Նարնջագույն շրթներկը այս ամռան թրենդներից մեկն է... այն գարուն-ամառ 2014թ-ի հիթն է դարձել։ Զարմանալի չի լինի, որ այս թրենդը դեռ երկար շարունակվի։ Ոճաբանները այս ամառ մեծապես օգտագործել են այս դրական էներգիայով ու թարմությամբ լի գույնը։
Նարնջագույն երանգով շուրթերը, անկասկած այս ամռան ամենագլխավոր թրենդներից մեկն են։ Նարնջագույնի երանգները բազմաթիվ են՝տերակոտային, մանդարինի, մեղրի, սաթի, կորալի կամ կարամելի։ Որպեսզի նարնջագույն շրթներկը Ձեր դիմահարդարմանը ժամանակակից եւ երիտասարդ տեսք հաղորդի, ապա պետք է ճիշտ օգտագործել այդ երանգները։
Այսպիսով, ինչպիսի գաղտնիքներ եւ յուրահատկություններ կան նարնջագույն շրթներկի օգտագործման մեջ։
Նարնջագույն շրթներկը խեղում է ատամերի գույնը, այդ պատճառով պետք է 100 տոկոսով վստահ լինել սեփական ժպիտի հարցում՝ ավելորդ միջադեպերից խոսափելու համար։
Նարնջագույն շուրթերը, անկասկած, դիմահարդարման «շեշտադրումներից» մեկն են եւ պետք է մտածել դեմքի իդեալական տոնի մասին՝ օգտագործելով թաքցնող, շտկող, տոնային միջոցներ կամ դիմափոշի։ Փորձեք սնգույր չօգտագործել՝ տիկնիկի տպավորություն չթողնելու համար։
Դիմահարդարման համար ընտրելով նարնջագույն շրթներկ՝ պետք է խուսափել աչքերի ստվերաներկերից։ Կերպարը ավելի չծանրաբեռնելու համար, կարելի է օգտագործել սեւ գծաներկ եւ լավ ներկել թարթիչները։ Մյուս տարբերակը աչքերի բնական դիմահարդարումն է, որի դեպքում օգտագործվում է մոխրա-շագանակագույն երանգներ։
Նարնջագույնի բոլոր երանգները շատ հարմար են շիկահերների եւ շագանակագույն կամ շեկ գանգուրներ ունեցող կանանց համար։ Կարմիր եւ մուգ մազեր ունեցող կանանց խորհուրդ է տրվում ընտրել նարնջագույնի ավելի մուգ երանգները։
Ճիշտ ընտրելով երանգը՝ նարնջագույն շրթներկը Ձեր դեմքին կարող է ավելի երիտասարդ, իսկ արեւայրուքին՝ ավելի մուգ տեսք հաղորդել։
Աղբյուրը՝ Liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին