Շատ կանանց մոտ ի հատ են գալիս մաշկի տարիքային փոփոխություններ, պիգմենտային բծեր եւ ճարպոտ մաշկ, ինչը նրանց անհանգստացնում է։ Սրահներում բուժումներ ստանալը բավականին թանկ հաճույք է։ Բայց կա տարիներով փորձված, բնական կոսմետիկ մի միջոց, որը Ձեզ հասանելի է։ Կիտրոնից դիմակները շատ հեշտ են պատրաստվում տնային պայմաններում եւ կարող են օգնել ձերբազատվել մաշկի որոշ խնդիրներից։
Կիտրոնից՝ տնային պայմաններում պատրաստված դիմակները կարող են լուծել մաշկի բազմաթիվ խնդիրներ։ Կախված տարիքից՝ դեմքի մաշկը տառապում է չափից շատ պիգմենտացիայով, խախտվում ջրի բալանսը, ընկնում տոնուսը կամ մաշկը կորցնում է իր թարմությունը։ Բայց միջոցների եւ ժամանակի պակասի պատճառով քչերն են կարողանում գնալ սրահներ եւ բուժումներ ստանալ։
Կիտրոնից պատրաստված դիմակներ. բաղադրատոմսեր
Շատ հեշտ է ինքնուրույն պատրաստել նման դիմակներ. կոսմետոլոգիական բուժումների ժամանակ օգտագործվում են կիտրոնի հյութը եւ մի քանի այլ բաղադրիչներ։ Բայց տնային պայմաններում խորհուրդ չի տրվում օգտագործել բյուրեղացված կիտրոնաթթու։ Դիմակներում կիտրոնաթթվի առկայությունը կարող է մաշկի գրգռվածություն կամ անգամ այրվածքներ առաջացնել։
Դիմակներ յուղոտ մաշկի համար
Ձվից պատրաստված դիմակ մաշկի ծակոտիների համար
Մեկ ձվի դեղնուցը հարում եք ցածր յուղայնության թթվասերի հետ եւ ավելացնում քիչ քանակությամբ կիտրոնի հյութ։ Այս ամենը մի լավ խառնում եւ քսում եք դեմքին։ Նման դիմակը, առաջին հերթին, նախատեսված է ծակոտիները նեղացնելու եւ բշտիկների ցանը բուժելու համար։ Եթե ավելի խիստ միջացներ են հարկավոր լավ արդյունք ստանալու համար, ապա դեղնուցը կարելի է փոխարինել սպիտակուցով (քիչ փրփրած)։
Մեղրից պատրաստված սնուցող դիմակ
Խառնեք կես կիտրոնի քամած հյութը մեղրի եւ ձիթապտղի յուղի հետ։ Եթե ստացված միատարր զանգվածը մի փոքր այրում է, ապա այն ավելի շուտ կազդի։ Դիմակը քսելուց հետո խորհուրդ է տրվում դեմքը ծածկել պապիրուսե թղթով կամ չոր անձեռոցիկով. այսպես օգտակար նյութերը ավելի մեծ ազդեցություն կունենան էպիդերմիսի (վերնամաշկի) վրա։ Նման դիմակները մաշկը կհարստացնեն սնուցող նյութերով, կչորացնեն խնդրահարույց հատվածները եւ կթարմացնեն դեմքի գույնը։
Վերականգնողական դիմակ՝ վարսակի թեփով
Պետք է հարել մեկ ձվի դեղնուցը, խառնել կիտրոնի հյութով եւ ավելացնել թարմ մրգերի կեղեւի քերուկը։ Այնուհետեւ, ավելացնել վարսակի թեփը։ Պետք է ստանալ թանձր եւ միատարր զանգված։ Սա հիանալի դիմակ է թառամած մաշկի համար. այն ոչ միայն հեռացնում է ճարպային եւ պիգմենտային ավելորդ բծերը, այլեւ խնդրահարույց հատվածներում ձգում է մաշկը։
Դիմակներ չոր մաշկի համար
Խոտաբույսերով պատրաստված դիմակ՝ համալիր ազդեցության համար
Առաջին հերթին պետք է պատրաստել թուրմը՝ արեւքուրիկի խոտերով, երիցուկի ծաղիկներով, գայլուկի կոներով, ելակի եւ մոշի տերեւներով։ Ստացված զանգվածը զտում ենք, եւ քանի դեռ այն տաք է, ավելացնում մեղր, կես կիտրոնի հյութ եւ ձվի դեղնուց։ Ամենակարեւորը՝ բաղադրիչները չափից շատ չօգտագործել։ Քանի որ այն չի կարելի պահել, հետեւաբար պատրաստելուց հետո անմիջապես պետք է օգտագործել։ Դիմակը սնուցում է մաշկը եւ ակտիվացնում բջջային գործընթացները, որոնք երիտասարդացնում են այն։ Դիմակը նաեւ հեռացնում է մաշկի շերտավորումներն ու պիգմենտային բծերը։ Այն խորհուրդ չի տրվում քսել պարանոցին եւ աչքերի շուրջն առկա մաշկին, իսկ ձեռքերի համար նույնպես բավականին օգտակար կլինի։
Դիմակ վերնամաշկի շերտավորման համար
Վերցնում եք մի քանի չոր, կարմիր լոբու հատիկներ, եփում այն եւ մաղով անցկացնում։ Ավելացնում եք նույն քանակությամբ ձիթապտղի յուղ եւ կես կիտրոնի հյութ։ Զանգվածը մի փոքր տաքացնում եւ քսում եք դեմքին։ Արդյունքում, մաշկի շերտավորումն անցնում է եւ այն ավելի հարթ ու թարմ տեսք է ստանում։
Մրգերից պատրաստված դիմակ՝ ինտեսիվ սնուցման համար
Խառնում եք դեղձի, բանանի եւ կիվիի միջուկները եւ ավելացնում կես կիտրոնի եւ լայմի հյութ։ նաեւ խառնում եք մեղր։ Այս դիմակը կարելի է օգտագործել ամեն երեկո։ Նորմալ մաշկի համար կարելի է մեղրը փոխարինել մի քանի գդալ թարմ, սառեցված սեւ թեյով՝ առանց շաքարի։ Այս դիմակի կանոնավոր օգտագործումը բարելավում է մաշկի վիճակը եւ անգամ այլեւս սկրաբերի եւ մաքրող լոսյոնների կարիք չի լինում։
Աղբյուրը՝ Fancy
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ