Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:02, 23 ապրիլի

Օրն այդքան էլ հակված չէ ռոմանտիզմին, սեթեւեթանքին եւ ակնարկներին՝ նախընտրելով բազ եւ գործնական մոտեցում անգամ սիրային հարցերում։ «Այո», թե «ոչ». ահա հարցեըը, որոնք ձեր ընտրյալն այսօր կարող է ձեզ տալ։ Ձեր պատասխանից է կախված ձեր հարաբերությունների հետագա զարգացումը։ 

ԽՈՅԵՐ

Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս վերջապես տեսնել երեւակայության եւ իրական կյանքի տարբերությունը եւ գոնե այսօր սիրելիի հետ շփվելիս զանազանել դրանք։ Հնարավոր է՝ ձեր երազկոտությունը խանգարում է ձեզ տեսնել ինչ-որ կարեւոր հանգամանքներ կամ էլ որոշ քայլեր անել։ Դուք պետք է երկնքից ցած իջնեք, ինչը ձեզ թույլ կտա տեսանելի արդյունքների հասնել սիրային հարաբերություններում։

ՑԼԵՐ

Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս սիրո հարցում նախաձեռնությունը վերցնել ձեզ վրա։ Դուք պետք է համարձակորեն առաջ գնաք՝ առանց որեւէ բանից վախենալու։ Ցույց տվեք վերջապես ձեր սիրելիին, որ անտարբեր չեք նրա նկատմամբ։ Սա չի նշանակում, որ Ցլերը պետք է մի կողմ դնեն իրենց ամաչկոտությունը կամ հպարտությունը։ Ամենեւին էլ կարիք չկա բառացի սեր խոստովանել։ Դա կարող եք անել բազմանշանակ հայացքով կամ նուրբ ակնարկով։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր աստղերը ձեղ հուշում են թեթեւ եւ առանց պաթետիզմի նայել սիրելիի հետ հարաբերություններին։ Դուք խնդիրենր ունե՞ք անձնական կյանքում, գուցե դեռ չե՞ք կողմնորոշվել, թե արդյոք նա այն մարդն է, ով պետք է լինի ձեր կողքին կամ գուցե ձեր կյանքում մի քանի՞սն են ու դուք  չգիտեք՝ ում ընտրել։ Այսօր դուք ի վիճակի կլինեք տեսնել այս բոլոր հարցերն այնպես, ինչպես դրանք կան եւ հասկանալ  դրական եւ ձեզ պետքական կողմերը։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս պայքարել ձեր զգացմունքների համար։ Եթե ձեր զուգընկերոջ հետ հարաբերություններում հաստատունություն չեք տեսնում կամ մրցակից է հայտնվել ձեր հորիզոնում, ապա ժամանակն է սկսել գործել։  Կասկածներից տանջվելու փոխարեն, դուք պետք է  քայլեր անեք ձեր սիրելիի սիրտը վերջնականապես գրավելու համար։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր սիրելիի հետ հարաբերություններում աշխատեք գործել արագ։ Անգամ եթե սովոր եք սպասել եւ համբերել ամեն հարցում, ապա այսօր դա չի ստացվի։ Իրավիճակներն այսօր ձեզ անընդհատ առաջ կհրեն, ինչին պետք չէ ընդդիմանալ։ Պետք է ընդամենը համարձակ լինել։ 

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք կարող եք պայքարել ձեր սովորույթների եւ միօրինակության դեմ։ Եթե սիրելիիի հետ հարաբերություններում ձեզ համակել է ձանձրույթը, ապա այսօր դուք հնարավորություն ունեք փոխել դա։ Հնարավոր է՝ ձեզ շատ քիչ բան է պակասում դրա համար՝ ռոմանտիզմ, նոր տպավորություններ կամ ճանապարհորդություն։ Դուք այսօր կարող եք այնպես անել, որպեսզի հետագայում շարունակեք վայելել սիրելիի հետ շփումը։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս զգույշ լինել ձեր խոսքերի մեջ, որպեսզի հանկարծ չվիրավորեք սիրելի անձնավորությանը։ Անգամ եթե ձեր զուգընկերն այնպիսի բան է անում, ինչը ձեզ բնավ դուր չի գալիս, պետք է ասել նրան այդ մասին՝ խոսելով դիվանագիտական լեզվով եւ ոչ զգացմունքների։  Ձեր անհանդուրժողականությունն այսօր կարող է հանգեցնել վեճերի եւ վիրավորվածության։

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել այն հարաբերությունների վրա, որոնք ինչ-ինչ պատճառներով չստացվեցին։ Հնարավոր է՝ դա չկայացած ժամադրություն կամ հանդիպում է եղել, որից հետո նա այլեւս չի զանգահարել ձեզ։ Ամեն դեպքում, եթե այդ անհաջողությունից հետո դուք ցանկանում եք վերադարձնել նրան, ապա այսօր լավ օր է, որպեսզի հիշեցնեք նրան ձեր մասին։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր դուք կկանգնեք բարդ հարցի առաջ՝ սպասե՞լ մինչեւ սիրելին կանի առաջին քայլը, թե՞ ինքներդ նախաձեռնություն դրսեւորեք։ Սա կարող է վերաբերել ցանկացած հարցի՝ սկսած սեր խոստովանելուց, վերջացրած՝ կենղցաղային մանրուքներով։ Աստղերը հուշում են, որ այսօր նախաձեռնությունը ձեր ձեռքը վերցնելով, դուք չեք տուժի. հարցերը հեշտ կկարգավորվեն

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս ձեր շուրջը նայել։ Հնարավոր է՝ դուք վերջապես նկատեք նրան, ով գաղտնի երազում է ձեր մասին։ Հավանաբար դուք վաղուց եք կասկածում գաղտնի երկրպագուի մասին։ Սակայն մի բան է կասկածելը, մեկ այլ բան՝ իմանալը։ Այսօր արժե  սիրային փոքրիկ հետախուզություն անցկացնել եւ միգուցե կարողանանք պարզել իրականությունը։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր անձնական կյանքը բախման մեջ կմտնի աշխատանքային պարտականությունների հետ։ Ոչինչ չես կարող անել։ Պետք չէ հույս դնել, որ կկարողանանք գտնել ոսկե միջինը։ Պետք է ընտրել։ Եթե կարողանաք աշխատանքը կամ այլ անհետաձգելի գործերը մղել հետին պլան, ապա սիրո հարցում կհասնեք փոխըմբռնման եւ ներդաշնակության։

ՁԿՆԵՐ

Օրը Ձկներին հաղթանակներ է խոստանում սիրային ճակատամարտում, ընդ որում՝ դա չի վերաբերում նրան, որ դուք վերջապես կդադարեք անհանգստանալ, թե արդյոք բավարար չափով լավն եք ձեր սիրելիի համար, թե ոչ։ Համեստությունը, իհարկե, զարդարում է, սակայն թերարժեքության բարդույթին դա չի վերաբերում։ Դուք պետք է ավելի համարձակ լինեք, սիրեք ինքներդ ձեզ, եւ այդ դեպքում ձեզ անպայման կսիրի նա, ում հանդեպ ձեր սիրտը անտարբեր չէ։

Աղբյուրը` http://1001goroskop.ru/

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել