Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

ԱՊՐԻԼԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:03, 15 ապրիլի

Նրանք, ովքեր սիրահարված են, այսօր հնարավոր է հասկանան, որ սիրահարվածությունը վերաճել է խորը զգացմունքի, ինչը կարող է հետագայում լուրջ հարաբերությունների հաստատման պատճառ հանդիսանալ։ Հնարավոր է, սակայն, այսօրն այդքան էլ բարենպաստ չլինի սիրային խոստովանությունների համար, սակայն իդեալական կլինի այդ հարցում որոշումներ կայացնելու կամ ամուսնանալու  համար։

ԽՈՅԵՐ

Այսօր աստղերը ձեզ հուշում են սիրային հարցերում ականջ դնել ձեր ներքին ձայնին, հատկապես, երբ հարաբերությունների ընթացքը հապճեպ որոշում է պահանջում։ Այսօր ձեր սիրտը հակված է առավել արագ եւ հստակ գնահատել իրավիճակը, քան գիտակցությունը։ Սրտով ընդունված որոշումը հետագայում կպարզեք, որ գիտակցված եւ արդարացված է եղել։ 

ՑԼԵՐ

Եթե ձեր սիրելիի հետ հարաբերություններում ինչ-ինչ խնդիրներ են առաջացել, ապա այսօր կարող եք լուծել դրանք։ Սակայն սառույցը կոտրելու  համար դուք պետք է մոռանաք անցյալի վիրավորանքները եւ նախաձեռնողականություն դրսեւորեք։ Դուք այսօր անպայման պետք է հանդիպեք ձեր սիրելիի հետ, օրինակ՝ ռոմանտիկ ընթրիքի պատրվակով։ 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս տեսակցել սիրելիի հետ՝ նրան որեւէ հետաքրքիր անակնկալ մատուցելով։ Եվ բոլորովին էլ կարեւոր չէ, թե ձեր հարաբերությունները որքան ժամանակ են ընթանում։ Այսօր դուք հնարավորություն ունեք վերադառնալ անցյալ եւ զգալ առաջին ծանոթության երջանիկ պահերը։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս սիրելիի հետ կիսվել այն ամենով, ինչը թաքցրել եք նրանից։  Դուք ինչ-որ բան եք թաքցնում նրանից կամ էլ ամաչում եք նրան ձեր կյանքի որոշ դրվագներ պատմել։ Սակայն եկել է ժամանակը բոլոր խաղաքարտերը բացելու, մանավանդ որ՝ այսօր ձեր զուգընկերը հակված է ձեզ ընդառաջ գնալ եւ հասկանալ։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր սիրային հարցերում ձեր փորձը կարող է ինչ-որ մեկին շատ օգտակար լինել։ Դեւք չպետք է խուսափեք ընկերներին կամ բարեկամներին այդ թեմայով խորհուրդներ տալուց, մանավանդ, եթե նրանք են խնդրում ձեզ այդ մասին։ Գուցե դուք կարծում եք, որ ձեր փորձը բավարար չէ՝ նման խորհուրդներ տալու համար, սակայն իզուր։ Ամենահասարակ խորհուրդն անգամ կարող է շատ բան փոխել դիմացինի կյանքում։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր բառերը ձեզ պետք չեն գա ձեր սիրելիին սեր խոստովանելու համար։ Ձեր փոխարեն առավել խոսուն  են ձեր աչքերը, հայացքը, շարժումները։ Մտապահեք ձեր ներդաշնակ վիճակը, որպեսզի հետագայում կարողանաք  կրկին նման կերպ դրսեւորվել սիրելիի հետ շփվելիս։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր դուք մեծ պահանջարկ կվայելեք հակառակ սեռի ներկայացուցիչների մոտ։ Հարաբերությունների զարգացման հետագա ընթացքը կախված է ձեզանից եւ նրանից, թե այսօր շփումը հակառակ սեռի հետ ինչ մակարդակի վրա կլինի՝ սեթեւեթա՞նք, նոր ծանոթությո՞ւն, թե՞ լուրջ սեր։

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր դուք առավելագույն բավականություն կստանաք սիրելի անձնավորության հետ շփվելիս, ընդ որում՝ դուք դրա համար լրացուցիչ ջանքեր չեք գործադրի։ Աստղերն այսօրը իդեալական են դարձնում ջերմ, ընկերական շփման համար, որը կարող է հալեցնել սառույցը եւ ռոմանտիկ ընթացք տալ ամեաանմեղ զրույցին անգամ։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր մի սպասեք կարեւոր եւ հետաքրքիր իրադարձությունների։ Օրն այդքան էլ բարենպաստ չէ սիրո համար։ Հավանական է, որ դուք նույնպես հակված չլինեք նոր ծանոթությունների եւ շփման։ Սակայն հուսահատվել պետք չէ. վաղը նոր օր կբացվի՝ իր հետ բերելով նոր զգացողություններ եւ տրամադրություն։

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր դուք վերաջապես կհասկանաք, թե ինչ եք ակնկալում ձեր սիրելիի հետ հարաբերություններում։ Որպեսզի կարողանաք հստակեցնել բոլոր հարցերը, պետք է հաշվի առնեք բոլոր  փաստերը, որոնք առկա են, եւ հետեւություններ անեք։ Աշխատեք լսել ոչ միայն սրտի, այլեւ գիտակցության ձայնը։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր սեթեւեթանքի օր է Ջրհոսների համար։  Անգամ եթե դուք հայտնի եք որպես Սառցե թագուհի կամ թագավոր, ապա այսօր այդ սառույցը կկոտրվի հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից։ Դուք ազատորեն կկարողանաք ժպիտին ժպիտով պատասխանել եւ սեթեւեթել։

ՁԿՆԵՐ

Այսօր ձեզ չէր խանգարի ականջ դնել սիրելիի խորհուրդներին։ Չնայած նրան, որ դուք բավական ինքնուրույն եք, միայն ինքներդ ձեզ վրա պետք չէ հույս դնել։ Այսօր ձեր սիրելին հնարավոր է այնպիսի միտք կամ գաղափար տա, որը ձեզ թույլ կտա խուսափել մի շարք խնդիրներից կամ ինչ-ինչ հարցերի վրա լույս սփռել։

Աղբյուրը` http://1001goroskop.ru/

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել