«Խազեր» երաժշտական մրցանակաբաշխությունը երեկ հայտարարեց իր բոլոր անվանակարգերն ու ներկայացված արտիստներին, սակայն նրանցից ոչ բոլորն են, կարծես, համաձայն մրցանակաբաշխությանն իրենց ընդգրկվածությանը։
Ինչո՞ւ են արտիստները «բոյկոտում» «Խազերը» և ի՞նչ է պարզաբանում Հայկական ազգային երաժշտական ակադեմիան։
Բրյունետ․ «Իմ անունը հայտնվել է թեկնածուների շարքում առանց իմ թույլտվության»
Երգչուհի Բրյունետն ընդգրկված է մրցանակաբաշխության երեք անվանակարգում՝ «Լավագույն փոփ երգչուհի», «Լավագույն ալբոմ», «Լավագույն հիփ-հոփ և R&B արտիստ կամ խումբ»։ Սակայն ինքը՝ երգչուհին, հաղորդագրություն է տարածել՝ իր լսարանին տեղեկացնելով, որ իր անունն այդ անվանակարգերում հայտնվել է առանց իր թույլտվության։
«Բարև բոլորին, ուզում եմ հստակեցնել։ Ես այս տարի և այսուհետ չեմ մասնակցում ոչ մի մրցանակաբաշխության։ Իմ անունը հայտնվել է թեկնածուների շարքում առանց իմ թույլտվության։ Միակ ճանաչումը, որը ինձ համար, իսկապես, կարևոր է, դա դուք եք՝ մարդիկ, ովքեր լսում են իմ երաժշտությունը, երգում այն, ու պահում իրենց սրտերում։ Դուք եք իմ իրական մրցանակը»,-նշում է երգչուհին, որը նախորդ տարի ոչ միայն ելույթ էր ունեցել մրցանակաբաշխությանը, այլև ներկայացված էր «Լավագույն երգչուհի», «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգերում։

Իվետա Մուկուչյան․ «Հստակեցրել եմ և պահանջել, որ իմ անուն-ազգանունը չօգտագործվի որևէ անվանակարգում»
Նույն անվանակարգերում նախորդ տարի ներկայացված էր նաև Իվետա Մուկուչյանը, սակայն երգչուհին չէր ներկայացել մրցանակաբաշխությանը, և, ինչպես պարզ է դառնում նրա հաղորդագրությունից, այս տարի ևս չի մասնակցելու․ ավելին՝ դեմ է ակադեմիայի կողմից իր թկնածությունը առաջադրելուն (Իվետան այս տարի ներկայացված է «Լավագույն փոփ երգչուհի», «Լավագույն երգ», «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգերում)։
«Ես «Խազեր» մրցանակաբաշխությանը չմասնակցելու հստակ որոշում ունեմ, որի մասին ես և իմ թիմը բազմիցս հայտնել ենք կազմակերպիչներին՝ թե բանավոր, թե գրավոր ձևով։ Ավելին՝ հստակեցրել եմ և պահանջել, որ իմ անուն-ազգանունը չօգտագործվի որևէ անվանակարգում կամ դրան վերաբերող արշավներին։ Շարունակելու եմ աշխատել՝ նվիրված ժողովրդին, իսկ գնահատականը ստանում եմ իմ լսարանից և երկրպագուներից, որոնց հետ հարաբերություններն ամենաամուրն ու առողջն են՝ արդեն տարիներ շարունակ։ Հույս ունեի, որ կազմակերպիչները նույն հարգանքով կմոտենային իմ որոշմանը, որը, ցավոք, անտեսվել է»,-ինստագրամյան իր էջում գրել է երգչուհին։

Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը ևս անդրադարձել է մրցանակաբաշխությանը․ նա շնորհավորել է իր գործընկերներին, ովքեր ընդգրկված են մրցանակաբաշխության անվանակարգերում, սակայն ցանկացել է բարձրաձայնել մի փաստի մասին․
«Որևէ պարտություն ինձ երբեք չի կոտրել, հնարավորինս հաղթահարել, պատվով ընդունել ու անցել եմ առաջ։ Շնորհավորում եմ կոլեգաներիս «Խազեր» մրցանակաբշխության short-list-ում ընդգրկվելու կապակցությամբ։ Էստեղ հարցը ԱՅԼ է․ հաշվի առնելով շատ նրբություններ՝ ինքս իմ նկատմամբ գտնվեցի ազնիվ և անցած տարի չներկայացրի հայտ։ Այս տարի շատերի հորդորով և կատարածս փոքրիկ աշխատանքով 2 անվանակարգում ներկայացնելով հայտ (որից միայն մեկինը ունեի շանսեր ընդգրկվելու՝ իմ պատկերացմամբ) չանցա և ոչ մեկին։ Անշուշտ, այս ամենը գեղեցիկ է, լավ է, մոտիվացնող է։ Բայց դուք եք իմ ամենամեծ ուժը, սերը ու մոտիվացիան, ՇԱՏ ՍԻՐԵԼԻ հանդիսատես ու հեռուստադիտող։ Գուցե չունեմ շատ երգեր, ներեցեք, դեռևս այս է հնարավորությունս, բայց դրանք ապրում են մարդկանց սրտերում, որը և ամենամեծ ՄՐՑԱՆԱԿՆ է։ Ես պաշտոնապես դուրս եմ գալիս Հայաստանի ազգային երաժշտական ակադեմիայի կազմից։ Խաղաղություն բոլորիդ»,-գրել է նա։

Սոնա Ռուբենյանը, որը դարձել է նախորդ տարվա «Լավագույն երգչուհի» անվանակարգի տիտղոսակիրը, խոսելով մրցանակաբաշխության անվանակարգերում իր ընդրկվածության մասին՝ հստակեցրել է․
«Երգում եմ 5 տարեկանից՝ իմ երկրում և իմ ժողովրդի համար, ում գնահատականն ու սերն ինձ համար ամենաարժեքավորն ու կարևորն են։ Ձեր սերն անգին է․ ասել եմ ու կրկին կասեմ։ Եվ պատրաստ եմ նույն նվիրումով շարունակել իմ ճանապարհը։ Ի գիտություն բոլորի՝ ոչ անցյալ տարի, ոչ էլ այս տարի ես էլ ինքս ինձ չեմ նոմինացրել «Տարվա լավագույն երգչուհի» անվանակարգում։ Ինչպես անցյալ տարի, այնպես էլ այս տարի ես գիտեմ, որ դա արել են քվեարկության միջոցով՝ լսողները, սիրողները և այն մարդիկ, ովքեր գնահատում են նշված շորթ լիսթ անցած արտիստների աշխատանքը»,-ինստագրամյան «սթորի» բաժնում գրել է նա։

Ի՞նչ է պարզաբանում Հայկական ազգային երաժշտական ակադեմիան
Համացանցային քննարկումներին պատասխանելու համար՝ Հայկական ազգային երաժշտական ակադեմիան որոշել է պարզաբանել, թե ինչպես են կազմվել «Խազեր» մրցանակաբաշխության անվանակարգերն ու թեկնածուները։ Ակադեմիան Instagram-ում հաղորդագրություն է տարածել, որում ասվում է։
««Խազեր հայկական երաժշտայան մրցանակաբաշխության» առաջադրված արտիստների ցանկը կազմվում է ինչպես արտիստների սեփական դիմումի համաձայն, այնպես էլ երկրպագուների քվեարկությամբ։ Այդպիսով, երկրպագուների 100-ից ավելի ձայներ հավաքելու պարագայում, արտիստները, խմբերը և նախագծերը ավտոմատ կերպով դառնում են մասնակից։ Սա խոսում է տվյալ արտիստների ստեղծագործական ակտիվության և երկրպագուների համակրանքի մասին։
Իսկ ՀԱԵԱ խորհրդի անդամների քվեարկության արդյունքում կազմվում է առաջադրված արտիստների ցանկը, որն էլ պաշտոնապես հրապարակվում է ՀԱԵԱ բոլոր պաշտոնական հարթակներում։ Հաղթողները որոշվում են Ակադեմիայի անդամների քվեարկության արդյունքում։
Ակադեմիայի առաքելությունն է ստեղծել մրցունակ դաշտ, որտեղ կգնահատվեն լավագույն արտիստները՝ միևնույն ժամանակ ոգևորելով նրանց ներկայացնել նոր ստեղծագործություններ և նախագծեր։
Հաջողություն ենք մաղթում բոլոր արտիստներին»։
Посмотреть эту публикацию в Instagram
Մրցանակաբաշխության անվանակարգերին ու թեկնածուներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
«Խազեր» մրցանակաբաշխությունը կկայանա մարտի 29-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:16, 28 օգոստոսի
Հայտնաբերվել է Հիսուս Քրիստոսի «իսկական գերեզմանը» 2000 տարի ա՞նց15:49, 28 օգոստոսի
Սիդնի Սվինին՝ մերկ և մատը բերանում. դերասանուհին թողարկել է իր ամենապրովոկացիոն ներքնազգեստի գովազդը15:21, 28 օգոստոսի
Hermès-ը մետաքսե թելեր է հյուսում նոր Arceau ժամացույցի ցուցատախտակի մեջ14:37, 28 օգոստոսի
Քանյե Ուեսթը այս տարի չեղարկված համերգներից վաստակել է ավելի քան 25 միլիոն դոլար14:19, 28 օգոստոսի
«2002–ի նյարդային խանգարման ուրվականը». Ընկերները տագնապ են բարձրացնում Ջենիֆեր Լոպեսի խելահեղ մարաթոնի պատճառով13:17, 28 օգոստոսի
«Սա կեղտոտ հնարք է». Ջեյն Ֆոնդան քննադատել է Paramount-ին՝ Մարկ Ռուֆալոյին «լռեցնելու» փորձի համար՝ մեղադրելով հակասեմականության մեջ12:50, 28 օգոստոսի
«Միսս ԱՄՆ»–ի մասնակիցը պատմել է, թե ինչպես է նիհարել 77 կգ զվարճանքի այգում ամոթալի միջադեպից հետո12:20, 28 օգոստոսի
«Ես ինձ ռոբոտի պես էի զգում». Բրիթնի Սփիրսը ցնցել է 14-ամյա խնամակալության սարսափելի հետևանքների խոստովանությամբ11:38, 28 օգոստոսի
Մադոննան աչք է դրել Անջելինա Ջոլիի 29,85 մլն դոլարանոց առանձնատան վրա. Հոլիվուդյան լեգենդար տունը կարող է նոր սեփականատեր գտնել11:18, 28 օգոստոսի
Նիկոլ Քիդմանը նվաճել է TikTok-ը. դերասանուհին իր նորամուտը կատարել է սոցիալական ցանցերում՝ շքեղ Chanel զգեստով10:30, 28 օգոստոսի
Քայլի Ջենները բեմադրել է իր կարիերայի ամենաբացահայտող ֆոտոսեթը և առաջին անգամ անդրադարձել է իր «միլիարդատեր» կարգավիճակի շուրջ սկանդալին09:00, 28 օգոստոսի
ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ