Մայիսի 8-ին տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի գլխավոր փորձը։
«Լադանիվա»-ն ներկայացել է վառ ու պայծառ բեմադրությամբ։ Ըստ բեմադրության հեղինակ, ռեժիսոր Արթուր Մանուկյանի՝ բեմում իրական համերգային կատարման տրամադրություն է ստեղծված։ «Մենք փորձել ենք ներկայացնել «Լադանիվա»-ի գունավառ տեսակը։ Բեմադրության մեջ կտեսնեք հայկական վիշապագորգը, որը որոշակիորեն ներկայացվում է նաեւ պիքսելային տրամադրության մեջ, ինչը խորհրդանշում է «Լադանիվա»-ի արվեստում կամրջվող ավանդականն ու ժամանակակիցը։ Երաժիշտները բեմում ներկայանալու են ազատ համերգային ոճով, որը ոչ միայն այս տարվա եվրատեսիլյան բեմի տրամաբանությունն է, այլև հնարավորություն է խմբի անդամների համար՝ աշխատելու հանդիսատեսի հետ և նրանց համար, ինչը «Լադանիվա»-ի մոտ ամենալավն է ստացվում։ Բեմադրության մեջ նաև կոլաժային տրամաբանությամբ օգտագործվել են «Ժակո» երգին առնչվող տարրեր, որոնք կապված են Ժակլինի մանկության և «Լադանիվա» խմբի խորհրդանիշների հետ»։
Պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանի խոսքով՝ անցնող ամիսների երկար աշխատանքը տվել է սպասվող արդյունքը. «Այս ամիսների ընթացքում մեր թիմն ու արտիստներն արել են ամեն բան՝ Հայաստանը լավագույնս ներկայացնելու համար։ Պրոմո շրջագայությունների, Մալմյոյում փորձերի և լրագրողների հետ հանդիպումների արդյունքում մենք համոզվել ենք, որ «Լադանիվա»-ն և մեր երգը շատ են սիրվել, և այժմ ամեն ինչ կախված է քվեարկությունից։ Հենց այս առումով չափազանց կարևոր է, որ Հայաստանին սատարող բոլոր մարդիկ անպայման քվեարկեն մեր պատվիրակի օգտին»։
«Լադանիվա»-ն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո՝ երկրորդ կիսաեզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 9-ին՝ Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով ժամը 23:00-ին): Մրցույթին ուղիղ հեռարձակմամբ հետևեք Առաջին ալիքով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու