Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ռեժիսոր Արտ Սեւադայի կողմից իրականացվող «The Genex» ֆիլմի մասին NEWS.am STYLE-ն արդեն գրել է: Նախորդ անգամ մեզ չհաջողվեց ռեժիսորից մանրամասներ իմանալ ֆիլմի ընթացքի մասին, սակայն այսօր մեզ հետ զրույցում Արտ Սեւադան ասաց, որ «The Genex»-ի նկարահանումները կսկվեն այս տարվա հուլիսի 28-ին:
«Ինչպես եւ խոստացել էինք, այն համաշխարհային կինոցանց կիջնի 2015 թվականի ապրիլի 24-ին: Դերասանների անունները, բնականաբար, դեռ կպահենք գաղտնի, քանի որ հայկական լրատվամիջոցները նրանց անունները բարձրաձայնելով, հնարավորություն են ստեղծում թուրքական լոբբինգին բողոքելու ստուդիաներին, ինչը լրջորեն ազդում է ֆիլմի իրականացման վրա: Կարող եմ ուղղակի ասել, որ աշխարհահռչակ դերասաններ են ընդգրկված»,-նշեց Սեւադան՝ հավելելով, որ ֆիլմը նկարահանելը ընկած է միայն իրենց ուսերին. «Ցավում եմ շատ, որ երկու տարի առաջ Կինոկենտրոնի կողմից հայտարարված մրցույթում հաղթելուց հետո Հայաստանի իշխանություններն այդպես էլ մեզ սատար կանգնելու որոշում չկարողացան կայացնել, այնպես որ, ինչպես միշտ, ամեն բան մնում է կրկին մի քանի պրոգրեսիվ մտածող անհատների ուսերին»:
Ֆիլմը դեռ չի նկարահանվել, սակայն արդեն իսկ քննադատություններ են հնչում դրա հասցեին: Ռեժիսորը դիմում է բոլոր քննադատողներին՝ ասելով. «Պետք է խնդրեմ բոլոր այն անձանց, ովքեր շտապում են դիագնոզ դնել ֆիլմի կայացմանը՝ դրանով հանդերձ խոչընդոտելով ֆինանսավորմանը, զբաղվել գործով, քանզի քննադատությունն արվում է ֆիլմը դիտելուց հետո: Թուրքն, ըստ իս, ազգություն չէ, այլ տեսակ եւ, ցավոք սրտի, այդ տեսակից մեզանում էլ կա: Սրճարաններում նստած ինքնահաստատման փորձ անելուց, բամբասելուց եւ քննադատելուց առաջ նրանցից յուրաքանչյուրը պետք է հարց տա իրեն, թե ինքն ինչ է ձեռնարկել մեր ձայնը լսելի դարձնելու գործում կամ ինչքանով է կոմպետենտ միջազգային զարկերակը զգալու համար, որպեսզի առանց վրիպումի (ինչպես արվել են նախորդ նախագծերում) համաշխարհային հանրությանը տեղ հասցնի բոլոր ժամանակների ամենակարեւոր ասելիքը՝ առանց նվնվոցի: Վստահ եմ՝ նրանք կհասկանան, թե ում են վերաբերում այս խոսքերը: Դուք անպայման կլսեք նրանց ձայները այս հոդվածից հետո»,-նշեց Արտ Սեւադան:
«Ես նկարում եմ այս ֆիլմը ինձ համար, իմ երեխաների համար ու գիտեմ՝ ինչ գնով են նման բարդ ու վտանգավոր ծրագրերը իրականացվում: Եթե չեք օգնելու, խնդրում եմ գոնե մի խանգարեք: Օրհնյալ լինի Հայաստան աշխարհը»,-եզրափակեց ռեժիսորը:
Ֆիլմի մասին տեղեկությունների համար այցելեք «The Genex»-ի պաշտոնական կայք:
Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ