«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00, 18 մայիսի

ԽՈՅԵՐ

Այսօր Նա ձեր աջակցության եւ հավանության կարիքը կզգա։ Ձեր սիրելին պետք է իմանա, որ այն, ինչ անում է, տեղին է ու ճիշտ, եւ դուք նույնպես համակարծիք եք իր հետ։ Փորձեք համոզել Նրան, եւ ոչ միայն ձեր ընտրյալի, այլեւ հենց ձեր տրամադրությունը կբարձրանա դրանից։

ՑԼԵՐ

Ազատության օր հայտարարեք։ Մի կողմ թողեք ձեր անձնական եւ գործնական խնդիրները եւ մոռացեք անգամ ապագայի մասին։ Թող այսօր ամեն ինչ իր հունով ընթանա։ Փորձեք որքան հնարավոր է մեծ հաճույք ստանալ եւ լիովին վայելել օրը։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սկսելու եք կասկածել՝ արդո՞ք ձեր սիրելին իրավացի է, թե ոչ. նույնիսկ եթե նախկինում նա երբեք չի սխալվել։ Բայց փորձեք չվիրավորել նրան ձեր անվստահությամբ։ Հակառակը նշեք, որ դուք պարզապես ցանկանում եք ավելի խորապես ուսումնասիրել հարցը եւ ճիշտ լուծում գտնել։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորությունը հաճելի անակնկալ կմատուցի ձեզ։ Ամենայն հավանականությամբ, անակնկալը ձեզ շատ դուր կգա,  հետեւաբար հենց առավոտյան կարելի է պատրաստվել ձեր հանդիպանը՝ չմոռանալով ժպտալու մասին։ 

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ձեր տրամադրությանը համապատասխան կլինի 70-80-ականների երաժշտությունը։ Ի դեպ, ձեր սիրեի էակի տամարդությանը՝ նույնպես։ Ուստի, օրվա ընթացքում հենց այս ժամանակաշրջանի հիթերը միացրեք։ Իսկ երեկոյան դրանք նաեւ կնպաստեն ներդաշնակ հարաբերություններին։

ԿՈՒՅՍԵՐ

Ձեր սիրելին անսպասելի եւ անակնկալ նվեր կմատուցի ձեզ։ Այնպիսի նվեր, որի մասին նույնիսկ չէիք էլ կարող պատկերացնել։ Ոչ թե այն պատճառով, որ շատ թանկարժեք է, այլ չի համապատասխանում ձեր սիրելի անձնավորության կերպարին ու ճաշակին։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր կհասկանաք, որ չեք կարող ձեր սիրելիից պահանջել այն, ինչ սովորաբար փորձել եք ստանալ ձեր նախկին ընտրյալներից։ Բայց արդյոք լա՞վ է այդպես։ Իսկ, միգուցե, մի օր դուք կորցնե՞ք ձեր սերը։ Քայլեր ձեռնարկեք։

ԿԱՐԻՃՆԵՐ

Կարիճի նշանի տակ ծնվածներն այսօր դժվար ընտրության առաջ են կանգնած՝ անել այն, ինչ պե՞տք է, թե՞ մոռանալ ամեն ինչի մասին եւ լիարժեք հաճույք ստանալ։ Բայց երկար-բարակ մտածելու փոխարեն աստղերը հուշում են, որ կարելի է համատեղել։ Օրինակ՝ գնալ երեկույթի, բայց ավելի վաղ վերադառնալ։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր պարզ կդառնա, որ ձեր սիրելի անձնավորությունը վաղուց վիրավորված էր ձեզանից, բայց ինչ-ինչ պատճառով չէր բարձրաձայնում այդ մասին։ Փորձեք պարզել, թե ինչու է նա նեղսրտել, եւ ինչու չի կիսվել ձեզ հետ։ Աստղերը հուշում են, որ պետք է անկեղծ լինեք ձեր ընտրյալի հետ եւ անեք ամեն ինչ, որ այլեւս նման դեպքեր չկրկնվեն։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Ձեզ համար դժվար կլինի կենտրոնանալ ձեր խնդիրների եւ ցանկությունների վրա, քանի որ ձեր մտքում ուրիշները եւ ոչ կարեւոր երեւույթներն են։ Բայց մի փորձեք փոխել իրավիճակը։ Այսօր կարել է մոռանալ ձեզ տանջող հոգսերի մասին։

ՋՐՀՈՍՆԵՐ

Ձեր սիրելին այսօր մեծ դժվարությամբ ինչ-որ բան կխնդրի ձեզ, նույնիսկ եթե ձեր օգնության կարիքը շատ զգա։ Չգիտես ինչու՝ մայիսի 18-ին նրա կարգախոսը կլինի՝ «ես ամեն ինչ ինքս կանեմ»։ Աստղերը հուշում են, որ պետք է վերջ դնեք այս ամենին եւ քայլեր ձեռնարկեք՝ նրան օգնելու համար։

ՁԿՆԵՐ

Այսօր ամենաթարմ մտքերը կլինեն մաքուր օդի պայմաններում։ Ուստի, եթե ցանկանում եք ինչ-որ մեկի վրա տպավորություն թողնել, ուրեմն նրա հետ գնացեք զբոսնելու։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search