MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տարաձայնություններ, որոնք սկսվում եւ ավարտվում են կաշվի հետ

16:35, 15 ապրիլի

Աշխեն Սարգսյանը հայկական իրականության այն բացառիկ անձանցից է, ով ձեռքի աշխատանքներ է պատրաստում եւ գումար վաստակում դրա օգնությամբ։ Աշխենն ավարտել է Երեւանի Հայկական Բաց Համալսարանի հագուստի մոդելավորման եւ դիզայնի ֆակուլտետը: Չնայած մասնագիտությամբ չի աշխատում, սակայն գտել է մասնագիտությանը մոտ զբաղմունք։ Նա կաշվից պայուսակներ եւ աքսեսուարներ է պատրաստում։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Աշխենն ասաց, որ ձեռքի աշխատանքներ սկսել է պատրաստել շուրջ մեկ տարի առաջ։


«Մեկ տարի առաջ որոշեցի ավելի լուրջ զբաղվել սիրածս գործով, ու այն. հոբբիից զատ. դարձավ կենսակերպ, գումար աշխատելու եւս մեկ հնարավորություն: Եվ ահա արդյունքը՝ ունեմ բավականին մեծ հավաքածու, մասնակցում եմ ցուցահանդեսների։ Մարդկանց դուր են գալիս աշխատանքներս»,-նշեց նա։

Աշխենի խոսքով՝ գրեթե հասել է իր երազանքին. «Ուզում եմ ունենալ անձնական ցուցահանդես, ուր կլինեն թե’ պատրաստի աշխատանքներս, եւ թե’ նրանց էսքիզները»։


Իր աշխատանքները Աշխենը պատրաստում է՝ օգտագործելով բնական նյութեր։ «Հիմնականում դա անմշակ կաշի է։ Փորձել եմ նաեւ անհեստական կաշի, քանի որ այն անհամեմատ մատչելի է, բայց ունի մի թերություն` շատ սահմանափակ հնարավորություններ է տալիս»,-ասաց նա։

Մեր հարցին՝ դժվար չէ՞, արդյոք, նոր բան ստեղծել, երբ ժամանակակից նորաձությունն ամեն ինչ արդեն փորձարկել է, Աշխենն ասաց, որ երբեւէ չի մտածել նոր բան ստեղծելու մասին.  «Արել եմ այն, ինչ այդ պահին մտքումս եկել է ու արել եմ սիրով: Ձեռքով կաշվի հետ աշխատելու տեխնիկան հիմնականում նույնն է, բայց ոճային ինքնատիպություն, կարծում եմ, կա»:


Խոսելով իր պատրաստած աքսեսուարների վաճառքի եւ դրանից ստացվող եկամտի մասին, Աշխենը նշեց, որ առաջընթաց է համարում այն, որ նոր աշխատանքներ ստեղծելիս ներդնում է հների վաճառքից ստացված գումարը։

Աշխենը պատվերներ ընդունում է, սակայն. «Չեմ վերցնում այն պատվերները, որոնք կապված են բրենդային պայուսակներ կրկնօրինակելու հետ: Ասեմ   ինչու. ես աշխատում եմ միայն ձեռքով, ու ձեռքով ստանալ մեքենակար հիմնականում անհնար է, բացի այդ՝ սիրում եմ ազատ միտք: Տարաձայնություններս էլ սկսվում եւ վերջանում են կաշվի հետ, այսինքն՝ ես խոսում եմ նրաց հետ։

Աշխենի մյուս աշխատանքներին կարող եք ծանոթանալ այստեղ

Զրուցեց՝ Շուշան Շատիկյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել