Թանկարժեք կոսմետիկան դեռեւս անթերի արդյունքի երաշխիք չէ։ Թանկարժեք սեւաներկ օգտագործող կինը կարող է խնդիրների առջեւ կանգնել՝ թարթիչների վրա առաջացող գնդիկների ու անհավասարաչափ տարածվելու տեսքով։ Տարբեր ապրանքանիշի սեւաներկերը երկարացում են խոստանում, ծավալ, թարթիչների ոլորում։ Բայց եթե անգամ դուք ճանաչված ապրանքանիշի սեւաներկ ունեք, սակայն ճիշտ չեք օգտագործում, ապա գեղեցիկ թարթիչներ չեք տեսնի։
Դրա համար միշտ պետք է հետեւել թարթիչների սեւաներկի պահպանման ժամկետին։ Այնպիսի իրավիճակում, երբ սեւաներկի բաղադրության մեջ մտնող մեղրամոմը չորանում է, կորցնում խոնավությունն ու ավելի կոշտ դառնում, սեւաներկը թանձրանում է եւ դժվարացնում օգտագործումը։ Քարացած մեղրամոմը հալեցնելու համար կարելի է սեւաներկի տարան տաք ջրով բաժակի մեջ գցել։ Հետեւիր, որ ջուրը չհասնի տարայի կափարիչին, այլապես կարող է ներս թափանցել։ Մի փոքր պտտացրու սեւաներկը, որպեսզի պարունակությունը հավասարաչափ տաքանա։ Մի քանի րոպեից մեղրամոմը կփափկի եւ հնարավոր կլինի սեւաներկն օգտագործել առանց խոչընդոտների։
Սեւաներկի առատ օգտագործումը նույնպես անթերի արդյունքի երաշխիք չէ։ Հակառակը, սեւաներկի մի քանի շերտը ծանրացնում է թարթիչները։ Դիմահարդարները խորհուրդ են տալիս սեւաներկը մաքուր թարթիչներին քսել՝ 3-ից 4 անգամ անցկացնելով արմատներից մինչեւ ծայրերը։ Սեւաներկը քսելու ընթացքում պետք չէ շտապել, շարժումները պետք է դանդաղ ու հավասարաչափ լինեն։ Փորձիր խոզանակը պահել կես վայրկյանի չափով եւ մի կողմից մյուսը տանել, որպեսզի կոսմետիկ միջոցը թարթիչները բոլոր կողմերից ծածկի։ Եթե օրվա ընթացքում ստիպված ես թարմացնել դիմահարդարումը, ապա լավ կլինի սեւաներկի՝ արդեն առկա շերտի վրա նորը չավելացնել, այլ մաքրել այն ու նորից քսել։
Թարթիչներին տեսողական խտություն եւ փարթամություն հաղորդելու, միաժամանակ՝ սեւաներկը չափից շատ օգտագործելուց խուսափելու նպատակով կարելի է աչքերի համար նախատեսված սրածայր մատիտով թարթիչների արանքում կետեր անել։ Նման արդյունք կարելի է ստանալ հեղուկ մատիտի օգնությամբ։ Լավագույն արդյունքի համար գիծը պետք է համապատասխանի թարթիչների գույնին։ Կարելի է նաեւ սեւաներկի եւ հեղուկ մատիտի գույնն ընտրել արտաքինի գույներին համապատասխան։ Օրինակ՝ «ձմեռ» կնոջը հարմար կլինեն սեւ հեղուկ մատիտն ու սեւաներկը, «գարուն» արտաքինով կնոջը՝ կապույտն ու կանաչը, «ամռան» համար հարմար է արծաթագույնը, մոխրագույնն ու սեւը, իսկ «աշուն» տիպի աղջիկների համար անթերի կլինեն վառ կանաչն ու շագանակագույնը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը