Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Նախկին ներգաղթյալի գրառումներ. աշխատանքի փնտրտուք եւ Մոսկվայում հայկական «գրասենյակների» առանձնահատկությունները

22:28, 22 ապրիլի

Ներգաղթյալի համար Մոսկվայում աշխատանք գտնելն այնքան էլ դյուրին չէ, ինչպես թվում է մեր հայրենակիցներին: Իհարկե, եթե դուք բարձրակարգ մասնագետ չեք կամ հազվագյուտ մասնագիտության տեր: Հայերը հիմնականում աշխատանք են գտնում ավանդական տարածված՝ ծանոթ-բարեկամի միջոցով: Այդ դեպքում գործում է ոչ միայն արհեստավարժության սկզբունքը, որքան «օգնենք մեր ախպորը», որովհետեւ նա «լավ տղա» է: Այդպիսով Մոսկվայում կարելի է բախվել հայկական գրանսենյակների, որտեղ այդ «Լավ տղա»-ն ամբողջ «գերդաստանով» է աշխատում: Այդպիսի փոքր Սանտա Բարբարա՝ հայկական ձեւերով, պահանջներով, գոյատեւելու կանոններով ու փոխադարձ պատասխանատվությամբ: Այստեղ ընտանիքներով են աշխատում, հետո բերում են երեխաներին, զարմիկներին, հեռավոր բարեկամներին, հարեւանի որդուն եւ այլն: Ռուսական այդպիսի գրասենյակներ մատների վրա կարելի է հաշվել, այն էլ հիմնականում եկվորներ են, այսինքն՝ ոչ մոսկվացիներ: Բացի այդ, ժամանակի ընթացքում, իր վրա հիմնավոր զգալով հայկական «գրասենյակի» առանձնահատկությունները, ռուսն անմիջապես հայ է դառնում:

Ես անձամբ 5 տարի աշխատել եմ Մոսկվայի հայկական ընկերություններից մեկում: Այդ զարմանալի փորձ է, որն ինձ օգնեց հասկանալ հայ ազգի պարադոքսալ լինելը: Մի կողմից հայը ցանկանում է օգնել հայրենակցին եւ այդ անկեղծ ու հոգով է անում, մյուս կողմից` այդ նույն անկեղծությամբ նա պատրաստ է առանց մտածելու «քցել» հայրենակցին, ինչով էլ պայմանավորված է այն, որ հայերը Մոսկվայում միմյանց կասկածանքով ու անվստահությամբ են վերաբերվում:

Ընկերության սեփականատերերը, որտեղ ես աշխատում էի, հայեր էին: Երկու եղբայր, ովքեր 1990-ական թվականներին էին ներգաղթել: Նրանք հիմքից ստեղծել էին այդ ընկերությունը եւ նախընտրում էին միայն հայերի աշխատանքի ընդունել: Միաժամանակ, լավ իմանալով իրենց հայրենակիցներին ու զգուշանալով «քցելուց», նրանք «անվտանգության» անհեթեթ համակարգ էին ստեղծել: Յուրաքանչյուր մենեջեր եւս երկուսն ուներ, ովքեր վերահսկում էին նրա վաճառքը: Նրանց էլ, իրենց հերթին, այլ մենեջերներ էին ստւգում, որոնց էլ ստուգում էր, այսպես կոչված, անվտանգության ծառայությունը: Եվ ամեն դեպքում, աշխատակիցների հանդեպ ունեցած վախի զգացումը ոչ մի րոպե չէր լքում ղեկավարությանը: Իմ աշխատանքային 5 տարիների ընթացքում «անվտանգության» համակարգն ու ստուգումները մեկ անգամ չէ, որ փոխվել ու «կատարելագործվել» են:

Արդյունքում, վերահսկողներն ավելի շատ էին, քան վաճառողները: Դրա հետ մեկտեղ, ընկերությունում ոչ մի արհեստավարժ մասնագետ չկար: Այստեղ աշխատում էին նախկին դատախազներ, նկարիչներ, պատմաբաններ, ֆիզիկոսներ եւ նույնիսկ նախկին գինեկոլոգ: Սակայն բոլորն առանց բացառության տնօրեն էին: Հայկական ընկերությունում չի կարող պարզապես վաճառքի մենեջեր լինել. նա կա՛մ տնօրեն է, կա՛մ, վատագույն դեպքում, փոխտնօրեն:

Հայկական այդ «պետությունում» կրքերը եռում էին, որը կարող էր լինել «օճառային օպերայի» հիմքում: Սահմանափակված լինելով միայն ընկերության սահմաններում շփմամբ՝ այստեղ ամուսնանում էին, ամունալուծվում, սիրեկաններ ու սիրուհիներ գտնում: Առանց չափազանցնելու ասեմ, որ երբեմն այնպիսի զգացողություն էր, որ բոլորը միմյանց հետ քնել էին եւ կիսվում տպավորություններով: Այդքան վառ ու մանրամասն էին տեղի բամբասողները խոսում մյուս աշխատակիցների անձնական կյանքից, այն աստիճան, թե որ աշխատակիցը որ սուպերմարկետից է գնումներ կատարում եւ որտեղից նրան այդքան գումար:

Մի խոսքով, հայկական միջավայրը սկզբնական շրջանում օգնում էր պայքարել կարոտի դեմ: Բայց ժամանակի ընթացքում այդ միջավայրն ավելի սարսափելի դարձավ, ես նույնիսկ կասեի՝ այլասերված: Այնքան, որ ցանկանում էի փախչել հնարավորինս հեռու եւ մոռանալ, ինչպես վատ երազ:

«Նորմալ ընկերությունում» աշխատանք գտնելու փորձերը, որտեղ հայեր չկային, անմիջապես հաջողությամբ չպսակվեց: Մի քանի անգամ նույնիսկ հավանական գործատուն հայտարարեց, որ թեեւ ես համապատասխան թեկնածու եմ, բայց ահա կովկասյան ազգանունս նրան «վշտացնում» է, մյուսն էլ ուղղակի հայտարարեց, որ «սեւերի» հետ չի աշխատում: Բնականաբար, այդպիսի դեպքերը զանգվածային բնույթ չեն կրում, ամեն դեպքում, իմ որոշ հայ ծանոթներ բախվել էին նման վերաբերմունքի: Դժկամությամբ, բայց ուզում եմ խոստովանել, որ ռուսական ընկերությունում աշխատելն ավելի դյուրին էր, եւ ոչ թե նրա համար, որ այնտեղ խաղ չկար, այդ ամենուր է: Պարզապես մենք՝ հայերս, ցանկանում ենք ավելի լավ, բայց ստացվում է ինչպես միշտ:

Լուիզա Սաքունց


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում







@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել