Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում

10:22, 6 մայիսի

Քիմ Քարդաշյանին Լոս Անջելեսի Kia ֆորումում Թոմ Բրեյդիի միջոցառման ժամանակ հավաքված ամբոխն անխնա սուլել է: 43-ամյա ռեալիթի աստղը, թվում էր, անհարմար է զգացել Netflix-ի Netflix Is a Joke Fest-ի շրջանակում անցկացված միջոցառման սառը ընդունելությունից:

Նա բեմ բարձրանալուն պես անմիջապես ծաղրի է ենթարկվել. հաղորդավար Քեւին Հարթին շնորհակալություն հայտնելուց հետո Քիմը մի պահ կանգ է առել:

Ելույթի ընթացքում Քարդաշյանը անդրադարձել է Բրեյդիի հետ ժամադրության մասին խոսակցություններին, որոնք տարածվել էին, երբ անցյալ ամառ՝ հուլիսի 4-ին, նրանք հանդիպել էին Հեմփթոնսում տեղի ունեցած երեկույթի ժամանակ:

«Այսօր ես, իսկապես, այստեղ եմ Թոմի համար»,-ասել է Քարդաշյանը,-«Ես չէի պլանավորում գալ այս գիշեր, բայց քանի որ ես այստեղ չեմ որպես Թոմի գործընկեր, դեռ լավ հնարավորություն կա դա շտկելու համար»,-կատակել է նա:

«Ես գիտեմ, որ դա երբեք չի աշխատի: Նախկին մարզիկ, բարձր այտոսկրեր, մետաքսյա մազեր... դու ինձ չափից դուրս շատ ես հիշեցնում խորթ հորս»։

«Անկեղծ ասած, ինձ համար դժվար է դիտել, թե ինչպես են քեզ հալածում», - ասել է Քիմը,-«Բայց կարծում եմ, որ իմ ընտանիքը բավականաչափ օգնել է պաշտպանել նախկին ֆուտբոլիստներին»,-հավելել է նա՝ նկատի ունենալով իր փաստաբան հորը՝ Ռոբերտ Քարդաշյանին, ով պաշտպանում էր նախկին ֆուտբոլիստ Օ.Ջեյ Սիմփսոնին, որը մեղադրվում էր իր նախկին կնոջ եւ նրա սիրելիի սպանության մեջ։

Իր հերթին Թոմ Բրեյդին իր ելույթի ժամանակ մի քանի հեգնական արտահայտություններ է արել Քանյե Ուեսթի հասցեին։

«Ես գիտեմ, որ Քիմի համար սարսափելի էր այս գիշեր այստեղ լինելը, քանի որ նրա երեխաները տանն են՝ իրենց հոր հետ»,-նշել է նա:

Քիմը, ով Քանյեի հետ չորս երեխա ունի, գլուխը թափահարել է մեկնաբանությունից  հետո՝ զսպելով ժպիտը։

Սոցցանցերի մի շարք օգտատերեր նշել են, որ Ուեսթը հումորի զգացում չի ցուցաբերի Բրեյդիի կատակի վերաբերյալ, եւ որ մարզիկի հարձակմանը նրա արձագանքելն ընդամենը ժամանակի հարց է։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել