ԽՈՅԵՐ
Այսօր դուք շատ կցանկանաք հանդիպել ձեր նախկին սիրուն, սակայն այդ հնարավորությունը դժվարությամբ կտրվի ձեզ։ Ստիպված եք ինչ-որ առիթ մոգոնել, թեկուզ եւ՝ անմիտ։
ՑԼԵՐ
Այսօր աստղերը հուշում են ձեզ հույսը չդնել միայն ձեզ վրա: Հիշեք, որ ձեր կողքին կա մեկը, ով միշտ պատրաստ է ձեզ օգնել եւ լինել ձեր կողքին: Խոսքը ձեր զուգընկերոջ մասին է։ Աշխատեք չարհամարհել նրան:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր կարեւոր է, որպեսզի սիրելիի համար ամեն ինչ անեք առանց շահի՝ փոխադարձ ոչինչ չակնկալելով եւ չպահանջելով:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր մտքերը հեռու կլինեն այն մարդկանցից, որոնց կողքին դուք գտնվում եք, եւ այն վայրից, ուր դուք կլինեք։ Ձեր սիրելին բացառություն չի լինի։ Ինչ արած։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր կարող եք սիրելիին ինչ-որ բան նվիրել։ Նա դա կգնահատի, քանի որ կջերմանա ձեր հանդեպ անակնկալ նվերից հետո եւ կցանկանա փոխադարձ պատասխան տալ ձեզ։
ԿՈՒՅՍԵՐ
Ձեր գաղտնիքներն այսօր կարող են շրջապատի սեփականությունը դառնալ: Զգոն եղեք եւ մտածեք՝ արդյոք արժե՞, որպեսզի շրջապատի մարդիկ ձեր անձնական կյանքի մասին այդքան տեղեկացված լինեն։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր դուք խիստ մտորումների մեջ կընկնեք։ Եվ սիրելին դժվար, թե կարողանա ձեզ դուրս հանել այդ իրավիճակից։ Աշխատեք լսել նրան։
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր ռոմանտիկ բաներ կկատարվեն ձեզ հետ, որի պատճառը կլինի բջջային հեռախոսը։ Դուք կամ ռոմանտիկ հաղորդագրություն կստանաք կամ սխալ զանգ, որը գուցե հետագայում դառնա նոր ծանոթության սկիզբ։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեզ ճակատագրական հանդիպումներ են սպասվում, որոնք կարող են ինչպես փոխել ձեր անձնական կյանքը, այնպես էլ անցնել դրա կողքով: Ուշադիր եղեք։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս լավ մտածել ընտանեկան խնդիրները կարգավորելիս: Բայց նաեւ հիշել, որ բարդ հարցերը գրեթե միշտ հեշտ լուծում են ունենում:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր կպարզեք, որ ձեր սիրելին գործի մեջ առավել պրակտիկ է, քան ձեզ թվում էր: Դա կօգնի ձեզ հետագայում համատեղ կյանքում։ Այսօր կզգաք, որ ճիշտ որոշում եք կայացրել։
ՁԿՆԵՐ
Այսօր սիրելին կցանկանա իրեն պաշտպանված զգալ ձեր կողքին, այդ իսկ պատճառով նա ձեզանից լրացուցիչ հուսալիություն եւ երաշխիքներ կպահանջի: Աշխատեք նրան չհիասթափեցնել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու