Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ինչ է կարմիր դիետան

20:11, 15 ապրիլի

Դժվար չէ կռահել, որ կարմիր դիետան հիմնված է կարմիր գույն ունեցող մթերքների վրա։ Այս դիետան կարելի է կիրառել որպես սնվելու առանձին համակարգ, որպես բեռնաթափման օրվա սննդակարգ կամ որպես «գունավոր» դիետա, որտեղ ամեն օր տարբեր գույնի մթերքներ են օգտագործվում։ Ամեն դեպքում, կարմիր դիետային հետեւելով՝ դուք կարող եք նիհարել եւ բարելավել ինքնազգացողությունը։

Հոգեբանների կարծիքով, կարմիր գույնը կարգավորում է արյան շրջանառությունը, բարձրացնում մկանների տոնուսը, այդ պատճառով էներգիա է հաղորդում, նպաստում է նպատակների իրագործմանը, ուժ ու ինքնավստահություն է հաղորդում։

Կարմիր գույն ունեցող ուտեստը բուժում է դեպրեսիան, կարգավորում է վերերակային գեղձերը, անփոխարինելի է այն մարդկանց համար, ովքեր տառապում են սակավարյունությամբ եւ նրանց համար, ովքեր անընդհատ մրսում են։ Եթե դուք շատ եք հոգնել, ապա կարմիր մթերքները կօգնեն վերականգնվել։ Կարմիր մրգերն ու բանջարեղենն ամրացնում են իմունային համակարգը, կարգավորում են մարսողությունն ու օրգանիզմը մաքրում խարաններից։

Կարմիր գույն ունեցող մրգերն ու բանջարեղենը հարուստ է լիկոպինի եւ անտոցիանի ֆիտոքիմիական միացությամբ։ Դրանք նպաստում են սրտի նորմալ աշխատանքին, լավացնում հիշողությունն ու նվազեցնում քաղցկեղով հիվանդանալու վտանգը։ Էլլագենաթթուն, որն առկա է կարմիր շատ մրգերի ու հատապտուղների մեջ, կարող է միանալ քաղցկեղ առաջացնող մոլեկուլների հետ եւ չեզոքացնել դրանք։ Հատապտուղները նաեւ ճարպերն այրող մթերք են։

Դիետոլոգները գնահատել են նաեւ կարմիր գույնի հատկություններն ու նիհարելու համար հատուկ դիետա են մշակել, որն այդպես էլ կոչել են. կարմիր։

Հիմնական սկզբունքները

Դիետան 5-6 օրվա համար է նախատեսված։ Կարմիր դիետայի գլխավոր կանոնը. այդ ընթացքում կարելի է միայն կարմիր գույն ունեցող մթերքներ օգտագործել։ Ի դեպ, հիմնական շեշտը դրվում է կարմիր բանջարեղենի, մրգերի եւ հատապտուղների վրա, իսկ որպես սպիտակուցի հիմնական աղբյուր օգտագործվում է կարմիր միս (տավարի) կամ ձուկ:

Դիետայի կանոնները

1․ Կարմիր դիետան, ինչպես ցանկացած այլ դիետա, արգելում է պարզ ածխաջրերի, յուղոտ եւ տապակած, ինչպես նաեւ արագ սննդի օգտագործումը։

2. Քաղցրեղենն ու շաքարավազը նույնպես արգելված են։

3. Ուտել կարելի է օրական 4-5 անգամ, փոքր չափաբաժիններով, որպեսզի քաղց չզգաք։

4. Սննդի վերջին ընդունումը պետք է լինի քնելուց նվազագույնը 2 ժամ առաջ։

5. Այն մթերքները, որոնք ջերմային մշակման կարիք ունեն, լավ կլինի շոգեխաշել կամ եփել։

6. Ամեն առավոտ՝ մինչեւ նախաճաշը եւ երեկոյան՝ քնելուց առաջ, պետք է մեկ բաժակ գոլ ջուր խմել։

Մթերքներ

Մրգեր եւ բանջարեղեն. կարմիր խնձոր, կարմիր նարինջ, բալ, լոռամիրգ, կարմիր խաղող, վարդագույն թուրինջ, կարմիր տանձ, նուռ, մորի, ելակ, ձմերուկ, բազուկ, կարմիր պղպեղ, կարմիր կաղամբ, բողկ, կարմիր սոխ, կարմիր կարտոֆիլ, խավարծիլ, լոլիկ։ Կարելի է նաեւ օրական 200 գրամ միս ուտել (հորթի, տավարի), կարմիր ձուկ եւ ծովախեցգետին։

Ըմպելիքներից նախապատվությունը տվեք վերը նշված մրգերից պատրաստված հյութերին, կոմպոտներին, կարկադեի թեյին եւ չգազավորված ջրին։

Ճաշացանկի նմուշ

Նախաճաշ - 200 գրամ լոռամիրգ, 4 կտոր միս, տոմատի հյութ։

Ճաշ - ուկրաինական բորշչ, բազուկի աղցան, 2 խորոված լոլիկ, բալի կիսել։

Երկրորդ ճաշ․ 1 կարմիր խնձոր։

Ընթրիք - 100 գրամ միս, կարմիր բանջարեղենով ռագու (կարմիր պղպեղ, ոլոռ, լոլիկ)՝ համեմված ձիթապտղի յուղով, 200 գրամ կարմիր հատապտուղ կամ մի քանի կտոր ձմերուկ։

Կարեւոր է

Նախքան «Կարմիր դիետա» սկսելը պետք է խորհրդակցել դիետոլոգի հետ կամ գոնե բժշկական հետազոտություն անցնել, քանի որ թթու մթերքների առատությունը կարող է սրել աղեստամոքսային համակարգի հիվանդությունները, եթե այդպիսիք ունեք։

Կարմիր գույնի մթերքները հաճախ ալերգիա են առաջացնում։ Պետք չէ նաեւ չարաշահել կարմիր գինին։

Նյութը՝ hochu.ua կայքի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել