Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Ֆրանսիահայ Սերժ Ղուկասյանը՝ հայկական գինու համի գաղտնիքի եւ Հայաստան գալու մասին (ֆոտո)

12:10, 18 ապրիլի

Ապրիլի 17-ին SOMMELIER Wine Gallery-ում տեղի ունեցավ ֆրանսահայ սոմելյե, «Gault Millau» հանդեսի վարկածով 2008 թվականին Ֆրանսիայի լավագույն սոմելյե ճանաչված Սերժ Ղուկասյանի վարպետության դասը:

Աշխարհահռչակ սոմելյեն Հայաստան այցի շրջանակում վարպետության դաս անցկացրեց գինու սիրահարների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Սերժ Ղուկասյանը հանդիպման ընթացքում ներկայացրեց գինու եւ ուտեստների համադրման գաղտնիքները, հատուկ անդրադարձ կատարեց սեւ տրյուֆել սնկերին:

Սերժ Ղուկասյանը Հայաստանում է SOMMELIER Wine Gallery-ի հատուկ հրավերով:

Խոսելով հայկական գինեգործության մասին՝ նա նշեց, որ վերջին հինգ տարիների ընթացքում հայկական գինու որակն անհամեմատ բարձրացել է, ինչի շնորհիվ հայկական գինիները եւս կարող են մրցակցել այլ երկրների հետ՝ գինու արտադրության միջազգային շուկայում զբաղեցնելով իրենց ուրույն տեղը: Սոմելյեի կարծիքով՝ Հայաստանի կլիման եւ հողը բարենպաստ պայմաններ են ստեղծում խաղողի լավագույն տեսակների աճեցման համար: Սերժ Ղուկասյանը հավելեց, որ շատ կցանկանար, որպեսզի մեր երկրում զարգանար նաեւ գինի խմելու մշակույթը, եւ այն ընկալվեր ոչ միայն պարզապես ալկոհոլ:

«Հայկական գինին յուրահատուկ համ ունի: Այդ Հայաստանի կլիմայական պայմաններից է: Ինչպես գիտենք, Ֆրանսիան համարվում է գինու երկիր, սակայն, ցավոք, այնտեղ հայկական գինին այդքան էլ ճանաչում չունի: Իսկ այն ֆրանսիացիները, ովքեր խմել են հայկական գինին, շատ են հավանել: Հուսով եմ, որ մի օր շատ երկրներում հայկական գինին ճանաչում ձեռք կբերի»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Սերժ Ղուկասյանը:

Անդրադառնալով գինիների տեսակներին՝ սոմելյեն նշեց. «Սպիտակ գինին հաճելի է խմել ամռանը, քանի որ այն թեթեւ եւ զովացուցիչ համ ունի: Իսկ վարդագույն գինին՝ հակառակը, ջերմացնելու հատկություն ունի: Բացի այդ, գինի խմելիս պետք է ընտրել ճիշտ ճաշատեսակ: Այդ շատ կարեւոր է»:

Ֆրանսահայ մասնագետը ներկաներին ցուցադրեց, թե ինչպես կարելի է բաժակը պտտելով ստուգել գինու որակը: 

«Պետք է բաժակի պատի վրա գինու կաթիլները դանդաղ ծորեն: Այդ նշանակում է, որ գինին բարձր որակի է»,- հավելեց Ղուկասյանը:

Գինու համտեսմանը հրավիրված էին ինչպես մի շարք հայտնիներ, այնպես էլ գինու երկրպագուներ:

Նշենք, որ Սերժ Ղուկասյանն առաջին անգամ չէ Հայաստանում: Նա շատ ուրախ էր, որ այսօր նույնպես այստեղ է եւ կարոտն է առնում Հայրենիքից:

Պատրաստեց՝ Մելինե Տոնոյանը 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել