Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

ԱՊՐԻԼԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00, 18 ապրիլի

Այսօր շրջապատի եւ հատկապես՝ սիրելի անձնավորության հետ շփվելիս աշխատեք հապճեպ որոշումներ չկայացնել։ Վիրավորվածությունը կարող է դառնալ հարաբերությունների լարման պատճառ, ինչի հավանականությունը այսօր շատ մեծ է։

ԽՈՅԵՐ

Այսօր աշխատեք ընդհանուր հետաքրքրություն գտնել ձեր սիրելիի հետ։ Փորձեք կիսել նրա հետաքրքրությունները կամ հակառակը՝  հետաքրքել նրան ձեր նախասիրություններով։  Օրինակ, ձեր սիրելի ֆիլմի տոմսերը գնեք նրա համար, պոռտապար ցուցադրեք, իսկ եթե սիրելին սպորտի սիրահար է, ապա միասին կարող եք ֆուտբոլ դիտել կամ խոսել որեւէ մարզաձեւից։ Նման ճանապարհորդությունը միմյանց ներաշխարհ բարենպաստ ազդեցություն կունենա ձեր հարաբերությունների վրա։ 

ՑԼԵՐ

Այսօր դուք բավական տխուր տրամադրություն կունենաք, ինչը չեք կարողանա թաքցնել ձեր սիրելիից։  Հնարավոր է՝ այդ կերպ դուք փորձում եք խղճահարություն արթնացնել նրա մոտ։ Երբեմն հաճելի է ցուցարդել թուլությունը եւ սիրելիից ստանալ հոգատար վերաբերմունք։ Սակայն դուք պետք է հասկանաք, որ այսօր այդ հնարքը չի գործի։ Դուք ավելի շատ բանի կհասնեք ժպիտներով, քան արցունքներով։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ հուշում են խորհել սիրելիի հետ հարաբերությունների հետագա ընթացքի մասին։ Հնարավոր է, դուք դժգոհ եք դրանց ընթացքից կամ էլ պարզապես վախենում եք դրանց նոր թափ հաղորդել։ Որքան էլ բարդ լինի ընտրությունը, այսօր դուք պետք է ծանրութեթեւ անեք բոլոր կողմ եւ դեմ փաստերը եւ առաջին քայլերը անեք դեպի ցանկալի ուղղությունը։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեզ կայցելեն հակասական մտքեր։ Դուք ինքներդ չեք հասկանա, թե ինչ եք ուզում։ Նման պարագայում ձեր սիրելիին մնում է միայն խղճալ ձեզ։ Հնարավոր է, դուք նյարդայնանում ենք այն բանից, որ ակամայից համեմատում եք ձեր սիրելիին նրա հետ, ով եղել է ձեր կյանքում նրանից առաջ։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր հնարավոր է ձեր սիրելիի ինչ-որ արարքներ կամ  խոսքեր ձեզ խոցեն։ Սակայն պետք չէ կարծել, թե դա հատուկ է արվում։ Այսօր ամեն մանրուքից կարող են վեճեր առաջանալ։ Եթե փորձեք հարաբերություններ պարզել, դա կարող է մի ամբողջ օր խլել ձեզանից։  Այնպես որ, պետք չէ ուշադրություն դարձնել նման բաներին։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք հնարավոր է ձեզ չզգաք ձեր ափսեի մեջ եւ որոշ ժամանակով առանձնանաք ինքներդ ձեզ հետ։ Դա սարսափելի չէ, եւ ձեր սիրելին ունակ է ձեզ հասկանալ, եթե միայն ձեր բարկությունը չթափեք նրա վրա։  Ավելի լավ է օրն անցկացնել միանյակ։ Այդպես կկարողանանք նյարդերը կարգի բերել եւ զուգընկերոջը չվարակել ձեր վատ տրամադրությամբ։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սրմատությունը իր գագաթնակետի վրա է, սակայն եթե այն ամբողջությամբ վատնեք սիրելիի հետ շփման ընթացքում, ապա հնարավոր է դիպչեք նրա ինքնասիրությանը։  Կույսերը պետք է առավելագույն դիվանագիտություն դրսեւորեն սիրելիի հետ հարաբերություններում։ Իսկ ավելի լավ է՝ բերանը փակ պահել այսօր։

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր ձեզ հակացուցված է մտածել փողի կամ փողային հարաբերությունների մասին։ Եթե ֆինանսական խնդիրներ ունեք, դա պատճառ չէ, որպեսզի խուսափեք սիրելիի հետ հանդիպելուց։  Սիրո հարցում գումարը կարեւոր չէ։ Եթե անգամ մի փոքր երեւակայություն ունեք, ապա այսօրը կարող եք իսկական տոն դարձնել։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր դուք կդրսեւորեք անկախություն եւ գոռոզություն, ինչը դուր չի գա ձեր սիրելիին։ Դուք կարող եք փորձության ենթարկել նրան։ Եթե նա ի վիճակի լինի ամբողջ օրը հանգիստ անցկացնել ձեզ հետ, ուրեմն սիրում է ձեզ ձեր թերություններով հանդերձ։ Թեեւ միմյանց նյարդերի վրա խաղալու փոխարեն կարելի է օրն առանձին անցկացնել եւ խուսափել նման փորձություններից։

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ օժտել են երազային, ռոմանտիկ եւ փոքր-ինչ թափթված տրամադրությամբ։ Ձեր միտքը լի կլինի սիրային երեւակայություններով, որոնք կտարբերվեն կյանքի սովորական պահերից։ Նման տրամադրությամբ դուք կկարողանաք պատվով հաղթահարել ձեզ սպասվող ցանկացած արկած կամ փորձություն։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ հուշում են ականջ դնել ձեր երեւակայությունների եւ երազանքների ձայնին, հատկապես նրանց, որոնք վառ են եւ հաճախ են ձեզ այցելում։  Այսօր  կկարողանաք հասկանալ դրանց թաքնված իմաստը։ Հնարավոր է՝ դրանցում խորհուրդ գտնեք, թե ինչպես վարվել սիրած անձնավորության հետ, իսկ եթե միայնակ եք, որտեղ եւ երբ գտնեք ձեր կեսին։

ՁԿՆԵՐ

Այսօր աստղերը կհիշեցնեն ձեզ, թե որքան ծրագրեր ունեք կազմած ձեր սիրելի անձնավորության հետ։ Ժամանակն է դրանք ի կատար ածելու։ Փորձեք այսօր նստել եւ միասին քննարկել ձեր հետագա անելիքները։ Ցանկացած գործ՝ սկսած կահույք գնելուց, վերջացրած՝ հարսանիքով, պետք է մանրակրկիտ մտածվի, այլապես դրանք կարող են այդպես էլ երազանք մնալ։

Աղբյուրը` http://1001goroskop.ru/

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել