Առանց տոնային հիմքի դժվար է գեղեցիկ դիմահարդարում ունենալ։ Երբ մենք ասում ենք շպարել դեմքը, առաջինը պատկերացնում ենք «տոնային կրեմ քսել»։ Այսօր խանութներում կարելի է տեսնել տոնային կրեմների բազմաթիվ տեսակներ՝ տարբեր ճաշակների եւ դեմքերի համար։ Բայց ինչպե՞ս ընտրել համապատասխան տոնը եւ ինչպե՞ս քսել, որ մաշկը իդեալական տեսք ստանա։ Հենց այս մասին էլ կխոսնեք։
Չնայած տոնային հիմքը կարող է լինել քսուքի, դիմափոշու, մուսի, գելի կամ սթիքի տեսքով, նրանց գործառույթը նույնն է՝ հարթեցննել եւ քողարկել մաշկի թերությունները։ Եվ այսպես, ընտրում ենք տոնային հիմք.
Ըստ մաշկի գույնի
Տոնային կրեմի ընտրության հիմնական եւ գլխավոր պայմանը հետեւյալն է. այն պետք է համապատասխանի Ձեր մաշկի գույնին։ Կողմնորոշվելու համար, թե արդյոք տոնը համապատասխանում է մաշկին, թե ոչ, մի փոքր քսեք այտի վրա։ Պետք չէ այս թեստը կատարել ձեռքի ափի կամ դաստակի հակառակ կողմում, քանի որ այստեղ մաշկի գունավորումը մի փոքր տարբերվում է։
Փորձեք ընտրել այս կոսմետիկ միջոցը լավ լուսավորված տեղում. խանութի լուսավորումը այնքան էլ հարմար վայր չէ տոնային հիմքի ընտրության համար։ Ավելի լավ է այն փորձել ցերեկային լույսի ներքո։
Եթե Դուք տատանվում եք երկու տարբերակների միջեւ, ապա ընտրեք ավելի բացը, քանի որ այն բրոնզե գունավորում հաղորդող դիմափոշու միջոցով կարելի է գունափոխել։
Ըստ կազմության
Հեղուկ տոնային հիմքը ավելի նախընտրելի է նորմալ եւ կոմբինացված մաշկի համար։
Հեղուկ կազմություն ունեցող տոնային հիմքը կարող է երկարատեւ եւ խոնավացնող ազդեցություն ունենալ. առաջինը օգտակար է հատուկ առիթների դեպքում, իսկ երկրորդը ամեն օր։
Տոնային մուսերը թեթեւ են եւ նախընտրելի են այն մարդկանց համար, ովքեր մաշկի հետ կապված խնդիրներ չունեն։ Այսպիսի միջոցները խոնավացնում են մաշկը, սակայն հազիվ թե դրանք օգնեն քողարկել անգամ ամենափոքր պզուկները։
Տոնային քսուք-սթիքը թերությունները շատ լավ քողարկող միջոց է։ Քանի որ դրա հիմքում ընկած են տարբեր յուղալի նյութեր, ապա այն խորհուրդ է տրվում օգտագործել նորմալ եւ յուղոտ մաշկ ունեցող մարդկանց։
Յուղոտ մաշկ ունեցող կանայք պետք է օգտագործեն տոնային քսուք-դիմափոշի։ Նման միջոցը հավասարեցնում է մաշկի տոնը եւ վերացնում ավելորդ փայլը։
Տոնային քսուքը մի ունիվերսալ միջոց է։ Այն կարելի է օգտագործել երկու ձեւով. քսել հաստ շերտով՝ հատուկ նախատեսված վրձինների օգնությամբ, կամ ավելի թափանցիկ՝ սպունգի միջոցով։
Աղբյուրը Liza
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ22:01, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան առաջին տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (VIDEO)21:14, 22 ապրիլի
«Անհավանական» տեսանյութ, որտեղ պատկերված է գիտնականի եւ ութոտնուկի հաղորդակցությունը վայրի բնության մեջ19:56, 22 ապրիլի
Համշենական «Մելուսես» խումբը մայիսին համերգ կունենա Երեւանում19:22, 22 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու էքստրավագանտ նվերներն իր ընտանիքին և ընկերներին17:12, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին17:05, 22 ապրիլի
ԴԴՏ-ի համերգը Երևանում՝ եվրոպական մակարդակի շոու