Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ

17:13, 8 մայիսի

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի՝ Ռուսաստանում ելույթ ունենալու հնարավորությունն իսկապես քննարկվում է։ Սակայն հունիսի 8-ին «Լուժնիկիում» համերգի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ այս պահին պայմանագիր չի կնքվել, NSN-ին ասել է Ռուսաստանում համաշխարհային աստղերի համերգները կազմակերպող PMI կորպորացիայի ղեկավար Եվգենի Ֆինքելշտեյնը։

Նման մասշտաբային միջոցառման կազմակերպումը հսկայական ժամանակ է պահանջում, ուստի այն փաստը, որ այս պահին «Լուժնիկիի» հետ պայմանագիր չկա, հերքում է հունիսի 8-ին կայանալիք համերգի հավանականությունը, պարզաբանել է փորձագետը։ Նա նաեւ հիշեցրել է, որ այդ օրը Macan-ը պետք է ելույթ ունենա «Սպարտակ» մարզադաշտում, եւ շատ դժվար կլիներ մեկ օրում նման երկու խոշոր միջոցառում անցկացնելը։

«Ես, իսկապես, չեմ հասկանում, թե ինչպես կարելի է դա կազմակերպել, երբ ոչ կազմակերպիչները, ոչ էլ վայրը տեղյակ չեն դրա մասին»,-ընդգծել է Ֆինկելշտեյնը:

Միեւնույն ժամանակ, նա չի հերքել Քանյե Ուեսթի՝ Ռուսաստանում ելույթ ունենալու բուն հնարավորությունը՝ ընդգծելով, որ նման ծրագրեր վաղուց են եղել, նշում է Gazeta-ն։

«Գիտեմ, որ Քանյե Ուեսթի ելույթը քննարկվում է, մենք նույնպես բանակցություններ ենք վարում այս նախագծի շուրջ»,-նշել է նա։

Ռեփերի Ռուսաստան գալը շատ համաշխարհային աստղերի համար ճանապարհ կբացի երկիր, կարծում է Ֆինքելշտեյնը։ Այսօր, նրա կարծիքով, նույնիսկ համաշխարհային աստղերը, ովքեր ցանկանում են գալ Ռուսաստան, չեն համարձակվում դա անել՝ սոցիալական ցանցերում ատելության պատճառով։ 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել