«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ի գիտություն կանանց. ինչպե՞ս տղամարդուն ցույց տալ, որ նա ձեզ դուր է գալիս

22:07, 29 հունվարի

Հաճախ կինը հայտնվում է մի իրավիճակում, երբ տղամարդն իրեն դուր է գալիս, սակայն վերջինն այդ չի նկատում: Ինչպե՞ս տղամարդուն ցույց տալ, որ նա ձեզ դուր է գալիս: Ինչպե՞ս սկսել առաջինը գործել: Երկու սեռերի հարաբերությունների հոգեբանությունն անակնկալներով լի է, քանի որ երբեք չես կարող իմանալ, թե մարդը, ով ձեզ դուր է գալիս, իրեն ինչպես կդրսեւորի, երբ առաջին քայլը դուք կատարեք: Իսկ եթե անկեղծ, ապա կորցնելու ոչինչ չունեք: Գործե՛ք: Եթե ստացվի՝ լավ է, եթե ոչ՝ սատանան նրա հետ: Գլխավորը ժամանակ չկորցնելն ու գործելն է:

Պարզեք տղամարդու վերաբերմունքը ձեր նկատմամբ

Մոտեցեք տղամարդուն (մինչեւ 1-1.5 մետր) եւ գնահատեք նրա վարքագիծը: Եթե տղամարդը չի հեռանում, այլ իրեն պահում է, կարծես ոչինչ էլ չի եղել, ապա համակրանքն ակնհայտ է:

Տղամարդուն մոտենալուն պես գնահատեք նրա շարժումները: Նայեք, թե նրա կեցվածքն ինչպես է փոխվում: Եթե նա ուղղում է ուսերը, ներս քաշում փորը, շտկում փոխկապն ու վերնաշապիկը, այդ լավ տեսք ունենալու գիտակցված շարժում է: Տղամարդն ուզում է ձեզ ավելի գրավիչ երեւալ:

Ձեզ հետ զրույցի ընթացքում նրա ձեռքերը չպետք է թիկունքի հետեւում թաքնված լինեն: Եթե նա բթամատները դնում է գրպանը կամ գոտու արանքում, նշանակում է՝ հետաքրքրված է ձեզանով եւ ուզում է սիրահետել:

Գնահատեք տղամարդու հայացքը: Փախչող աչքերը, դեմքի տխուր ու մոլորված արտահայտությունը, փոքր-ինչ փակ կոպերը վկայում են այն մասին, որ տղամարդուն այնքան էլ հարմար չէ, նա պատրաստ չէ կապի եւ չգիտի, թե ինչպես ավելի սիրալիր հեռանա ձեզանից: Եվ հակառակը, «մերկացնող», ուշադիր հայացքը խոսում է մեծ հետաքրքության մասին:

Օգտագործեք շփման անխոս միջոցներ

Կեցվածքներ: Շատ աղջիկներ, նույնիսկ ակնհայտորեն հավանելու դեպքում, փակվում են զուգընկերոջ առջեւ, ձեռքերը գրպանն են դնում, ծածկվում պայուսակով: Հասկանալի է, ձեր առջեւ անծանոթ մարդ է եւ լարվածություն է առաջանում: Բայց պատկերացրեք միայն, թե որքան դժվար է խոսել մի մարդու հետ, ով պատնեշներ է ստեղծում: Այդպիսի մարդկանց մենք ենթագիտակցորեն անվստահելի, ագրեսիվ ու անվստահ ենք համարում: Այդ պատճառով, որքան էլ դժվար է, եթե ցանկանում եք գրավել տղամարդուն, ապա հրաժարվեք փակ շարժումներից: Տղամարդը պետք է զգա ձեր դրական էներգիան:

Հպումներ: Տղամարդուն հպվելու առիթներ գտեք: Ափսե փոխանցեք՝ հանկարծակի դիպչելով նրա ձեռքին, սեղանի տակից դիպեք ծնկներին, երբ միասին ինչ-որ կատակի առիթով ծիծաղում եք՝ թեթեւակի հարվածեք ուսին: Կան նաեւ դիպչելու ավելի բաց միջոցներ: Օրինակ` նրա հագուստի վրա, կրծքի հատվածից վերեւ, ինչ-որ բան շտկելու տարբերակը: Նման հպումները պետք է թեթեւ ու կարճ լինեն:

Հարդարվելու շարժումներ: Մի մոռացեք նաեւ լավ տեսք ունենալու համար կանացի շարժումների մասին. դեմքից մազերը հեռացնելը, սանրվածքը շտկելը, քայլելիս կոնքերի շարժումը: Մազերը, ձեռքերը, եղունգներն ու հագուստը պետք է անթերի լինեն: Քչերին կարող է գրավել աղջկա փափուկ քայվածքը, եթե նրա կիսաշրջազգեստն արդուկված չէ:

Աչքերով ժպտալը: Տղամարդու հետ հանդիպելիս ժպտացեք, եթե նույնիսկ շփոթված եք կամ ենթագիտակցորեն ուզում եք քողարկել ձեր համակրանքը: Իմացեք, թե ինչով է տարբերվում անկեղծ ժպիտը շինծուից: Անկեղծ ժպիտն ուղեկցվում է աչքերի փայլով: Փորձեք նաեւ աչքերով ժպտալ: Տանը փորձեր կատարեք, այդ շատ դյուրին է: Այդ դեպքում տղամարդն անպայման կզգա ձեզանից ճառագող դրական էներգիան:

Ծիկրակում: Տղամարդուն նայեք ոչ երկար, բայց ուշադիր հայացքով: Երբ նա ձեզ է ուղղում հայացքը, անմիջապես թեքեք ձեր հայացքն ու շփոթված ժպտացեք: Տղամարդու հոգեվիճակին անմիջապես ազդակ կգնա. «Ինձ հետեւում են, պետք է իմանալ, թե ինչ է կատարվում»:

Բայց դրանով մի տարվեք, որպեսզի հիմար տեսք չունենաք: Բացի այդ, սեւեռուն հայացքները տղամարդու կողմից կարող են ընկալվել որպես ագրեսիվություն կամ հասանելիություն: Նայեք թեթեւ ու ոչ սեւեռուն:

Հաճոյախոսեք: Այս մասին ավելի մանրամասն խոսել ենք «Ինչպե՞ս տղամարդուն հաճոյախոսել» հոդվածում: Ձեր պաշտամունքի առարկային ուղղված հաճոյախոսությունը պետք է իրական, կոնկրետ եւ անկեղծ լինի: Եթե ձեր տղամարդն ամաչկոտ է, ուղիղ հաճոյախոսությունը կարող է նրան շփոթեցնել: Այդ պատճառով, իմիջայլոց հաճոյախոսեք. «Դու նույնպե՞ս այդ հավանում ես»: «Սիրում եմ ճաշակով մարդկանց», «Ասա, խնդրում եմ, որտեղի՞ց ես գնել այդ նորաոճ ակնոցը»:

Մենք կարծում ենք, դուք առանց դժվարության կարող եք տղամարդուն գովաբանելու այլ միջոցնել գտնել: Գլխավորը՝ այդ անել հմտորեն եւ առանց չափն անցնելու: Հակառակ դեպքում տղամարդը կարող է մտածել, որ ծաղրում եք իրեն:

Նյութը՝ passion.ru կայքի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել