Մի քանի րոպե առաջ Կաննում հայտարարվել են այն 16 ժապավենները, որոնք ընդգրկված են կինոփառատոնի այս տարվա հիմնական մրցույթում:
Մրցութային ծրագրում ընդգրկվածներից են Օլիվիե Ասայասի «Զիլս Մարիա», Բերտրան Բոնելոյի «Իվ Սեն Լորան», Նուրի Բիլգե Ջեյլանի «Ձմռան քուն», Դարդեն եղբայրների «Երկու օր, մեկ գիշեր», Քսավիե Դոլանի «Մայրիկ», Ատոմ Էգոյանի «Գերուհի», Բենեթ Միլլերի «Աղվեսների որսորդը» ֆիլմերը:
Դրանց հետ մրցելու են Միշել Խազանավիչյուսի «Որոնում»-ը, ինչպես նաեւ Ժան-Լյուկ Գոդարի «Մնաք բարով, բառեր» ժապավենը: Դերասան Թոմի Լի Ջոնսը ներկայացնելու է «Տեղացին», Մայկա Լեան՝ «Միստր Թյորները», իսկ երիտասարդ ռեժիսորներ Էլիս Ռորվահերը՝ «Lе Meraviglie»-ը եւ Դանիել Շիֆրոնը՝ «Վայրի պատմություններ»-ը:
Ծրագրում ընդգրկված է նաեւ մավրիտանացի Աբդերրահման Սիսակոյի «Տիմբուկտու»-ն: Ճապոնիան ներկայացնելու է Նաոմի Կավասեն՝ «Futatsume no mado», Ռուսաստանը՝ Անդրեյ Զվյագինցեւը՝ «Լեւիաֆան» ֆիլմով:
Կաննի կինոփառատոնը բացելու է Օլիվիե Դաանի «Մոնակոյի արքայադուստրը» ժապավենը՝ Նիկոլ Քիդմանի գլխավոր դերակատարմամբ:
Կաննի 2014 թվականի փառատոնը մեկնարկելու է մայիսի 14-ին:
Աղբյուրը՝ Radiofrance
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին