Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

ԱՊՐԻԼԻ 22-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:02, 22 ապրիլի

Այսօր լավ օր է ցանկացած բնագավառում հաջողությունները փորձելու համար, այդ թվում՝ սիրո։ Այսօր դժվար թե ձեր զգացմունքայնությունը խորը լինի, ինչը ձեզ կազատի անհարկի  անհանգստությունից եւ համարձակություն կհաղորդի։  Վճռական քայլերի ժամանակը եկել է։

ԽՈՅԵՐ

Նոր մարդկանց հետ ծանոթանալու հիանալի օր է, այդ թվում եւ ռոմանտիկ հանդիպումների, սիրո եւ սեթեւեթանքի։ Այդ պատճառով տանը նստելու փոխարեն պետք է հայտնվել իրադարձությունների կենտրոնում՝ անգամ եթե դրա համար ձեզանից մեծ ջանքեր պահանջվեն։ Սակայն պետք է հիշել, որ  ձեզ չի հաջողվի աննկատ նստել մի անկյունում։ Այսօր ձեզ շատ զրույցներ են սպասվում ամեն ինչի եւ ոչնչի մասին։ 

ՑԼԵՐ

Այսօր աստղերը ձեզ խոստանում են հանդիպում հետաքրքիր զրուցակցի հետ, որի հետ կկարողանաք քննարկել ձեզ հուզող բոլոր հարցերը, այդ թվում՝ սիրային։ Կողմնակի հայացքը ձեր խնդիրների նկատմամբ կօգնի ձեզ հասկանալ՝ ճի՞շտ եք գործում դուք արդյոք, թե՞ ոչ։  Այսօր փորձեք ոչ միայն խոսել, այլեւ լսել, որքան էլ դժվար լինի դա։  Եթե հետեւեք սրան, ապա հնարավոր է այնպիսի մի խորհուրդ լսեք, որը կօգնի ձեզ սիրելիի հետ հարաբերություններում։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ մեծ փոփոխություններ են խոստանում։ Հետաքրքիր ժամանակաշրջան է  սպասվում ձեզ, երբ անհանգստությունները եւ խնդիրները կմնան անցյալում եւ դրանց փոխարեն հորիզոնում կհայտնվեն նոր հնարավորություններ եւ նոր մադրիկ, իսկ եթե ցանկանաք՝ նաեւ նոր սեր։ Այսօրվանից սկսած՝ ձեր կյանքը լի կլինի իրադարձություններով, որոնք կփոխեն ձեր հայացքները շատ բաների նկատմամբ եւ թույլ կտան կարգի բերել անձնական կյանքը։ 

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր աստղերը կօգնեն ձեզ հաղթահարել լարվածությունն ու դժվարությունները, որոնք վերջին շրջանում առաջացել են ձեր սիրային հարաբերություններում։  Սառույցը կոտրելու համար ձեզ բավական է սիրելիի հետ շփվելիս մի քիչ թեթեւություն եւ հումոր մտցնել։ Վերջ տվեք լրջությանը եւ խնդիրներին։ Միասին գնացեք կատակերգություն դիտելու կամ ցանկացած այլ տեղ, ուր կկարողանաք թուլանալ եւ սրտանց ծիծաղել։ 

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք հնարավորություն կունենաք հետաքրքրել նրան, ով ձեզ դուր է գալիս։ Իսկ եթե երազում եք ինչ-որ մեկի հետ շփման կամ սիրո մասին, ապա այսօր աստղերը ձեզ հնարավորություն են տալիս խոսել նրա հետ եւ արժանանալ նրա ուշադրությանը։  Սակայն հիշեք, որ պետք է գործել արագ։ Հնարավոր է՝ այսօր միայն մեկ անգամ նման հնարավորություն ունենաք։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս փոփոխություններ կատարել կյանքում եւ հատկապես՝ անձնական։ Ժամանակն է ինչ-որ բան փոխել ձեր կամ ձեր հարաբերությունների մեջ, որը խանգարում է դրանց զարգանալ եւ առաջ ընթանալ։ Դուք պետք է զրուցեք ձեր սիրելիի հետ։ Հնարավոր է՝ նա նույն բանն է զգում, եւ երկուսով ավելի հեշտ կարողանաք լուծել խնդիրները։

ԿՇԵՌՔՆԵՐ

Եթե սիրային փնտրտուքների մեջ եք, ապա այսօր հիանալի օր է նոր ծանոթության կամ առաջին ժամադրության համար։  Սակայն սիրելի անձնավորության վրա տպավորություն գործելու համար միայն մի անկյունում նստելն ու ժպտալը բավարար չէ։ Դուք պետք է հայտնեք ձեր մասին։ Ընտրեք ոճային եւ համարձակ հագուստ, իսկ խոսակցության ընթացքում ցույց տվեք ձեր բնավորության գծերը։ Եղեք վառ աստղ եւ ոչ մոխրագույն մկնիկ։

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս սիրելիի հետ զբաղվել տնային գործերով։ Միասին հավաքել բնակարանը, ընթրիք պատրաստել։ Իհարկե, սա ձեզ ոչ այդքան ռոմանտիկ կթվա, սակայն եթե ստեղծագործաբար մոտենաք, ապա դրանք ձեզ շատ հաճելի եւ ուրախ պահեր կպարգեւեն։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր հանգամանքները կարող են խառնել ձեր բոլոր ծրագրերը, որոնք կապված են ձեր անձնական կյանքի հետ։ Սակայն, հնարավոր է՝ դա այդքան էլ վատ հետեւանքներ չունենա։ Թող որ ժամադրությունն  այդքան էլ իդեալական չընթանա, սակայն այն բազում կատակների տեղիք կտա, ինչի արդյունքում դուք ձեզ փոքրիկ խուլիգանություն կարող եք թույլ տալ կամ պարզապես լինել ինքներդ ձեզ նման։ 

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս ձեզ նայել ձեր շուրջը՝ գտնելու համար այն հնարավորություները, որոնք կյանքն ընձեռում է ձեզ։ Հնարավոր է՝ դրանք հենց ձեր քթի տակ են։  Դուք պետք է բացեք ձեր սիրտը ճակատագրին ընդառաջ, նոր ընկերների եւ նոր սիրո համար։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր անգամ ամենաամաչկոտ Ջրհոսը հնարավորություն կունենա հայտնվել ինչ-որ մեկի հիացական հայացքների ներքո։ Դուք կհայտնվեք իրադարձությունների կիզակետում, ուր նոր ծանոթությունների եւ սեթեւեթանքի հնարավորություն կունենաք։ Եթե ունեք սիրած էակ, ապա նրա հետ որեւէ միջոցառման գնացեք եւ ներկայացեք ձեր ողջ փայլով եւ հմայքով, իսկ եթե միայնակ եք, ապա մի փոքր համարձակություն, եւ երկար սպասված ծանոթությունը չի ուշանա։

ՁԿՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս մտածել, թե ինչ եք ցանկանում կյանքից եւ սիրելիի հետ հարաբերություններից։ Ընդ որում՝ պետք չէ ուշադրություն դարձնել մանրուքների վրա։ Սիրելին նեղացրե՞լ է ձեզ։ Նման բաներ պատահում են բոլորի հետ։ Դուք դեռ ժամանակ կունենաք՝ որոշելու համար, թե ինչպես պայքարել սիրելիի թերությունների դեմ։  Իսկ այսօր պետք է պարզել՝ արդյո՞ք ցանկանում եք շարունակել ձեր հարաբերությունները, թե՞ ոչ։ 

Աղբյուրը` http://1001goroskop.ru/


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել