Մոսկովյան SEASONS ռեստորանում կայացել է ռուսական Առաջին ալիքի «Ձայն» նախագծի մասնակցի՝ «ռուսական Ուիթնի Հյուսթոն» Մարգարիտա Պոզոյանի մենահամերգը: Երաժշտական ուղեկցությունն ապահովել է Jazz Parking Band-ը:
Արտիստուհին սկսել է երգել հենց դահլիճից՝ ելույթը սկսելով Rolling in the Deep երգով: Այս՝ արդեն ոչ առաջին մենահամերգի ընթացքում Մարգարիտան կատարել է իր սիրելի երգերը, այդ թվում՝ հեղինակային գործիքավորմամբ. Կռունկը, I have nothing-ի քավեր-տարբերակը, իսկ Somos novios-ը կատարել է Գեորգի Մելիքիշվիլիի հետ միասին:
Հարկ է նկատել, որ համերգի ընթացքում հնչած երգերի մեծ մասը Մարգարիտայի հեղինակային ստեղծագործություններն էին. Somebody tells me, I apologise, Call my name, Walking away, Impossible, Հայկական (երաժշտությունը՝ Մարգարիտա Պոզոյանի, խոսքերը՝ Կատերինա Ֆարմակովսկայայի): Վերջին երգը Արծվիկ Հարությունյանի հետ զուգերգ էր:
Արտիստուհին ներկաներին ուրախացրել է նաեւ ռուսերենով գրված իր հեղինակային երգերով. «Ты, она и я», «За моим окном», «Навстречу солнцу», «Было или нет» (Կատերինա Ֆարմակովսկայայի հետ համահեղինակությամբ, երաժշտությունը՝ Մարտ Բաբայանի): Իսկ «Мастер и Маргарита» ստեղծագործությունը (երաժշտությունը՝ Ա.Պանայոտովի, խոսքերը՝ Նատալյա Օլեյկինայի) Մարգարիտան կատարել է Ալեքսանդր Պանայոտովի հետ:
«Ես այսպիսի աննկարագրելի հրճվածք, թերեւս, երբեք չեմ ապրել, այն ժամանակից, երբ առաջին անգամ բեմ դուրս եկա»,- պատմել է Մարգարիտա Պոզոյանը: «Որովհետեւ այս համերգն առանձնահատուկ էր: Ընդհանրապես, ինձ համար յուրահատուկ զգացողություն է, երբ երգում ես քո սեփական երգերը, երբ մարդիկ արձագանքում են: Շատերն են ինձ ասում, որ ինձ մոտ ստացվում է երգել գրել: Բայց ամենահաճելին այն է, երբ երաժիշտ ընկերներս ինձ ասում են, օրինակ. «Լսիր, իսկ մենք կարծում էինք՝ այս երգը Քրիստինա Ագիլերան կամ Փինքն են կատարում, բայց պարզվում է՝ այն քո երգն է»: Հաճելի է, երբ Յուրա Տերլեցկին ասում է. «Այսպես. երգը դու ես գրել, ինչ է, բառերը նույնպե՞ս քոնն են»: Պատասխանում եմ՝ «Այո, ընդ որում, շատ վաղուց, շուրջ ութ տարի առաջ եմ գրել»: Այնպես որ՝ այսօրվա ծրագրում կային ինչպես նոր, այնպես էլ վաղուց գրված երգեր, նաեւ այնպիսիք, որոնք գրել են իմ տաղանդավորագույն ընկերները՝ Սաշա Պանայոտովը եւ Մարտ Բաբայանը»,- ասել է երգչուհին:
Բացի այդ, ավանդույթի համաձայն, ելույթ են ունեցել նաեւ Jazz Parking-ի երիտասարդ անդամները՝ «Ձայն» նախագծի մասնակիցները: Մարգարիտա Պոզոյանը Քրիստիան Կոստովի հետ կատարել է If ain’t got you երգը, իսկ Լիզա Պուրիսի հետ՝ Mamma knows best կոմպոզիցիան:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը