«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Երևանյան ամենատաքուկ երաժշտական երեկոները՝ արդեն 5 տարի մեկ հարկի տակ․ Հին Անի Մյուզիք Հոլլի տարեդարձը՝ անվանի արտիստների մասնակցությամբ (PHOTO)

20:05, 19 մարտի

Հին Անի Մյուզիք Հոլլը 5 տարեկան է։ Երաժշտական բազմազանություն, սիրված արտիստներ, համեղ խոհանոց, ջերմ, ընտանեկան ու հարազատ մթնոլորտ ու հանդիսատես, որոնք արդեն 5 տարի է՝ իրենց ամենահիշարժան երեկոներն անցկացնում են քաղաքի սրտում՝ Սայաթ Նովա 19 հասցեում գտնվող այս վառ ու հյուրընկալ պատերի ներքո։ Երեկ՝ մարտի 18-ին, սիրված ժամանցավայրը հագեցած ու մտերմիկ երեկո պարգևեց իր ընտանիքի ամենակարևոր անդամներին՝ հանդիսատեսին ու արտիստներին, ովքեր տարիներ շարունակ կիսում են Հին Անի Մյուզիք Հոլլի ամենակարևոր պահերը՝ միաձուլվելով այս սրահի ինքնատիպ ու լուսավոր մթնոլորտին։ 

Համերգային ծրագրի ընթացքում ելույթ ունեցան ինչպես արդեն իսկ հայտնի ու սիրված, այնպես էլ շատերի համար դեռևս նոր, բայց տաղանդավոր անուններ։ Բեմում էին Ռուբեն Հախվերդյանը, Ֆորշը և Դավիթ Մուշեղյանը, Արթուր և Արսեն Սաֆարյանները, Բղդոն, Ալիկ Գյունաշյանը, Ավո Խալաթյանը, Զարուհի Բաբայանը, Շուշան Պետրոսյանը, Արմեն Դոլինյանը, Արմեն Դանիելյանը, Ազատ Աբրահամյանը, Իլոնա Սագիևան, Եվա Սուջյանը, սաքսոֆոնահար Դավ Հովհաննիսյանը, որի ուրախ հնչյունների ներքո էլ վառվեցին տոնական տորթի մոմերը։ Իսկ երեկոն վարում էր Սուրեն Առուստամյանը։ Հաղորդավարը Հին Անի Մյուզիք Հոլլի հավատարիմ ընկերն է բացման օրվանից և նշում է՝ մեծ պատրաստակամությամբ կստանձնի այստեղի ջերմ երեկոները վարելու պարտականությունը ևս 50 տարի։ 

3e907aa4-44fb-4ea1-bd9a-ca36c28f1db5.jpeg (38 KB)

«Հին Անի Մյուզիք Հոլլում կա որակ, ճաշակ․ այստեղ գալիս են հանգիստը վայելելու համար: Այստեղ արտիստներ են, ովքեր լեգենդար են, ովքեր պատմություն ունեն, ովքեր ստեղծում են այդ տրամադրությունը, և նաև արտիստներ՝ ովքեր նոր են սկսում իրենց ուղին. մենք միշտ ուրախ ենք նաև նրանց համար»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում անկեղծացավ հաղորդավարը։

Հին Անին տուն է, որտեղ վերադառնալը միշտ հաճելի է ու տաքուկ, իսկ հանդիսատեսը այս մեծ ընտանիքի անբաժան մասնիկն է, ասում են արտիստները։ Արսեն Սաֆարյանի համար օրը կրկնակի տոն էր։ Երգիչը հիշում է՝ 5 տարի առաջ հենց այս բեմից ինքն ու եղբայրը՝ Արթուր Սաֆարյանը, մեկնարկեցին իրենց ակուստիկ նախագիծը․

a31d9c09-45a8-46cc-8d4b-71c52eda466a.jpeg (90 KB)

«Հին Անի Մյուզիք Հոլլի մասին կարող եմ շատ երկար խոսել։ Փառք Աստծո, որ կա, և շատ կարևոր հարթակ է, հատկապես հեղինակ-կատարողների համար: Այստեղ ամսվա կտրվածքով բազում հետաքրքիր համերգներ են տեղի ունենում: Սա նաև հարթակ է, որտեղ կարող են ներկայանալ մարդիկ, ովքեր ցանկանում են ներկայացնել իրենց հեղինակային երգերը և ոչ միայն. սա բեմ է, որը տրամադրվում է բոլոր ստեղծագործ մարդկանց: Մաղթում եմ երկարակեցություն: Հին Անի Մյուզիք Հոլլն արդեն ավանդական վայր է դարձել մեզ համար, և վստահ եմ, որ շատ արտիստներ դեռ ասելիք են ունենալու հենց այս բեմից»,-մեզ հետ կիսվեց երգիչը։ 

Ավո Խալաթյանը նշում է՝ ոչ միայն ելույթ է ունենում հատուկ առիթներին, այլև հաճախ հյուրընկալվում է այստեղի միջոցառումներին, հատկապես, որ կինը՝ Նունե Եսայանը, ևս Հին Անի Մյուզիք Հոլլում բազում հիշարժան համերգներ է ունեցել։ 

00299566-f366-4f16-b4ae-fbf1e769904c.jpeg (40 KB)

«Մեզ մոտ ընտանեկան, ջերմ հարաբերություններ են ստեղծվել Հին Անի Մյուզիք Հոլլի հետ։ Կինս բազմաթիվ մենահամերգներ է ունեցել այս սրահում. ինքս՝ որպես հյուր, շատ հաճախ ելույթներ եմ ունենում՝ ինչպես այսօր, և շատ ուրախ եմ, որ ընդգրկված եմ «ոսկե» ցուցակում: Մաղթում եմ սրահին, որ մնա հարատև, արտիստները կրկնապատկվեն, և շարունակի տարածել ճաշակ, որակ ու շշմելու խոհանոց»:

Տարիներ շարունակ այս վայրում մթնոլորտ են ստեղծում նաև Զարուհի Բաբայանը, Լիանան, Շուշան Պետրոսյանը, Իլոնա Սագիևան և Ֆորշը, որոնք ևս NEWS.am STYLE-ի հետ կիսվեցին Հին Անի Մյուզիք Հոլլի հետ կապված իրենց պատմություններով ու մաղթանքներով։

9cec8593-32de-4164-b5d8-f4643858f28f.jpeg (56 KB)

«Ես Հին Անի Մյուզիք Հոլլում արդեն, երևի, 5 տարի է, ինչ ելույթ եմ ունենում, ու ուզում եմ մաղթել, որ ունենան էլ ավելի շատ ջերմ ու հաճելի երեկոներ»,-ասում է Ֆորշը։ 

Իլոնա Սագիևայի խոսքով՝ սա այն բեմն է, որտեղ միշտ ելույթ է ունենում անբացատրելի հանգստությամբ։ 

«Սա միայն Հին Անի Մյուզիք Հոլլի տոնը չէ, սա այն հայ հանդիսատեսի տոնն է, ովքեր միշտ ներկա են լինում այստեղի երեկոներին, ու ուզում եմ՝ նման տոներ շատ լինեն, մեր օրերում սա մեզ պակասում է: Բոլորիս երկար ճանապարհ եմ մաղթում՝ խաղաղ, անամպ երկնքի տակ»,-հավելում է երգչուհին։

705ba70b-6bb8-4956-a308-c43ecc0f4f9d.jpeg (37 KB)

Շուշան Պետրոսյանը դժվարանում է մտաբերել ստույգ տարեթիվը, թե երբ է միացել սրահին․ ասում է՝ երբ մի վայր հարազատ է դառնում, ժամանակն արագ է թռչում։

«Գիտե՞ք, երբ հարազատ վայրում ես աշխատում, տարիները, նույնիսկ, չես մտաբերում: Արտիստը պետք է ունենա հարմարավետություն, իրեն լավ զգա ամեն առումով՝ և աշխատակազմի հետ, և դահլիճի հետ: Ես այստեղ ինձ շատ լավ եմ զգում: Ամիսը մեկ անգամ ունենում եմ համերգ և նույն թրթիռով սպասում եմ հաջորդ համերգին: Հին Անի Մյուզիք Հոլլի կազմին ուզում եմ ասել՝ դուք ահռելի մեծ աշխատանք եք անում, հնարավորություն եք ստեղծում մի շարք արտիստների համար, որ առաջին անգամ դուրս գան բեմ՝ այս հարթակում, դառնան սիրված և իրենց ճանապարհը հստակ գտնեն շոուբիզբեսում: Հարատևություն ձեզ»։

f17262d7-6b5d-48d7-96ad-6057317f5e4a.jpeg (31 KB)

Զարուհի Բաբայանը կարևորում է այն փաստը, որ Հին Անի Մյուզիք Հոլլում յուրաքանչյուր հանդիսատես կարող է գտնել իր ճաշակին համապատասխան երգացանկ։ 

«Ես վստահ եմ, որ Հին Անին քաղաքում մի վայր է, որտեղ մարդիկ անցկացնում են շատ տաքուկ երեկոներ և վստահ եմ, որ սրահն արդեն ունի իր հավատարիմ ընկերներին՝ մի մեծ ընտանիք, ովքեր ամսվա ընթացքում մի քանի անգամ լինում են այս դահլիճում: Այստեղ ցանկացած մարդ կարող է գտնել իր համար լավը, հարազատը ու սիրելին: Ուզում եմ մաղթել, նախ, կանաչ ճանապարհ, որ շատ ու շատ արտիստներ հյուրընկալվեն այս պատերի ներքո, որովհետև այս վայրն ունի իրեն բնորոշ հոտ, գույն ու տրամադրություն»:

0cdbd635-4f51-492e-885e-91a35d494294.jpeg (29 KB)

Երգչուհի Լիանան նշում է՝ միայն այստեղ է մենահամերգներով հանդես գալիս, որովհետև հենց այս վայրում է գտել իր համար հարազատ անկյունը։

«Անկեղծ ասած՝ Հին Անին ինձ համար տան նման է․ ես միայն այստեղ եմ մենահամերգ դրել այսքան ժամանակ ու մեծ սիրով եմ դա արել, քանի որ իմ ընկերների մոտ եմ, իմ հարազատների մոտ եմ: Շատ ուրախ եմ, որ այսօր իմ տան ծննդյան տարեդարձն է, ուզում եմ շնորհավորել տնօրինությանը, ամբողջ անձնակազմին: Ուզում եմ մաղթել երկար տարիների կյանք, որ բոլորս բազում համերգներ ունենանք այստեղ»:

89875e53-b39a-4d7c-bc14-0e9cc62a7bf8.jpeg (72 KB)

Եվա Սուջյանը Հին Անի Մյուզիք Հոլլի հետ անցկացրած տարիները բնութագրում է լավագույնը․ «Արդեն 2-3 տարի է, ինչ համագործակցում ենք, և դրանք ինձ համար ամենալավ տարիներն են, իմ ամենասիրելի վայրն է. այստեղ կա ջերմ մթնոլորտ, դրա համար ես ընտրում եմ ելույթ ունենալ այստեղ: Հին Անիին մաղթում եմ կանաչ ճանապարհ և հարատև հաջողություններ»:

Բղդոն արդեն երկու տարի է, ինչ ելույթ է ունենում այս բեմում։ Նա ընդգծում է, հատկապես, հանդիսատեսին, որոնք երգչի խոսքով, միշտ ջերմությամբ են ընդունում իր համերգները։ 

6068fc3f-54f9-4af1-970a-499976245d60.jpeg (62 KB)

«Արտակարգ մթնոլորտ է այստեղ․ իմ համերգների օրերից կարող եմ խոսել, որոնց ընթացքում դառնում ենք մի ընտանիք: Հին Անի Մյուզիք Հոլլին մաղթում եմ երկար տարիների անխափան աշխատանք»։

Գայա Արզումանյանը Հին Անի Մյուզիք Հոլլի հետ վերջերս է համագործակցել, սակայն արդեն հասցրել է ինտեգրվել այս մեծ ընտանիքի մթնոլորտին․

«Առաջին անգամ ելույթ եմ ունեցել այս տարի՝ Մարտի 8-ին, Կանանց տոնին նվիրված համերգին: Շատ ոգևորված եմ, որովհետև շատ լավ հանդիսատես ունեցանք. ուզում եմ, որ Հին Անի Մյուզիք Հոլլը երկար-երկար տարիների կյանք ունենա»,-անկեղծորեն մաղթեց երգչուհին։ 

2612dbdb-b701-44f8-883f-b70455972111.jpeg (91 KB)

Հին Անի Մյուզիք Հոլլի ստեղծման հիմքում ի սկզբանե եղել է որակը՝ բարձրակարգ խոհանոց, հարմարավետ միջավայր ու, անկախ ոճից, միայն ճաշակով երաժշտություն ու ասելիք ունեցող արտիստներ։ Երևի հենց սա է այս սրահը դարձնում սիրելի վայր, որը յուրահատուկ գույն ու կոլորիտ է հաղորդում երեկոյան Երևանին։ Այս ժամանցավայրն ամեն երեկո իր դռներն է բացում այցելուների համար՝ ներկայացնելով անվանի արտիստների ու կենդանի երաժշտություն՝ ստեղծելով մի միջավայր, որտեղ մարդիկ գալիս են լավ, որակյալ ու հիշարժան ժամանակ անցկացնելու՝ սիրելի մարդկանց հետ, մի գավաթ գինու և համեղ ուտեստների շուրջ։

Հին Անի Մյուզիք Հոլլի երաժշտական երեկոների մասին հավելյալ տեղեկությունների համար կարող եք հետևել սրահի Ֆեյսբուքյան, ինստագրամյան էջերին և tomsarkgh.am կայքին։

Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search