Օրերս ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը կրկին հայտնվել էր սկանդալի կենտրոնում: Ավելի վաղ Քարդաշյան ընտանիքի մտերիմ շրջապատի աղբյուրը Closer magazine-ին պատմել էր, որ Քարդաշյանը լիպոսակցիայի է ենթարկվել (վիրահատական միջամտության շնորհիվ մարմնի որոշակի հատվածի ճարպահեռացում, օրինակ՝ փորի, կոնքի, ազդրերի), իսկ մի քանի տարի առաջ հետույքի վիրահատություն է կատարել:
33-ամյա Քիմը հերքել է այդ լուրերը՝ Twitter-ում գրառելով հետեւյալը. «Այդ բոլոր պարբերականներն անընդհատ հայտարարում են, որ ես հետույքի պլաստիկ վիրահատություն եմ կատարել: Ուշքի եկեք: Հանգիստ թողեք իմ հետույքը: Նրանք համեմատում են իմ ներկայիս եւ հղիությունից առաջվա լուսանկարները. այն ժամանակ ես 7 կգ ավելի նիհար էի:
Մինչեւ հիմա ես ավելորդ քաշ ունեմ: Ծննդաբերած ցանկացած կին գիտի, թե որքան դժվար է հետո նիհարել եւ ինչպես է մարմինը կտրուկ կերպով փոխվում: Դժվար է հատկապես ավելորդ կիլոգրամների դեմ պայքարը:
Նրանք, ովքեր ծիծաղում են հղիության ժամանակվա իմ արտաքինի, ինչպես նաեւ նիհարելու իմ փորձերի վրա, պետք է ամաչեն: Ես կատարյալ չեմ, բայց երբեք չեմ ենթարկվի նիհարության ձեր չափանիշներին, ներեցե՛ք… Ո՛չ ես:
Ես արդեն հասցրել եմ բազմաթիվ ավելորդ կիլոգրամներ կորցնել եւ հպարտանում եմ դրանով: Մի ստիպեք երիտասարդ աղջիկներին բարդույթավորվել»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին