Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Անաիս Սարդարյանը՝ իր եւ Անուշիկի նմանության, էմիլ Գալստյանի հետ խաղալու եւ նոր առաջարկների մասին

11:32, 15 ապրիլի

«Քաղաքում» հեռուստասերիալում Անուշիկին մարմնավորող դերասանուհի Անաիս Սարդարյանն իրական կյանքում շատ է տարբերվում իր խաղացած կերպարից։

«Տարբերություններն ավելի շատ են, ըստ իս, քան նմանությունները։ Մեզ մոտ անգամ հագուստներն են տարբեր, ես անգամ հատուկ զգեստապահարան ունեմ՝ նախատեսված կերպարի համար։ Իհարկե, երբեմն լինում է, որ իմ հագուստով եմ խաղում, բայց մեծ մասամբ անգամ հագուստը տարբերվում է»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Անաիսը։

Դերասանուհու խոսքով՝ ինքն ու Անուշիկը նման են միմյանց ակտիվությամբ, բայց ոչ համարձակությամբ։ «Այդ աստիճան համարձակ չեմ հաստատ, հետո, ես շատ բարի եմ, քան իմ կերպարը»,-նշեց նա։

Անդրադառնալով սերիալի հասցեին հնչող քննադատություններին եւ դրանք անձնավորելուն, Անաիս Սարդարյանն ասաց, որ դա իր համար ծիծաղելի է, բայց, այնուամենայնիվ, ըմբռնումով է մոտենում նման քննադատողներին։

«Եթե սկսում են անձավորել, նմանեցնել կերպարը իրական կյանքին, ուրեմն շատ քիչ են հասկանում հեռուստատեսությունից եւ սերիալներից։ Նման մարդիկ պետք է հեռուստացույց չնայեն՝ վտանգավոր է իրենց համար։ Կարող է թատրոնում մարդասպան խաղաս, դուրս գաս, հարձակվեն վրադ, ասեն՝ ինչի՞ ես խաղում։ Իհարկե, դա շատ վատ է , ցանկալի կլինի, որ քեզ չնմանեցնեն կերպարիդ, սակայն, քանի որ անձնապես չեն ճանաչում, մեղադրելու չէ։ Պետք է ըմբռնումով մոտենաս, եթե այս գործի մեջ ես»,-նշեց նա։


Դերասանուհին չցանկացավ խոսել իր անձնականի մասին, մասնավորապես՝ իր եւ նույն սերիալում դերակատարում ունեցող  էմիլ Գալստյանի հետ հարաբերությունների, սակայն նշեց, որ դժվար չէ նրա հետ խաղալը։

«Շատ լավ, պրոֆեիսոնալ դերասան է, եւ նրա հետ խաղալը շատ լավ է եւ հարմար, չնայած՝ մեր տեսարանները իրար հետ քիչ են, շատ քիչ ենք նկարահանման հրապարակում իրար հետ շփվում»։

Խոսելով իր գործունեության մասին, Անաիս Սարդարյանը նշեց, որ բացի «Քաղաքում» սերիալից, պայմանագրով աշխատում է նաեւ տարբեր թատրոններում, նկարահանվել է «Քայլ ձիով» ֆիլմում, իսկ վերջերս էլ մեկ այլ ֆիլմում խաղալու առաջարկ է ստացել, սակայն այդ մասին չի շտապում բարձրաձայնել։

Զրուցեց՝ Շուշան Շատիկյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել