 մայիսի

Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդին՝ Ալեքսը, եւ նրա ընկերուհին՝ Հումա Աբեդինը, որպես զույգ առաջին անգամ հանրությանը կներկայանան Met Gala-ի ժամանակ, գրում է Page Six-ը։

Զույգը կհայտնվի Մետրոպոլիտեն թանգարանի կարմիր գորգին եւ կմիանա մի շարք աստղերի, որոնց թվում են Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը, Bad Bunny-ն եւ Քրիս Հեմսվորթը:

Աղբյուրները հաստատել են, որ 47-ամյա Աբեդինը եւ 38-ամյա Սորոսը պատրաստվում են ներկա գտնվել միջոցառմանը:

Հիլարի Քլինթոնի երկարամյա օգնականը Վալենտինի օրը ակնարկել էր իր եւ միլիարդատիրոջ որդու սիրավեպի մասին՝ կիսվելով Փարիզ կատարած համատեղ ուղեւորության լուսանկարով:

Դրանից հետո նրանք սկսեցին զսպվածություն պահպանել, բայց այս ամսվա սկզբին նկատվել են NBA-ի փլեյ-օֆֆի առաջին շրջանի ժամանակ:

Աղբյուրը նշում է, որ չնայած զույգը ծրագրում է ներկա գտնվել պարահանդեսին, Սորոսի ծրագրերը հաճախ կարող են փոխվել։

Աբեդինը, ով Քլինթոնի 2016 թվականի նախագահական արշավի փոխնախագահն էր, որդի ունի նախկին ամուսնուց՝ նախկին պատգամավոր Էնթոնի Վայներից: Զույգը դեռ պաշտոնապես ամուսնալուծված չէ։

Նա Vogue-ի խմբագիր Աննա Վինտուրի  մոտ ընկերուհին է, եւ նրանց հաճախ կարելի է տեսնել ընթրելիս եւ թատրոնում:

Մինչ այս հարաբերությունները Սորոսը բավական փակ էր պահում իր կյանքը։ Նա հայտնվեց մամուլում, երբ նրա 93-ամյա հայրը նրան հանձնեց ընտանիքի ակտիվների ղեկավարումը, ներառյալ «Բաց հասարակություն» ոչ առեւտրային հիմնադրամը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել