«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Փորձում ենք ավելի կայուն դառնալ, հետո միայն համալրել ընտանիքը»․ Սյուզի Մելիքյան

11:36, 17 ապրիլի

Երգչուհի Սյուզի Մելիքյանի ստեղծագործական կյանքում ամուսնանալուց հետո որոշ ժամանակ դադար էր, սակայն լռությունն այդքան էլ երկար չտեւեց։ Երգչուհին նոր երգ է պատրաստում, որը ոճային առումով տարբերվելու է նրա՝ մինչ այդ կատարած երգերից։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սյուզին որոշ մանրամասներ ներկայացրեց իր ստեղծագործական եւ անձնական կյանքից։

«Հիմա պատրաստում եմ նոր երգ, չեմ կարող ասել՝ տեսահոլովակ կլինի, թե ոչ։ Չեմ ուզում նախապես ասել, թե ինչ ոճի երգ է, ուզում եմ անակնկալ լինի»,-նշեց նա՝ հավելելով, որ արդեն կազմում է իր նոր գործունեության ծրագիրը, որի ընթացքում պարզ կլինեն նաեւ համերգներով հանդես գալու տարբերակները։

Խոսելով որոշ ժամանակ տեւած ստեղծագործական դադարի մասին, երգչուհին ասաց․ «Ամուսնանալուց հետո ինձ թվում է յուրաքանչյուր մարդու կյանքում փոփոխություն է լինում, որի ընթացքում, ուզեզ, թե չուզես, լռությունը ստացվում է։ Կարծում եմ՝ իմ լռությունը այդքան երկար չէր, որովհետեւ արդեն հիմա աշխատում եմ նոր երգի վրա»։

Մեր դիտարկմանը, թե ամուսինը դեմ չէ՞, որպեսզի նա շարունակի զբաղվել երգարվեստով, Սյուզին պատասխանեց․«Նա չէր կարող դեմ լինել, քանի որ սիրել է ինձ  այնպիսին, ինչպիսին ես կամ»։

Պատասխանելով հարցին, թե երբ են պատրաստվում համալրել ընտանիքը եւ, արդյոք, երեխայից հետո կթողնի երգելը, Սյուզի Մելիքյանն ասաց․ «Ես կարծում եմ, որ նոր ամուսնացած երիտասարդ մարդիկ պարտադիր ավելի կայուն պետք է կանգնեն ոտքերի վրա եւ հետո նոր մտածեն երեխայի մասին։ Մեր դեպքում էլ է այդպես։ Երկուսս էլ փորձում ենք ավելի շատ աշխատենք,  ավելի կայուն դիրքեր ունենանք, որպեսզի համալրվի ընտանիքը։ Երգելս միշտ կլինի, երգն իմ մեջ է ապրում, ես չեմ կարող թողնել։ Կփորձեմ համատեղել կարիերան եւ ընտանիքը»:

Զրուցեց՝ Շուշան Շատիկյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել