Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Անպատասխան սեր. ինչպես հաղթահարել

22:26, 20 փետրվարի

Սերը հիանալի զգացմունք է, իսկ եթե այն փոխադարձ է, ուրեմն դուք երջանիկ եք։ Իսկ եթե դուք անպատասխան սիրո անիվների տակ եք հայտնվել, ապա ձեզ ոչինչ չի մնում, քան «գուցե սիրո մասին մի երգ երգեմ» միտքը։ 

Բաժանումից հետո ինչպե՞ս խուսափել հոգին կեղեքող ցավից, արցունքներից ու տանջանքներից։ Արդյո՞ք անպատասխան սիրո դեմ դեղամիջոց գոյություն ունի։


Տղաներ եւ աղջիկներ, հիշե՛ք. միայն դուք կարող եք ձեզ օգնել, այլ ոչ թե ալկոհոլը։ Եթե հումորի եւ սարկազմի հարցում ձեզ մոտ ամեն ինչ կարգին է, ապա արագորեն կհասկանաք, որ անպատասխան սերը նույնիսկ ավելի հետաքրքիր է, քան փոխադարձը։ Վերջինը ժամանակի հետ այնքան անհետաքրքիր է դառնում, իսկ այստեղ՝ ռոմատիկա, բանաստեղծություններ, երգեր, մելամաղձություն…

Իսկ եթե վերջնականապես «թռցրել եք», ապա ժամանակն է հեռու վանել հիմար մտքերն ու սկսել ինքնավերականգնվել:

Նախ՝ պետք է վերացնել այն ամենը, որը հիշեցնում է երբեմնի հարաբերությունների մասին։ Ինչո՞ւ հարյուրերոդ անգամ նայել լուսանկարներին, որտեղ նա քնքուշ գրկում է քեզ։ Արժե՞, արդյոք, պահել նրա հեռախոսահամարը։ Պատասխանը մեկն է. ո՛չ։

Որքան հաճախ տեսնեք ձեր սիրելիին, այնքան երկար սերը կապրի ձեր սրտում։ Թողեք այդ զգացմունքները, եթե ուզում եք, որ կյանքը դեպի լավը փոխվի։ Մինչեւ չազատվեք ձեր հոգին կեղեքող տանջանքներից ու զգացմունքներից, չեք կարող գտնել ձեր իրական սերը։ Զգացմունքները պետք է հաղթահարված լինեն, դրանք չպետք է ազդեն ձեր առողջության եւ ուղեղի վրա։ Ինչպես ասում էր Իպ Մանը՝ «Եղիր ինչպես ջուրը», պարզապես քո միջով անցկացրու ամեն ինչ եւ մի մտահոգվիր։ Հավատա՛, կյանքում ավելի վատ բաներ կան (եթե չես հավատում, միացրու հեռուստացույցն ու նայիր նորությունների վերջին թողարկումը, հատկապես պատերազմի ու սովի մասին։ Տեսնո՞ւմ ես, միայն դու չես տանջվում։ Տանջանքները բնորոշ են մարդկային ցեղին):

Դադարեք մտածել նրա մասին։ Հավանաբար ձեր հարաբերությունների ընթացքում վեճեր շատ են եղել, որոնք բաժանման են հանգեցրել։ Անհրաժեշտ է անկեղծ պատասխանել այս հարցերին. «Իսկ նա ինձ սիրո՞ւմ էր», «Հոգ տանո՞ւմ էր իմ մասին», «Ես ինձ ամենացանկալին զգո՞ւմ էի»։ Տղամարդը, ով չի կարողանում կնոջը երջանկացնել, արժանի չէ նրա տանջանքներին։ Տղամարդը նույնպես պետք է իրեն այդ հարցն ուղղի, թե ինչու է նա միակը։ Շուրջդ նայիր, տեսնո՞ւմ ես որքան լավ աղջիկներ կան։ Արթնացիր…

Բայց ինչպե՞ս կանգնեցնել մտքերը, որոնք հանգիստ չեն տալիս։ Շատ պարզ։ Պետք է ուշադրությունն այլ բանի վրա սեւեռել։ Դուք պետք է որոշեք, թե կյանքում ինչն է ձեզ ավելի շատ հաճույք պատճառում։ Կարելի է ընկղմվել աշխատանքի կամ ուսման մեջ, օրը հագեցնել ընկերների ու հետաքրքիր մարդկանց հետ հանդիպումներով, ստեղծագործել եւ զգացմունքներն արտահայտել բանաստեղծություններով կամ ներկերով, նայել բոլոր կատակերգությունները, ճամփորդության մեկնել։

Դուք պետք է ձեզ ապացուցեք, որ դուք ուժեղ անհատականություն եք, այլ ոչ թե ինչ-որ տաղտկալի մեկը։

Եթե գործերն ընդհանրապես լավ չեն, կարող եք հոգեբանի հետ խորհրդակցել։ Թեեւ առանց նրա էլ կարող եք հրաշալի գլուխ հանել։ Գլխավորը՝ հավատաք ձեզ ու ձեր ուժերին։

Բաժանումից հետո փորձեք հնարավորինս շատ ժամանակ հատկացնել ձեր արտաքինին։ Մարզասրահում գրանցվեք, դիետա պահեք, փոխեք արտաքին տեսքը, նոր իրեր գնեք։ Թող նախկին ընկերոջ կամ ընկերուհու մոտ ափսոսանք առաջանա (եթե հանկարծ ձեզ տեսնի քաղաքում)։

Նախքան քնելը երազեք, այդ շատ կարեւոր է։ Իզուր չեն ասում, որ մտքերը նյութական են դառնում։ Ձեր բոլոր ցանկությունները կիրականանան, եթե ինչ-որ բան իսկապես ցանկանաք։

Ինքներդ ձեզ մի թաղեք։ Այդ ոչ մի լավ բանի չի հասցնի։ Դուք ձեզ համար միակն եք եւ ձեզ նման ամբողջ աշխարհում չկա։

Երբեմն օգտակար է ինքներդ ձեզ կողքից դիտելը։ Պատկերացրեք, որ ձեր բաժանումից տասը տարի է անցել։ Մտածում եք, որ միայնա՞կ եք մնալու։ Պարզապես ծիծաղելի է։

Փոխադարձ սեր ենք ձեզ մաղթում։

Աղբյուրը՝ News.am STYLE, mimiton.ru, tut.by


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել