Ինչպես NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել է, այս տարի Հայաստանը «Մանկական Նոր ալիք» մրցությում կներկայացնի Դավիթ Վարդանյանը։
Մեզ հետ զրույցում Դավիթի երաժշտական պրոդյուսեր, վոկալիստ Գրիգոր Կյոկչյանն ասաց, որ Հայաստանից Մոսկվա կիսաեզրափակիչ փուլին մասնակցելու էին մեկնել 11 հոգի։ Կիսաեզրափակչի առաջին փուլից հետո երկրորդ փուլ են անցել երկու մասնակից, որոնց թվում էր նաեւ Դավիթը։ Մրցույթային երկու օրերի ընթացքում Դավիթը չորս երգ է կատարել։
Գրիգորի խոսքով՝ սա Դավիթի երկրորդ փորձն էր մրցույթին մասնակցելու։
«Անցած տարի էլ էր մասնակցել, անցել էր մոսկովյան փուլ։ Եզրափակիչ չանցավ, սակայն այդ փորձն օգնեց նրան այս տարի։ Նա ֆավորիտներից մեկն էր, լավ պատարստվել էինք եւ հավատում էինք, որ հաջողություն կունենանք»,-նշեց Կյոկչյանը։
Ի դեպ, Դավիթն անցած տարի մասնակցել է նաեւ «Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան ընտրական փուլին՝ գրավելով երկրորդ տեղը։
Խոսելով «Մանկական Նոր ալիք-2014» մրցույթում մեր մասնակցի կողմից սպասվող ելույթի մասին, Գրիգոր Կյոկչյանն ասաց, որ ընտրված երգերն արդեն կան, սակայն դրանք դեռ պետք է հաստատվեն մրցույթի կազմակերպիչների կողմից։
«Մրցույթի ֆորմատն այնպիսին է, որ մինչեւ վերջին օրն էլ պարզ չի լինում, թե ինչ ես կատարելու։ Չորս-հինգ երգ ենք ուղարկել, որոնցից երկուսը՝ մեկ միջազգային հիթ եւ մեկ տեղական հիթ, պետք է ընտրվի։ Մասնակիցը կարող է նաեւ կատարել հատուկ իր համար գրված երգ։ Այդպիսի մի երգ էլ Դավիթն ունի»,-ասաց նա։
Անդրադառնալով մրցույթում մեր մասնակցի հաղթելու հնարավորություններին, Գրիգորը նշեց, որ ամեն ինչ չէ, որ կախված է մասնակցից, սակայն վստահ է, որ Դավիթը լավ կներկայանա։ Բացի այդ, մեր մասնակիցը մրցույթի ֆավորիտներից մեկն է համարվում։
Գրիգորն այժմ նրա հետ վոկալ է պարապում, իսկ մինչ այդ Դավիթի հետ աշխատել է Լիրա Քոչարյանը, ով համագործակցում է «Արցախի ձայներ» նախագծի երգիչների հետ։
Գրիգոր Կյոկչյանը մրցույթում մեր մասնակցի լավ ներկայանալու համար եւս մեկ պայման է նշում՝ ֆինանսական կողմը։ Այս տարի մրցույթը հեռարձակվելու է «Շանթ» հեռուստաընկերությամբ։ Թե որքանով է հեռուստաընկերությունը կամ պետությունը ֆինանսապես աջակցելու մեր մասնակցին, դեռ քննարկման փուլում է, սակայն Գրիգորը նշեց, որ Դավիթին մեծ աջակցություն է ցուցաբերում Շենգավիթ վարչական համայնքի ղեկավար Արմեն Սարգսյանը։
Նշենք, որ «Մանկական Նոր ալիք-2014» մրցույթը կանցկացվի օգոստոսի 16-18-ը՝ Ղրիմում։
Զրուցեց՝ Շուշան Շատիկյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:34, 17 ապրիլի
Աշխարհում սերմնահեղուկի ամենամեծ բանկը, որտեղ ամսական կարող եք վաստակել 420 ֆունտ, կենտրոն է բացել Մեծ Բրիտանիայում21:13, 17 ապրիլի
Ամերիկացի հայտնի ռեստորատորը Ջեֆ Բեզոսի նշանածին «բացարձակ տհաճ» է համարում20:23, 17 ապրիլի
Wine Story. Մինչեւ 5000 դրամ արժողությամբ գինի՝ Մալբեկի համաշխարհային օրվա համար19:37, 17 ապրիլի
Maserati GranCabrio-ն աշխարհում ամենաարագ էլեկտրոմոբիլն է16:11, 17 ապրիլի
Ավստրալիայում ամենաթանկ ամուսնալուծությունն ավարտվել է կնոջ հաղթանակով. նա դավաճան ամուսնուց կստանա 180 միլիոն դոլար եւ անշարժ գույք15:28, 17 ապրիլի
Ուինսթոն Չերչիլի դիմանկարը, որը դուր չէր գալիս բրիտանացի առաջնորդին, աճուրդի կհանվի14:13, 17 ապրիլի
Ջոնի Դեփը ցանկանում է ձեռք բերել 4 միլիոն դոլար արժողությամբ միջնադարյան ամրոցը13:19, 17 ապրիլի
Բլեյք Լայվլին իր վերջին ֆիլմի նկարահանման հրապարակում՝ 1920-ականների գանգստերի դերում12:55, 17 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսն ապացուցում է, որ 20 տարվա ընթացքում չի ծերացել12:03, 17 ապրիլի
Ռուսական կուլտային «ԴԴՏ» ռոք խումբը համերգով հանդես կգա Երեւանում11:28, 17 ապրիլի
Քիմ եւ Քլոե Քարդաշյանները նշել են իրենց հանգուցյալ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի պատվին բացված բժշկական կենտրոնի հինգերորդ տարեդարձը11:03, 17 ապրիլի
Դասականի հավերժականության, երաժշտի եւ երաժշտության փոխհարաբերությունների մասին՝ տուբահար Հարություն Հաջինյանի հետ