Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

«Միգուցե կա մեկը, որի հանդեպ անտարբեր չեմ». NEWS.am STYLE-ի հարցազրույցը Աննա Խանչալյանի հետ

16:34, 9 ապրիլի

«Հայաստանի ձայնը-2» նախագծի հաղթող Աննա Խանչալյանի «լռությունը» պայմանավորված է Վրաստանում լինելու հանգամանքով։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Աննա խոսեց այնտեղ իր ուսման, Երեւան գալու եւ այն մասին, ինչը գրեթե ոչ ոք չգիտի։

«Այժմ Վրաստանում եմ եւ զբաղված եմ ուսմամբ։ Շատ առաջարկներ եմ ունեցել Վրաստանում, բայց հրաժարվել եմ, որպեսզի չհետաձգվի իմ գալը Երեւան։ Լռում եմ, որովհետեւ հիմա զբաղված եմ իմ երաժշտական գործերով։ Ուզում եմ շուտ վերջացնել, որից հետո անմիջապես կվերադառնամ Երեւան եւ իմ երկրպագուներին կներկայանամ նոր երգերով»,-նշեց երգչուհին։

Խոսելով «Հայաստանի ձայնը-2» նախագծում իր հաղթանակի ու դրա արդյունքների մասին, Աննան ասաց, որ դա իրեն, առաջին հերթին, ճանաչելի դարձրեց իր պատմական հայրենիքում։

 

«Ես ճանաչելի դարձա նաեւ իմ պատմական հայրենիքում, որի համար ես իրոք շատ ուրախ եմ, ձեռք բերեցի ընկերներ ու լավ շրջապատ։ Ծանոթացա Հայաստանի աստղերի հետ։ Գիտեք, չէի էլ պատկերացնի, որ կծանոթանայի այն մարդկանց հետ, որոնց մանկուց լսում եմ, գիտեի եւ սիրում էի։ Ես մի բան ձեզ կասեմ, որը գրեթե ոչ ոք չգիտի. մանկուց նաեւ շատ եմ ուզել կինոդերասան դառնալ, եւ ինձ համար շատ հաճելի էր պարոն Միքայելի գովեստը իմ արտիստական ընդունակության համար»,-ընդգծեց երգչուհին՝ հավելելով, որ Թբիլիսիում նկարահանվել է կարճամետրաժ մանկական ֆիլմում, եւ հուսով է, որ իրեն հնարավորություն կընձեռնվի ավելի լուրջ դերեր կատարել։

Աննան թեեւ չի սիրում անձնականի մասին խոսել, սակայն մեզ հետ զրույցում, անդրադառնալով անձնական կյանքում նորություններին, նշեց. «Միգուցե կա մեկը, որի հանդեպ անտարբեր չեմ, բայց ես դեռ նպատակներ ունեմ, որոնք պետք է իրականացնեմ եւ, բացի դրանից, ես սերը եւ զգացմունքները չեմ համարում խաղալիք, դրա համար ամեն ինչին լուրջ է պետք վերաբերվել»։

 Զրուցեց՝ Շուշան Շատիկյանը

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել