«LUXURY GROUP»-ի նախաձեռնությամբ երեկ՝ մայիսի 2-ին, չորրորդ իշխանության ներկայացուցիչների համար օրը տոնի էր վերածվել: Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված այս միջոցառումը, որը տոնվում է յուրաքանչյուր տարի մայիսի 3-ին, համախմբել էր հայկական մեդիադաշտի լավագույն մասնագետներին՝ սկսած հեռուստատեսության, վերջացրած՝ ինտերնետային կայքերի լրագրողներով:
«World Press Freedom Day»-ն անցկացվում է արդեն երրորդ տարին շարունակ: «LUXURY GROUP»-ը, չունենալով կոմերցիոն շարժառիթներ եւ կարեւորելով այն ահռելի աշխատանքը, որ կատարում են հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները, ջանք ու եռանդ չի խնայում ըստ արժանվույն գնահատելու նրանց մատուցած աշխատանքը: Այս տարին եւս բացառություն չէր:
Միջոցառման գլխավոր գործընկեր «JOSE» ռեստորանային համալիրի «LOUNGE» սրահում մամուլի ներկայացուցիները վայելեցին կենդանի եւ բարձրաճաշակ երաժշտություն, համեղ հյուրասիրություն եւ պարզապես միմյանց ներկայությունը: Երեկոն հագեցած էր շոու-ծրագրով, հետաքրքիր կատարումներով եւ, իհարկե, պարերով:
Միջոցառման հովանավորն էր աշխարհահռչակ «Epson» ընկերությունը, որը տարածաշրջանում առաջին անգամ երեկոյի ընթացքում կազմակերպել էր «Epson Moverio glass»-ի բացառիկ շնորհանդեսը։ Ի դեպ, միջոցառման հյուրերը հնարավորություն ունեցան այն տեղում փորձարկելու։ Նրանք տպավորված էին «Epson Moverio glass»-ի ֆունկցիոնալությամբ։
Ստորեւ ներկայացնում ենք միջոցառման հիշարժան պահերը, որոնք ֆիքսել է NEWS.am STYLE-ի տեսախցիկը:
Տեքստը՝ Շուշան Շատիկյանի
Լուսանկարները՝ Մելինե Տոնոյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով