Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Եթե չեք օգնելու, մի’ խանգարեք». հայտնի է, թե երբ են սկսվելու «The Genex»-ի նկարահանումները

11:34, 24 ապրիլի

Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ռեժիսոր Արտ Սեւադայի կողմից իրականացվող «The Genex» ֆիլմի մասին NEWS.am STYLE-ն արդեն գրել է:  Նախորդ անգամ մեզ չհաջողվեց ռեժիսորից մանրամասներ իմանալ ֆիլմի ընթացքի մասին, սակայն այսօր մեզ հետ զրույցում Արտ Սեւադան ասաց, որ «The Genex»-ի նկարահանումները կսկվեն այս տարվա հուլիսի 28-ին:

 

«Ինչպես եւ խոստացել էինք, այն համաշխարհային կինոցանց կիջնի 2015 թվականի ապրիլի 24-ին: Դերասանների անունները, բնականաբար, դեռ կպահենք գաղտնի, քանի որ հայկական լրատվամիջոցները նրանց անունները բարձրաձայնելով, հնարավորություն են ստեղծում թուրքական լոբբինգին բողոքելու ստուդիաներին, ինչը լրջորեն ազդում է ֆիլմի իրականացման վրա: Կարող եմ ուղղակի ասել, որ աշխարհահռչակ դերասաններ են ընդգրկված»,-նշեց Սեւադան՝ հավելելով, որ ֆիլմը նկարահանելը ընկած է միայն իրենց ուսերին.  «Ցավում եմ շատ, որ երկու տարի առաջ Կինոկենտրոնի կողմից հայտարարված մրցույթում հաղթելուց հետո Հայաստանի իշխանություններն այդպես էլ մեզ սատար կանգնելու որոշում չկարողացան կայացնել, այնպես որ, ինչպես միշտ, ամեն բան մնում է կրկին մի քանի պրոգրեսիվ մտածող անհատների ուսերին»:

 

Ֆիլմը դեռ չի նկարահանվել, սակայն արդեն իսկ քննադատություններ են հնչում դրա հասցեին: Ռեժիսորը դիմում է բոլոր քննադատողներին՝ ասելով. «Պետք է խնդրեմ բոլոր այն անձանց, ովքեր շտապում են դիագնոզ դնել ֆիլմի կայացմանը՝ դրանով հանդերձ խոչընդոտելով ֆինանսավորմանը, զբաղվել գործով, քանզի քննադատությունն արվում է ֆիլմը դիտելուց հետո: Թուրքն, ըստ իս, ազգություն չէ, այլ տեսակ եւ, ցավոք սրտի, այդ տեսակից մեզանում էլ կա: Սրճարաններում նստած ինքնահաստատման փորձ անելուց, բամբասելուց եւ քննադատելուց առաջ նրանցից յուրաքանչյուրը պետք է հարց տա իրեն, թե ինքն ինչ է ձեռնարկել մեր ձայնը լսելի դարձնելու գործում կամ ինչքանով է կոմպետենտ միջազգային զարկերակը զգալու համար, որպեսզի առանց վրիպումի (ինչպես արվել են նախորդ նախագծերում) համաշխարհային հանրությանը տեղ հասցնի բոլոր ժամանակների ամենակարեւոր ասելիքը՝ առանց նվնվոցի: Վստահ եմ՝ նրանք կհասկանան, թե ում են վերաբերում այս խոսքերը: Դուք անպայման կլսեք նրանց ձայները այս հոդվածից հետո»,-նշեց Արտ Սեւադան:

«Ես նկարում եմ այս ֆիլմը ինձ համար, իմ երեխաների համար ու գիտեմ՝ ինչ գնով են նման բարդ ու վտանգավոր ծրագրերը իրականացվում: Եթե չեք օգնելու, խնդրում եմ գոնե մի խանգարեք: Օրհնյալ լինի Հայաստան աշխարհը»,-եզրափակեց ռեժիսորը:

Ֆիլմի մասին տեղեկությունների համար այցելեք «The Genex»-ի պաշտոնական կայք:

Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել