«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

ԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00, 19 ապրիլի

Այսօր սիրելիի հետ հարաբերություններին կխանգարի խանդը։ Պետք չէ հապճեպ որոշումներ կայացնել, իսկ հարաբերությունները պարզելու համար մեկ ուրիշ օր է պետք  ընտրել։ Այսօր դուք դժվար թե օբյեկտիվ լինեք, ուստի վեճերը բացառված չեն։

ԽՈՅԵՐ

Այսօր աստղերը ձեզ հուշում են սիրելիի հետ շփվելիս տուրք տալ սեթեւեթանքին եւ խաղին։ Սերը հիանալի ուտեստ է, սակայն այն նույնպես երբեմն կարիք ունի կծու համեմունքների։ Այսօր կարող եք ձեզ թույլ տալ սեթեւեթել եւ անկանխատեսելի քայլեր անել՝ ստիպելով ձեր զուգընկերոջը խանդել։ Նման սուր զգացողությունները ձեր հարաբերությունները կլցնեն կրքով։   

ՑԼԵՐ

Այսօր դուք բավականին ագրեսիվ եք տրամադրված։ Հնարավոր է՝ աշխատանքի մեջ դա լավ է, սակայն սիրային հարաբերություններում նման պահվածքը կարող է խնդիրներ առաջացնել։ Դժվար թե ձեր սիրելին համբերատար հանդուրժի ձեր հարձակումները։ Ավելին, չի բացառվում, որ նա նույնությամբ պատասխանի ձեզ, եւ այդ դեպքում վեճերն անխուսափելի են։ 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ հուշում են ձեր սիրելիի հետ քննարկել համատեղ հանգստի մանրամասները։ Բավական է երազել, ժամանակն է գործի անցնել։ Փորձեք այսօր կոնկրետ հարցեր քննարկել՝ ուր գնալ եւ որքան գումար ծախսել։ Եթե դեռ բավարար միջոցներ չունեք հանգստի մեկնելու համար, ապա կարող եք սկսել մտածել ֆինանսական միջոցներ ձեռք բերելու ուղղությամբ։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր դուք պետք է որոշ փոփոխություններ անեք ձեր անձնական կյանքում։ Եթե արդեն որոշել եք, թե որ ուղղությամբ պետք է շարժվեք, ապա ժամանակն է քայլեր ձեռնարկել։ Սակայն պարզ չէ, թե ձեր սիրելին ձեզ ընդառաջ քայլ կանի՞, թե՞ ոչ, այդ պատճառով պետք է աստիճանաբար առաջ շարժվել եւ ոչ կտրուկ։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր սիրային հարցերում կդիմեք խարդախության։ Իհարկե, խիզախությունն օգնում է, սակայն ոչ միշտ։ Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս հիշել նախկին սիրային փորձը, որպեսզի նույն սխալները թույլ չտաք նոր զուգընկերոջ հետ շփվելիս։ Միայն հետ նայելով՝ դուք կկարողանաք առաջ գնալ։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք հնարավորություն ունեք ձեր սիրելի անձնավորության հետ անմոռանալի երեկո անցկացնել։ Իրավիճակը զարգանում է ի նպաստ դրա, իսկ աստղերը ձեր աչքերին հաղորդել են յուրահատուկ փայլ եւ հմայք։ Միակ բանը, որը դուք կարող եք այսօր անել,  ամեն գնով ռոմանտիկ միջավայր ստեղծելն է։ Եթե եղանակը թույլ տա, զբոսանք  կազմակերպեք բաց երկնքի տակ, կարող եք նաեւ պիկնիկ կազմակերպել տանը՝ բարձերը, ուտելիքը եւ մոմերը հատակին դնելով։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս դանդաղեցնել տեմպը եւ մի փոքր ազատ ժամանակ գտնել սիրելիի համար։ Հնարավոր է՝ վերջերս դուք այդքան շատ ժամանակ չեք տրամադրում նրան, ինչը կապված է աշխատանքի կամ այլ անհետաձգելի գործերի հետ, սակայն այսօր պետք է կանգ առնել։ Գործերը կարող են սպասել, իսկ զգացմունքները՝ ոչ

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր ձեզ կհամակի սիրո տենդը։ Եթե դուք նոր եք քայլեր ձեռնարկում սիրային հարցերում, ապա այսօր, բացի սիրելիից, ուրիշ այլ բանի մասին ի վիճակի չեք լինի մտածել։  Ձեզ չի հետաքրքրում, թե արդյոք նա այն մարդն է, ով ձեզ պետք է, ունեն ձեր հարաբերությունները ապագա, թե ոչ։ Ձեր փոխարեն այսօր կխոսի կիրքը, ու գուցե իմաստ կա՞՝ տրվելու դրան։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր դուք սիրելիի հետ հարաբերություններում կցուցադրեք ձեր ողջ վառ զգացմունքները։ Սակայն պարզ չէ, թե  դրանք ինչպես կարտահայտվեն՝ բացասակա՞ն, թե դրական կերպով։ Սիրուց մինչեւ խանդ մեկ քայլ է, եւ այսօր այդ քայլը կարվի՝ առանց հաշվի առնելու՝ կա՞ դրա համար պատճառ, թե՞ ոչ։ 

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր դուք հնարավորություն ունեք պարզելու, թե ձեր շուրջը եղած թեկնածու-սիրեցյալներից ով է ձեզ համար իսկապես թանկ։ Դուք պետք է հույսը դնեք ձեր զգայարանների, հատկապես՝ վեցերորդ զգայարանի վրա։ Մտովի մեկ ամսով ժամանակի մեջ առաջ գնացեք եւ պատկերացրեք, թե ով կարող է լինել ձեր կողքին։ 

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր դուք հիանալի հնարավորություն կունենաք՝ սիրելիի հետ ռոմանտիկ երեկո անցկացնելու համար։ Միայն թե՝ պետք է գործի դնել երեւակայությունը։ Դուք պետք է ձեր սիրելիի հետ քննարկեք ամենաինտիմ մանրամասները եւ այսօր փորձեք դրանցից մի քանիսը իրականացնել։

ՁԿՆԵՐ

Այսօր որոշիչ քայլերի օր է, եւ ոչ ռոմանտիկայի։ Օրը բարենպաստ է նաեւ հարաբերությունները նոր մակարդակի վրա բերելու համար։ Չի բացառվում, որ միայնակ Ձկներն այսօր գտնեն իրենց կեսին, ում հետ հարաբերությունները կզարգանան բուռն տեպմով։

Աղբյուրը`http://1001goroskop.ru/

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել