MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Հայկական վիրտուալ սեքսի առանձնահատկությունները

22:14, 17 ապրիլի

Վիրտուալ սեքսը մեր առօրյա իրականության մասն է դարձել։ Ուրիշ որտե՞ղ է հնարավոր, եթե ոչ վիրտուալ աշխարհում, իրականացնել ամենահամարձակ ու ոչ միշտ պարկեշտ երեւակայությունները։ Այդ տեսանկյունից «վիրտուալուհին» հայերի համար պարզապես սեքսուալ դրախտ է։ Ուրիշ որտե՞ղ կարելի է ցուցադրել հայկական լեգենդար խառնվածքի ամբողջ հզորությունն ու ուժը՝ չամաչելով ու չվախենալով, որ կարող է «բռնվել»։ Վիրտուալ աշխարհը հայկական «ադաթների» համար չէ, այստեղ կարելի է չհամոզել եւ անմիջապես անցնել ծանոթության բուն նպատակին։ Այստեղ ընդամենը կարող են «ջնջել» կամ «սեւ ցուցակի» մեջ գցել։ Ինչի հետ կապված էլ մեր հայ հերոս-սիրեկանները պերճախոսում են իրենց վիրտուոզ հնարավորությունների ու Կամասուտրայի իրենց գիտելիքների մասին, բայց դաժան իրականությունը երբեմն անողոքաբար բացահայտում է հայ մաչոների «անխոնջ» լեգենդները։

«Որքան շատ է տղամարդը խոսում սեքսի մասին, այնքան նա քիչ բան է կարողանում անկողնում»,- փորձով կիսվում է 25-ամյա Անուշը։ «Երբեմն ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ մեր տղամարդիկ ամենից չբավարարվածն են աշխարհում։ Վիրտուալ ծանոթությունից 10 րոպե անց, նրանք անմիջապես գործի են անցնում։

«Պատկերացրու որ ես կրծքերի արանքում եմ…» կամ «Ի՞նչ ես հագել… Ինձ այնպես է գրգռում կարմիր գույնը… Ի՞նչ ներքնազգեստ ես հագել»։ Իսկ հետո՝ ով ինչ կարողանում է։ Բայց պետք է խոստովանել, որ երեւակայության թռիչք առանձնապես չի նկատվում։ Տղամարդկանց մեծ մասը համոզված է, որ հստակ գիտի, թե անկողնում ինչ է ցանկանում կինը եւ վստահ է, որ հազիվ դիպչելով՝ կարող է կնոջն օրգազմի հասցնել։ Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ զրույցները նրանց ավելի շատ են գրգռում, քան գործընթացը։ Դեպքեր են եղել, երբ հերոս-սիրեկանը հրաժարվել է իրական հանդիպումից, հանուն վիրտուալ ինքնաբավարարման»,- նշում է նա։ Միաժամանակ, եթե կինը հավուր պատշաճի չի արձագանքում, նրան անմիջապես մեղադրում են հետամնացության, պահպանողական լինելու մեջ։ «Հայ տղամարդիկ լի են պարադոքսներով։ Նրանք մե՛կ կույս կին են փնտրում, մե՛կ դու նրանց համար սառնարյուն հիմար ես, եթե չես ցանկանում տրվել։ Գուցե ժամանակն է կողմնորոշվե՞լ»,- ասում է Անուշը։

«Խոստովանեմ, որ մի անգամ ինձ մի վիրտուալ մաչո էր գրավել,- ասում է 30-ամյա Մարիամը։ - Ամեն ինչ շատ գեղեցիկ սկսվեց, կատակներ ու «հավանություններ» փոխանակելով։ Հետո անցանք սուր թեմաների։ Այդ շրջանում ես գրեթե համացանցում էի քնում՝ իմ սեքսուալ արքայազնին սպասելով։ Մեր մեջ վիրտուալ սիրավեպ սկսվեց, կիրքն ինձ խելքահան էր անում, եւ ես շատ էի ցանկանում իմ ցանկության օբյեկտին իրականում տեսնել, որպեսզի վերջապես վայելեմ նրան։ Նա ժամանակ էր ձգում՝ ասելով, որ դիտմամբ է բարկացնում ինձ, որպեսզի ուժեղացնի ցանկությունը։ Իրական հանդիպումը, մեղմ ասած, հիասթափություն էր։ Մանրամասներին չտրվելով՝ ասեմ, որ խոստացված սեքսուալ մարաթոնն ընդամենը 5 րոպե տեւեց։ Իսկ որոշ ժամանակ անց ես նրա էջին տեսա բավական բաց լուսանկարներ, որոնք նա ստիպված եղավ հեռացնել այն բանից հետո, երբ ինչ-որ մեկը նրա հետ «տղամարդավարի» խոսեց։ Դրանից հետո իմ վիրտուալ շփումը սահմանափակվում է գործնական նամակագրությամբ»,- նշեց մեր զրուցակիցը։

Ակնհայտ է, որ առաքինությունը վաղուց հայ տղամարդկանց լքել է ինչպես վիրտուալ աշխարհում, այնպես էլ իրական կյանքում։ Իրենց «հաղթանակների» մասին, թեկուզ վիրտուալ, նրանցից շատերը պատրաստ են բոլոր անկյուններում բարձրաձայնել՝ առանց «ապացույցների» մասին մտածելու։ Ինչի հետ կապված էլ լավ կլինի չտրվել «հեքիաթային օրգազմի» խոստումներին, քանի որ իսկական հերոս-սիրեկանը միշտ գործը գերադասում է խոսքից։

(հերոսների անունները փոփոխված են)

Յուլիա Վարդանյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել